Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ մի շարք իրավակարգավորող դրույթների հստակեցմամբ, մասնավորապես՝ աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու մեկնարկային գինը վերանայելու, աճուրդի կազմակերպման և իրականացման առավել հստակ կարգորոշումներ սահմանելու, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը մշտական օգտագործման  տրամադրելու մասով  մարզպետին վերապահված իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունից ելնելով:

Ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխությունների և լրացումների ընդունման արդյունքում կապահովվի.

Աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը կբարձրանա, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը, աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն հստակ  նախավճարը վճարելու, մասնավորապես՝  տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կտրվի  մասնակցի վկայական, կազմակերպչի կողմից հրապարակման ենթակա տեղեկություններում տեղ կգտնեն նաև նախավճարի և քայլի չափի մասին տեղեկությունները:

  • Քննարկվել է

    09.08.2018 - 24.08.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9077

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

21.08.2018

Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը(այսուհետ նախագիծ) հանել շրջանառությունից, քանի որ դրանով հողի վաճառքի մասով համայնքների սեփական եկամուտները 0.5 անգամ ավելացնելով՝ անուղղակիորեն կլեգիտիմացվեն այն կոռուպցիոն ռիսկերը, որոնց արդյունքում նույն մասով եկամուտները զրկվում են մի քանի տասնյակ անգամ ավելանալու հնարավորությունից: Առաջարկում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել բարեփոխումներ իրականացնելու հողատարածքների օտարմանը վերաբերող ՀՀ օրենսդրությունում: Նախագծով ներկայացվածը դիտարկել ենք որպես 3 խումբ առաջարկներ, որոնց վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. 1-ին խումբը(նախագծի 1-ին, 2-րդ, 6-րդի՝ 1-ին մաս, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներ) վերաբերում է ՀՀ մարզպետների կողմից համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի նկատմամբ համապատասխան իրավասություններին, որոնք պետք է դադարեն համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի փաստացի բացակայության պատճառով: Նման իրավասություն նախատեսող նորմը դառնում է ավելորդ, սակայն ներկայումս այդ նորմի առկայությունը չի խոչնդոտում ոչ մի գործընթացի կամ հնարավորություն ստեղծում այլ երևույթների համար, որոնք կունենան բացասական հետևանքներ: 2-րդ խումբը(նախագծի 3-րդ և 4-րդ հոդվածներ)՝ իրավացիորեն անհրաժեշտ է, որպեսզի լրացվեն օրենքում առկա որոշակի բացերը, սակայն գործող օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի պահանջները լրացնում են այդ բացթողումները: Առաջարկում ենք 1-ին և 2-րդ խումբ փոփոխությունները և լրացումները հետաձգել մինչև հողատարածքների օտարմանը վերաբերող ՀՀ օրենսդրության հիմնովին լրամշակումը: 3-րդ խումբ(նախագծի 5-րդ և 6-րդ հոդվածներ) առաջարկությունները վերաբերում են հողը աճուրդով վաճառելու գործընթացի բարելավմանը(ինչպես նշված է սույն նախագծի <<հիմնավորում>> բաժնում), որը հիմնականում նպատակաուղղված է ավելացնելու համայնքների սեփական եկամուտները՝ աճուրդի մեկնարկային գին հանդիսացող հողի կադաստրային արժեքը մինչև 0.5 անգամ մեծացնելու միջոցով: Հողատարածքները շատ դեպքերում շուկայում վաճառվում են կադաստրային արժեքից մի քանի տասնյակ անգամ թանգ արժեքով և այս դեպքում առավելագույնը 0.5 անգամ աճուրդի մեկնարկային գինը մեծացնելով չենք ստանա իրական պատկերը և օրենսդրության անկատարության արդյունքում կոռուպցիոն սխեմաները կարող են շարունակել գործել, որի արդյունքում համայնքների սեփական եկամուտները էականորեն չեն ավելանա: Առաջարկում ենք փոփոխությունների և լրացման այս խումբը վերանայել և նախաձեռնել հողատարածքների օտարմանը վերաբերող ՀՀ օրենսդրության հիմնովին լրամաշակման աշխատանքների անհապախ իրականացում: Առաջարկում ենք հողատարածքների օտարմանը վերաբերող ՀՀ օրենսդրության լրամաշակման աշխատանքների շրջանակներում՝ որպես մեկ ամբողջական միավոր, վերանայել հետևյալ իրավական ակտերի համապատասխան դրույթները և դրանց հարակից իրավական նորմերը. 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, 2. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք, 3. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 4. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ ապրիլի 12-ի N 286 որոշում 6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ հունվարի 14-ի N 16-Ն որոշում 7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ հունիսի 25-ի N 387 որոշում 8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ հոկտեմբերի 28-ի N 660 որոշում

Տեսնել ավելին