Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում
«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն հասարակական կազմակերպությունները իրենց ֆինանսական հաշվետվությունները աուդիտի են ենթարկում միայն հանրային միջոցներից ֆինանսավորման մասով: Հաշվի առնելով, որ գործնականում անհնար է տարանջատել հանրային միջոցներից ֆինանսավորված գործառնություններն ու միայն դրանք ենթարկել աուդիտի, անհրաժեշտություն է առաջացել խմբագրել օրենքի համապատասխան պահանջը, միաժամանակ առավել հասցեական դարձնելով հասարակական կազմակերպությունների համար տարեկան պարտադիր աուդիտի ենթարկվելու պահանջը:
2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Ներկայումս «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն աուդիտի են ենթակա հանրային միջոցներից 5 միլիոն և ավել ֆինանսավորում ունեցող հասարակական կազմակերպությունների ֆինանսակական հաշվետվությունները՝ հանրային միջոցների մասով, ինչը գործնականում կազմակերպության համար առաջացնում է խնդիրներ:
3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է մեղմացնել հասարակական կազմակերպությունների ֆինանսակական հաշվետվությունների աուդիտի ենթարկման և հրապարակման պահանջը՝ որպես չափանիշ սահմանելով սահմանելով հաշվետու տարում հանրային միջոցներից տասը միլիոն դրամը գերազանցող ֆինանսավորում ունենալու հանգամանքը, միաժամանակ հստակեցնելով, որ աուդիտ ենթակա են ամբողջական ֆինանսական հաշվետվությունները:
4.Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտը ավելի նպատակային դարձնելն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հասարակական կազմակերպությունների համար ֆինանսական հաշվետվությունների պարտադիր աուդիտի պահանջը դարձնել առավել հասցեական:
-
Քննարկվել է
17.08.2018 - 01.09.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 8894
Տպել