Shushanik Sahakyan
05.08.2018
Կխնդրեի վերապատրաստման գործընթաց իրականացնել,ներգրավելով Տավուշի մարզի դպրոցների բազմամասնագիտական թիմի փորձը, բայց ոչ Հույսի կամուրջ ՀԿ-ի փորձն ու վերապատրաստումները
Լրամշակման փուլում է
7 - Կողմ
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
----------- 2018 թվականի N ------ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3․2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները ` Կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N1365-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2011 թվականի հունվարի 27-ի N46-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N141-Ն որոշման որոշման 4-րդ կետում․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․1)-ին ենթակետ «3․1)Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա՝ 2019 թվականի հունվարի 1-ից,» բառերը․
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Քննարկվել է
03.08.2018 - 20.08.2018
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 7585
Տպել05.08.2018
Կխնդրեի վերապատրաստման գործընթաց իրականացնել,ներգրավելով Տավուշի մարզի դպրոցների բազմամասնագիտական թիմի փորձը, բայց ոչ Հույսի կամուրջ ՀԿ-ի փորձն ու վերապատրաստումները