«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի հնարավորությունները և այն հանգամանքը, որ իրացման հիմնական շուկաներ հայկական գինեգործական արտադրանք ներկրելու համար իզոտոպային բաղադրության փորձաքննության պարտադիր պահանջ սահմանված չէ, սույն օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀO-135-Ն օրենքի 54-րդ հոդվածը։
Օրենքի նախագծի ընդունմամբ վերանում է խաղողագործական և գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկի ստեղծման և վարման պարտադիր պահանջը, որը չի խոչընդոտում անհրաժեշտության դեպքում և հնարավորության սահմաններում ձեռք բերել ատոմամագնիսական ռեզոնատոր (SNIF-NMR) լաբորատոր սարքավորում և իրականացնել խաղողի և գինեգործական արտադրանք որոշակի խմբաքանակների իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննություն, ստեղծել և վարել իզոտոպային տվյալների ազգային բանկ։
-
Քննարկվել է
17.08.2018 - 02.09.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիտումներ` 7404
Տպել