Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի նիստի N6 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության արձանագրային որոշման նախագիծ

Նախագծի ընդունումը պայմանավորված է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ժամանակացույցի փոփոխությամբ։ 2016-2017 թվականների ընթացքում ՀՀ Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում արդեն իսկ ներդրվել է համընդհանուր ներառական կրթության համակարգը։ Նշված մարզերում գործող հատուկ դպրոցները վերակազմակերպվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, իսկ այդ հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները տեղափոխվել են մարզի հանրակրթական դպրոցներ։ Միաժամանակ նշված մարզերում ներդրվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի։ 

Հաստատված ժամանակացույցով, համակարգի ներդրումը Երևան քաղաքում նախատեսվում էր 2018 թվականին (նախատեսվում էր առնվազն 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում` հատուկ դպրոցների վերակազմակերպման միջոցով): Սակայն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Երևանը ամենամեծ  համայնքն  է, և հատուկ դպրոցները հիմնականում կենտրոնացված են Երևանում (գործող 17 հատուկ դպրոցներից` 11-ը), Երևանում համընդհանուր ներառական կրթության անցման ռազմավարությունը վերանայվեց՝ այն տեղափոխվեց 2019 թվական։

  • Քննարկվել է

    03.08.2018 - 20.08.2018

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7005

Տպել

Առաջարկներ`

Հայկանուշ Գրիգորյան

14.08.2018

կարծում եմ համընդհանուր ներառական կրթություն ներդնելով մենք կնվազեցնենք ուսուցման որակը, քանի որ ներառական կրթության անհրաժեշտություն ունեցող աշակերտը չի կարող հավասարազոր սովորել մնացած աշակերտների հետ, քանզի ներառական կրթության կարիք ունեցող աշակերտին ուսուցիչը պիտի առանձնակի ուշադրության արժանացնի, հետևաբար, մնացած աշակերտները չեն կարող յուրացնել այնքան, որքան ներում է նրանց հնարավորությունները: Սա սխալ համակարգ է: Այլ բան կլինի, եթե ասենք, նույն դպրոցում լիեն հատուկ ուսուցման կարիք ունեցող աշակերտներով դասարաններ: Ավելի լավ կլիներ դասարաններում աշակերտների քանակի որոշման մեջ փոփոխություն կատարվեր, և օպարտադրված 35 հոգի շեմը իջեցնել մինչև 25 աշակերտի: Այ այս տարբերակում, մենք կունենային առավել բարձր որակյալ ուսուցմամբ դասարաններ:

Տեսնել ավելին