Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2017թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգի, ինչպես նաև հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշումների պահանջից բխում է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը, որոնցով աուդիտորական կազմակերպությունները պարտավոր կլինեն աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցվելու համար վճարել տարեկան անդամավճար համապատասխան հավատարմագրված մասնագիտական կառույցներին, որոնց անդամակցում են:
2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ աուդիտորական կազմակերպությունները լիցենզավորման համար վճարում են տարեկան պետական տուրք:
3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է աուդիտորական կազմակերպությունների համար ներկայումս գործող պետական տուրքի վճարման պարտավորությունը հանել, այն փոխանցելով հավատարմագրված մասնագիտական կառույցներին՝ որպես անդամավճար:
4.Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան աուդիտորական կազմակերպությունների կողմից լիցենզավորման նպատակով պետական տուրքի վճարման գործընթացն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ աուդիտորական կազմակերպությունների կողմից պետական տուրքի վճարման պարտավորությունը կփոխարինվի հավատարմագրված մասնագիտական կառույցներին կատարվող անդամավճարով:
-
Քննարկվել է
17.08.2018 - 01.09.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 8201
Տպել