Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
10 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների կատարումը պայմանավորված է օրենսգրքով սահմանված վարչական տույժի նշանակման դեպքերը և չափերը համահունչ դարձնելու, ինչպես նաև դրանց հստակեցման անհրաժեշտությամբ:
Խնդիրը ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի 02.12.2016թ. նիստին, որի ժամանակ հաստատվել է խնդրի լուծման անհրաժեշտությունը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1691 հոդվածի 2-րդ մասով և 1703 հոդվածով սահմանված է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով: Միևնույն ժամանակ հստակեցված չէ, թե վերոհիշյալ հոդվածներով սահմանված տուգանքների նվազագույն և առավելագույն չափերը կոնկրետ որ դեպքերում են կիրառվում:
Հարկ ենք համարում նշել, որ տուգանքների կիրառման հարցում առավել խոցելի են ՓՄՁ-ները, որոնց մոտ առավել հաճախ հանդիպում են վարչական իրավախախտումների այնպիսի դեպքեր, ինչպիսիք են՝
- հայտարարագիրը, հաշվարկը, օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, հարկային մարմիններօրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվություն սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը,
- հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելը:
Օրենսգրքով ոչ հստակ սահմանված տուգանքների նվազագույն և առավելագույն չափերի կիրառման դրույթները թույլ են տալիս կիրառող մարմնի կողմից ցուցաբերել հայեցողական մոտեցում: Իսկ առավել տարածված՝ Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության խախտումների դեպքերում տուգանքը կիրառվում է բացառապես առավելագույն չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 22-րդ հոդվածից բխում է, որ վարչական տույժի նպատակն է վարչական տույժի ներգործությամբ վարչական իրավախախտում կատարած անձից պահանջել հարգելու և պահպանելու օրենքների պահանջները, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը: Նույն օրենսգրքի 32-րդ հոդվածը սահմանում է, որ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայումս իրականացվող քաղաքականությունը ուղղված է ՀՀ պետական մարմինների կողմից կիրառվող վարչարարության հայեցողական մոտեցումների բացառմանը և վարչական իրավախախտումների հստակեցմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների հստակեցմանը և դրանց ժամանակ հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանմանը, մասնավորապես առաջարկվում է`
- Փոփոխել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի1-րդ հոդվածի 2-րդ մասը և 170.3 հոդվածը: Հստակեցնել նշյալ հոդվածներով սահմանված տուգանքների նշանակման դեպքերը;
- Որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտում՝ հարկատուների նկատմամբ որպես վերոհիշյալ հոդվածներով սահմանված վարչական տույժի առաջին կիրառում սահմանել «նախազգուշացում» վարչական տուգանքը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն և ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակ:
- Ակնկալվող արդյունքը
Հստակեցնել 169.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 170.3 հոդվածով սահմանված վարչական տույժերի նշանակման դեպքերը` ապահովելով վարչական խախտումների և դրանց նկատմամբ կիրառվող տուգանքների համարժեքությունը:
-
Քննարկվել է
14.08.2018 - 30.08.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 8193
Տպել