Ռուզաննա Ազրոյան
22.08.2018
Առաջարկում եմ Նախագծում հստակեցնել, եթե փորձաշրջանի թեկնածուները 1-ից ավելին են, ապա ղեկավարի վարձատրության մեջ փոփոխություն տեղի ունենում է, թե ոչ:
0 - Կողմ
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ներկայումս կարգավորված չեն դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներում ընդգրկված անձանց, վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկված իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն ութ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձանց, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող անձանց փորձաշրջանի ղեկավարի վարձատրության չափի, վարձատրության տրամադրման հիմքերի և ժամկետների հետ կապված հարցերը:
Հարկ է նշել, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փորձաշրջանի ղեկավարի վարձատրության հարցում դրսևորվում են տարբեր մոտեցումներ, սակայն վարձատրության նվազագույն շեմը պակաս չէ բազային աշխատավարձի 10 տոկոսից:
Այսպես, Սերբիայի Հանրապետությունում փորձաշրջանի ղեկավարը վարձատրվում է բազային աշխատավարձի 10 տոկոսի չափով, Բոսնիա և Հերցոգովինայի Դաշնությունում՝ աշխատավարձի չափով և հավելյալ վճարներով, Լեհաստանում՝ բազային աշխատավարձի 11 տոկոսի չափով, եթե փորձաշրջանի թեկնածուները 1-ից ավելին են, ապա յուրաքանչյուր հաջորդի համար վարձատրությունը ավելանում է 1 տոկոսով, սակայն չի կարող գերազանցում 15 տոկոսը, իսկ եթե ղեկավարի վերոնշյալ գործառույթը տևում է 30 օրից պակաս, ապա վարձատրությունը համաչափորեն կրճատվում է՝ յուրաքանչյուր օր 1/30 չափաբաժնով, Խորվաթիայում՝ ժամավճարով՝ 6 ժամը 200 եվրո չափաբաժնով՝ գումարած հարկեր՝ համաձայն պայմանագրի, սակայն դատարաններում վերապատրաստում անցկացնող ղեկավար դատավորները այդ աշխատանքի համար չեն վարձատրվում, Պորտուգալիայում՝ փորձաշրջանի յուրաքանչյուր ամսվա համար 200 եվրոյի չափով,Վրաստանում՝ յուրաքանչյուր ամիս 1000 լարիի չափով։
«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն փորձաշրջանի ղեկավարի աշխատանքը համարվում է կրթական աշխատանք, որի համար նա վարձատրվում է Ակադեմիայի միջոցների հաշվին` Կառավարության սահմանած կարգով:
Վերոգրյալը վկայում է «Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների փորձաշրջանի ղեկավարի վարձատրության կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
«Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների փորձաշրջանի ղեկավարի վարձատրության կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվում են փորձաշրջանի ղեկավարի՝
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել փորձաշրջանի ղեկավարի վարձատրության հետ կապված հարցերը:
Քննարկվել է
17.08.2018 - 02.09.2018
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Արդարադատություն
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7645
Տպել22.08.2018
Առաջարկում եմ Նախագծում հստակեցնել, եթե փորձաշրջանի թեկնածուները 1-ից ավելին են, ապա ղեկավարի վարձատրության մեջ փոփոխություն տեղի ունենում է, թե ոչ: