Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՎԱԾ ՈՒ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՎԱԾ ՈՒ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

1.

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Երեխայի լավագույն շահը պահանջում է որպեսզի երեխան ապրի իր ընտանիքում: «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, գույք ամրացնելու, ամրացված ու ազատված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման  նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 36 արձանագրային որոշման հավելվածի 1.2 կետի կատարման անհրաժեշտությամբ, երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմամբ, Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով` երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելմամբ և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնմամբ:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունն ուղղված է երեխայի խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում ապահովելուն` շուրջօրյա հաստատություններից երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելուն, խնամակալության, որդեգրման  հանձնելուն, խնամատար ընտանիքում խնամքը կազմակերպելուն, ինչպես նաև այդ հաստատություններում երեխաների թվի նվազեցմանը և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնմանը:

Պայմանավորված Վանաձորի մանկատան վերակազմակերպման գործընթացով վերջին տարիներին շարունակաբար գնահատվել են խնամվող երեխաների կարիքները՝ յուրաքանչյուր երեխայի  հաստատությունում հայտնվելու պատճառները, առկա առողջական, հոգեբանական և այլ խնդիրները,  ընտանիք  /հարազատներ/ ունենալու փաստը, վերջիններիս գտնվելու վայրը, ընտանիքի /հարազատների/ հետ շփումների աստիճանը, երեխաների կենսաբանական ընտանիքների սոցիալական կարիքները, կենսաբանական ընտանիքի հետ երեխայի վերամիավորման հնարավորությունները, անհրաժեշտ պայմաններն ու խանգարող պատճառները: Գնահատվել են նաև համայնքամերձ տարածքում անհրաժեշտ սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների առկայությունը և  մատչելիությունը

Վանաձորի մանկատուն ՊՈԱԿ-ում 2018 թվականի հունվարի դրությամբ շուրջօրյա խնամք է ստացել 61 երեխա: Տարվա ընթացքում մանկատնից 5 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք,  1 երեխա որդեգրվել է, 6-ի խնամքը կազմակերպվել է խնամատար ընտանիքում, 8 –ը՝   Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի միջև 2018 թվականի ապրիլի 11-ին կնքված երկկողմ համագործակցության հուշագրի շրջանակներում «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից Վանաձոր քաղաքում հիմնադրված, փոքր խմբային տանը, 5 երեխա դուրս է գրվել 18 տարին լրանալու կապակցությամբ, խնամատար ընտանիք տեղավորման նպատակով՝ 7 երեխա ժամանակավորապես գտնվում է խնամատար ծնող դառնալ ցանկացող քաղաքացիների ընտանիքներում:

     Ներկայում մանկատանը խնամվում է 29 երեխա, որոնք հաշվառված են որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա:  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի  աջակցությամբ նախատեսվում է մինչև տարվա վերջ Վանաձորում ստեղծել ևս մեկ «Փոքր տուն»: Վանաձորի մանկատանը խնամվող երեխաների տեղավորման խնդիրները քննարկման փուլում են:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերակազմակերպված կազմակերպությունների գործառույթները էականորեն տարբերվում են մինչ վերակազմակերպումն իրականացվող գործառույթներից, ինչի հետևանքով վերակազմակերպման արդյունքում գոյանում է օգտագործված գույք, որն անհրաժեշտ չէ նոր գործառույթների իրականացման համար, նախարարությունը նախատեսում է ընտանիք վերադարձած երեխաներին և նրանց ընտանիքներին ըստ անհրաժեշտության տրամադրել նաև գույք: Հաշվի առնելով այս հանգամանքը սույն  նախագծով անհրաժեշտ է նախատեսել համապատասխան կարգավորումներ՝ վերակազմակերպված կազմակերպությունների գործառույթների իրականացման համար ոչ անհրաժեշտ և օգտագործված գույքը, որպես սոցիալական աջակցություն կենսաբանական ընտանիք տեղափոխված երեխաների ընտանիքներին և սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու համար:

Երեխաներին և նրանց ընտանիքներին բազմաբնույթ, հասցեական ծառայություններ տրամադրելու նպատակով նախատեսվում է իրականացնել ընտանիքներին աջակցության ծրագրեր, ընդլայնել փոքր տների և խնամատար ընտանիքների թիվը: 

 

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի նպատակը երեխայի կենսաբանական ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն է, շուրջօրյա հաստատություններից երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելն և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնումը:

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերակազմավորվի «Վանաձորի երեխաների զարգացման և ընտանիքի աջակցության ցերեկային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, որի հիմնական նպատակը կազմակերպության սպասարկման տարածքում երեխաների, ինչպես նաև երեխաներ ունեցող ընտանիքների՝  կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելումն և (կամ) կյանքի դժվարին իրավիճակից դուրսբերումն է, ինչպես նաև երեխաների մասնագիտական կողմնորոշմանը նպասումն է, այդ թվում՝ թե՛ կազմակերպությունում ցերեկային ժամերին՝ կազմակերպության  ներքին իրավական ակտերով սահմանված ժամանակահատվածում, և թե՛ կազմակերպությունից դուրս՝ արտակենտրոն ծառայությունների միջոցով, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հաշմանդամություն ունեցող 3-18 տարեկան երեխաներին խնամքի տրամադրումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաների` ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի իրականացման աջակցությունը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց և նրանց ընտանիքի անդամներին աջակցությունը: Նախատեսվում է մինչև 150 երեխայի և նրանց ընտանիքների տրամադրել ծառայություններ:

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի նաև վերակազմակերպված հաստատության սաների կենսաբանական ընտանիքներին և սոցիալական հրատապ աջակցության կարիք ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացնել գույք, դրանով իսկ նպաստելով երեխաների ընտանիքում խնամք ստանալու համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովմանը և որոշակի կայունացմանը: Ինչպես նաև իրականացվել ծրագրեր մարզի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու նապատակով:

 

  Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված  ինստիտուտները և անձինք

 

  Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: 

 

  Ակնկալվող արդյունքը

 

Իրավական ակտի ընդունման արդյունքում կապահովվի երեխաների հետագա խնամքը ընտանիքում,  կբարելավվի նրանց կյանքի որակը,  կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակություն, կապահովվի հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելմանը: Ինչպես նաև կապահովվի  մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնդիրների լուծմանն ուղղված պետության և կազմակերպությունների միջև համագործակցության լայն շրջանակ:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՎԱԾ ՈՒ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ   ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՎԱԾ ՈՒ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

 Որոշման ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում կամ դրանց ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: 

1

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Որոշման նախագծի կարգավորմանն առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:

2

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության e_draft ինտերնետային կայքում` 2018  թվականի օգոստոսի 18-ին:

 

  • Քննարկվել է

    20.08.2018 - 05.09.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7793

Տպել