Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Իրավական ակտի հիմնավորումը |
|
1. |
Անհրաժեշտությունը- Արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանվել է 2006թ. սկզբին և անցած տասնամյակի ընթացքում, հատկապես էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կտրուկ աճով, փաստաթղթերը և տիպերի և բովանդակային առումով լուրջ փոփոխություն են կրել, շատ փաստաթղթեր այլևս չեն ստեղծվում, դրանց փոխարեն հանդես են եկել նորերը: Անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխել մի շարք փաստաթղթերի պահպանության ժամկետները, մի մասինը ավելացնել, մի մասին պակասեցնել: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները- |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն- |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը- ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կհստակեցվի և նոր ժամանակի պահանջներին կհամապատասխանացվի պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք- Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը- Իրավական ակտի կիրարկումը կապահովի արդի պայմաններում ստեղծվող նոր տիպի փաստաթղթերով, այդ թվում էլեկտրոնային փաստաթղթերով Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրումը: |
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք
|
|
1. |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/ կամ լրացումների անհրաժեշտությունը- չկան |
2. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը- համապատասխանում է |
Տեղեկանք հասարակության մասնակցության մասին
|
|
1. |
Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը- նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) |
Տեղեկանք պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին |
|
1. |
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: |
-
Քննարկվել է
14.08.2018 - 30.08.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 11403
Տպել