Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

«Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթներ և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը բխում է 2017թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգի, ինչպես նաև հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշումների պահանջից: Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման արդյունա­վետ համակարգ ձևավորելու նպատակով անհրաժեշտ է հաշվապա­հա­կան հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական  կարգավորման որոշակի գործա­ռույթ­ներ պատ­վ­իրակել մասնագիտական կազմակերպություններին՝ ներդնելով նոր՝ մասնագիտացված կառույցներ – հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը:

2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման ոլորտի կարգավորումն իրականացվում է պետու­թյան կողմից` պետական կառավարման լիազոր մարմնի (ՀՀ ֆինանսների նախա­րա­րության) միջոցով, ինչը նշանակում է, որ հաշվապահական հաշվառման և աուդի­տո­րա­կան գործու­նեության ոլորտներում պետությունն է մշակում կարգավորման քաղաքա­կա­նությունը, ինչպես նաև այդ քաղաքականության իրականացման մեխանիզմները:

Նախագծերով նախատեսվում է նաև ճշգրտել պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը, ներկայումս գործող օրենսդրական ձևական պահանջից անցում կատարելով իրապես աուդիտի ենթարկվելու հանրային պահանջ ունեցող ընկերություններ ներգրավելուն: Ներկայումս տարբեր օրենքներով պարտադիր աուդիտի ենթակա է շուրջ 1174 կազմակերպություն, որոնց գերակշիռ մասը (շուրջ 54%-ը) որևէ գործունեություն չիրականացնող բաց բաժնետիրական ընկերություններն են: Բարեփոխումների նպատակն է նաև հստակեցնել նշված կազմակերպությունների շրջանակը՝ աուդիտի պահանջը տարածելու իրապես հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունների, այլ ոչ թե ֆորմալ առումով օրենքի պահանջին բավարարող կազմակերպությունների նկատմամբ:

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Բարեփոխումների արդյունքում ՀՀ-ում կներդրվի հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման ու դրանց նկատմամբ վերահսկողության նոր՝ մասնագիտացված կառույցներ – հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը: 

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է հետևյալ հիմնական արդյունքերի ստացումը.

1) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության  ոլոր­տների զարգացման համար անհրաժեշտ որոշ գործառույթներ, մասնավորապես՝ մասնա­գետ­ների որակավորման և շարունակական զարգացման, ՖՀՄՍ-ների և Աուդիտի մի­ջազ­գային ստանդարտների ժամանակին թարգմանության, աուդիտի որակի ապահով­ման համար անհրաժեշտ գործողությունների իրականացումը մասնագիտացված կառույցների միջոցով.

2) ՀՀ ֆինանսների նախարարությանը կից ստեղծել Հանրային վերահսկողության խորհուրդ, որը պատասխանատու կլինի հաշ­վա­պահական հաշվառման և աուդիտո­րա­կան գործունե­ության կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողություն իրակա­նացնելու համար.

3) ճշգրտել տարեկան աուդիտի պարտադիր պահանջ ունեցող կազմակերպությունների շրջանակը՝ փոփոխված չափանիշներով խոշոր համարվող կազմակերպությունների համար, որոնց սահմանումը կհամապատաս­խա­նեց­վի ԵՄ-ի դիրեկտիվներով ներկայացված չափանիշներին,

4) վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործըն­թացը` հաշվառման նոր համակարգի ներդրման միջոցով (Աուդիտորական կազմակեր­պու­­թյուն­ների ռեեստր):

 4.Կարգավորման առարկան.

Նախագծերի կարգավորման առարկան է Հայաստանի Հանրապետությանում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտը:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կող­­մից:

 

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կատարելագործել և միջազգային չափանիշներին համապատասխանեցել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    17.08.2018 - 01.09.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8239

Տպել

Առաջարկներ`

Hrayr Babayan

21.08.2018

Հոդված 31-ով նախատսում է 500 հազ դրամ գումարի չափով, ինչպես նաև տուգանքների վճարման վերջնաժամկետները: Սակայն օրենը չունի նախատեսած դրույթ տուգանքը չվճարելու պարագայում մասնագիտական կաույցի անելիքների մասին: Առաջարկ. Հոդված 19 Աուդիտորական կազմակերպության մասնագիտական կառույցին անդամակցության դադարեցումը հոդվածում ավելացնել 4 կետ, - Օրենքի 31 հովածի 4-րդ կետի համաձայն 60 օրյա ժամկետում տուգանքի չվճարումը:

Տեսնել ավելին