Հիշել նախագիծը
«ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թաթուլ Ստեփանյան 28.08.2018 19:51:25 | Առաջարկում եմ նախագծում թվարկել, թե որոնք են աշնանացան հացահատիկային մշակաբույսերը:Եթե դրանք սահմանված են այլ իրավական ակտով, ապա նշեք այն: | Հացահատիկային մշակաբույսերի աշնանացանը և գարնանացանը կենսաբանական առանձնահատկություն է, որը պայմանավորված է յարովիզացիայի անցման տևողությամբ: Աշնանացանները այն անցնում են համեմատաբար ցածր ջերմաստիճանի պայմաններում և երկար տևողությամբ | |
2 | Թաթուլ Ստեփանյան 28.08.2018 19:52:40 | Առաջարկում եմ հիմնավորել առավելագույնը 7 հա սահմանը, ինչով է այն պայմանավորված: | Մինչև 7-հա-ի սահմանափակումը պայմանավորված է մանր և միջին հողօգտագործողներին աջակցելու նպատակով: | |
3 | Թաթուլ Ստեփանյան 28.08.2018 19:54:55 | Ինչով է պայմանավորաված գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակությամբ զբաղվող ֆերմերների ծրագրում չընդգրկվելու հանգամանքը: | Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2018 թվականի աշնանացանի համար, իսկ գարնանացանի ցանքերը նախատեսվում է ներառել հաջորդ տարիներին իրականացվող պետական աջակցության ծրագրերում: |