Գեւորգ Հայրապետյան
21.03.2017
Առաջարկում եմ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծում «նիշի» բառը փոխարինել «նշանի» բառով (12-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետ):
3 - Կողմ
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունն (այսուհետ՝ Կարգադրություն) ընդունվել է 2012 թվականի հունիսի 30-ին: Կարգադրության 1-ին հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի 6-րդ բաժինը սահմանում է, որ Քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացման և քաղաքացիական օրենսդրության կատարելագործման նպատակով անհրաժեշտ է.
«6.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը համապատասխանեցնել մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին:»:
Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է 1998թ. մայիսի 5-ին Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մոդելային օրենսգրքի հիման վրա: Այն կարևոր քայլ էր Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական շուկայի անցման, շուկայական տնտեսական հարաբերությունների ծավալման, սեփականության բոլոր ձևերի պաշտպանությունն ապահովելու ճանապարհին: Հանդիսանալով շուկայական հարաբերությունների կարգավորման հիմքը՝ քաղաքացիական օրենսգիրքը ապահովում է նաև քաղաքացիաիրավական հարաբերությունների բնագավառում ընթացիկ օրենսդրության զարգացումը։ Սակայն օրենսգրքի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական և իրավական կյանքում տեղի ունեցան կարևոր փոփոխություններ: Քաղաքացիաիրավական հարաբերությունների զարգացումը և դրա արդյունքում օրենսգրքում առաջացած կարգավորման բացերը, ինչպես նաև առանձին անկատար իրավական ինստիտուտները, տերմինաբանական անճշտությունները Քաղաքացիական օրենսգրքի արդիականացման պահանջներ են առաջադրում:
Իրավական պետությանը բնորոշ իրավական որոշակիության սկզբունքից ելնելով՝ անհրաժեշտ է Քաղաքացիական օրենսգրքի 10-րդ բաժնում կատարել փոփոխություններ, քանի որ առկա են տասնյակ հոդվածներ, որոնք կրկնվում են և արդեն իսկ կարգավորված են տվյալ բնագավառը կարգավորող առանձին ընդունված օրենքներով («Ապրանքային նշանների», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների», «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների» մասին օրենքներում և այլն), որն արդյունավետ չէ մի շարք պատճառներով: Հաճախակի իրավակարգավորման և իրավակիրառ ոլորտում խնդիրներ են առաջանում, երբ միևնույն ոլորտի նույնանման դրույթներ ամրագրված են տարբեր իրավական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերում:
Երբեմն էլ ոլորտը կարգավորող վերոգրյալ առանձին օրենքների վերանայումը, հաճախակի, ինքնաբերաբար, առիթ և պատճառ է հանդիսանում նաև Քաղաքացիական օրենսգրքի փոփոխության համար, և հակառակը: Ստեղծված իրավիճակում ոչ միայն կատարվում է կրկնակի աշխատանք, այլև շատ դեպքերում դրա հետևանքով առաջանում են որոշ, առաջին հայացքից ոչ ակնհայտ հակասություններ օրենսգրքի և օրենքների միջև, որոնք ի հայտ են գալիս օրենքների կիրարկման փուլում և տարբեր խնդիրների պատճառ հանդիսանում:
Ներկայումս ամբողջ աշխարհում լայն տարածում է գտել այն միտումը, որ մտավոր սեփականությունը պահպանվում է ոչ թե արտոնագրով, այլ պահպանվում են որպես առևտրային գաղտնիք: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առևտրային գաղտնիքն ունի մի շարք առավելություններ մտավոր սեփականության օբյեկտների արտոնագրային պաշտպանության նկատմամբ: Արտոնագրի ստացումը հանդիսանում է բավական ծախսատար և ժամանակատար գործընթաց, մինչդեռ առևտրային գաղտնիքի տիրապետողի իրավունքները առևտրային գաղտնիքի նկատմամբ գործում են անկախ առևտրային գաղտնիքի նկատմամբ որևէ ձևականության կատարումից (գրանցում, վկայականի ստացում և այլն), ուստի առևտրային գաղտնիք տիրապետողը ազատվում է ծախսերի կատարումից, վարչարարական քաշքշուկներից: Սա բավական մեծացնում է գործունեության տարբեր ոլորտներում ստացված արդյունքների իրավական պաշտպանություն hնարավորությունը առանց արտոնագրի տրամադրման: Բացի վերը նշվածներից առևտրային գաղտնիքի հաջորդ առանձնահատկությունը նրա պահպանման ժամկետի անսահմանափակությունն է: Եթե մտավոր սեփականության այլ օբյեկտների պահպանության համար նախատեսվում են որոշակի ժամկետներ, որոնց լրանալուց հետո դրանք վեր են ածվում հանրային ունեցվածքի և կարող են օգտագործվել շահագրգռված անձանց կողմից, ապա առևտրային գաղտնիքն գործում է այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են առևտրային գաղտնիքի բնորոշ հատկանիշները: Այս և մի շարք պատճառներով ամբողջ աշխարհում լայն տարածում ունի առևտրային գաղտնիքն` որպես մտավոր սեփականության պաշտպանության արդյունավետ միջոց: Սրանով պայմանավորված՝ անհրաժեշտ է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք ամբողջական ձևով կկարգավորեն և կպաշտպանեն առևտրային գաղտնիքի իրավատերերին:
Առևտրային գաղտնիքի հետ կապված կարգավորումները բխում են «Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագրից (TIRPS): Մասնավորապես՝ այդ համաձայնագրի 39-րդ հոդվածից: Բացի այդ առևտրային գաղտնիքի հասկացության սահմանման համար հիմք է ծառայել նաև Եվրոպական միության 2016 թվականի հունիսի 8-ի թիվ 2016/943 դիրեկտիվը:
Բացի այդ, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 303-Ն որոշման հավելվածի 26-րդ կետով նախատեսված է միջազգային փորձին համապատասխան օրենսդրորեն հստակեցնել տեղեկատվության դասակարգման չափանիշները (պետական, ծառայողական, առևտրային, անձնական գաղտնիք):
Առաջարկվող լուծումները
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում կսահմանվեն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ եղանակներ: Այս կերպ հնարավոր կլինի վերացնել մտավոր սեփականության ոլորտում առավել հաճախ հանդիպող խախտումները, ինչպես նաև նպաստել ապագայում նմանատիպ խախտումների կանխմանը: Կվերացվեն գործող օրենքում տեղ գտած թերությունները և անհստակությունները, իսկ դատարանները իրավունքի պաշտպանության այս կամ այն եղանակը կիրառելիս կառաջնորդվեն առավել օբյեկտիվ չափանիշներով: Մասնավորապես՝ համապատասխան փոփոխություններ են նախատեսվում Օրենսգրքի 10-րդ, 21-րդ և 30-րդ հոդվածներում:
Հարկ է նշել, որ Օրենսգրքի 132-րդ հոդվածում (Քաղաքացիական իրավունքների օբյեկտների տեսակները) հստակեցվել է մտավոր սեփականության դրույթը:
Փոփոխություններն ուղղված են նաև չբացահայտված տեղեկատվության (առևտրային գաղտնիքի) պաշտպանության կանոնները հստակեցնելուն: Հաշվի առնելով այս ոլորտում առկա միջազգային փորձը (ԱՄՆ, ԵՄ երկրներ)՝ «չբացահայտված տեղեկատվություն» հասկացությունը փոխարինվել է «առևտրային գաղտնիք» հասկացությամբ: Լրացուցիչ որոշակիություն կմտցվի առևտրային գաղտնիքի հասկացությանը, դրա պաշտպանության եղանակներին և փոխանցմանը վերաբերող դրույթներում: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության մեջ «առևտրային գաղտնիք» հասկացության ներդրումը ոչ միայն կհստակեցնի այդ ոլորտի առկա կարգավորումները, այլ նաև լրացուցիչ խթան կհանդիսանա օտարերկրյա ներդրումների ներգրավման համար:
Հստակեցվել են ֆիրմային անվանումների օգտագործման սահմանափակումները, հատկապես դրանց և Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ չգրանցված ապրանքային նշանների նույնական կամ շփոթելու աստիճան նման լինելու դեպքերում: Հստակեցվել են նաև ֆիրմային անվանումների շփոթելու աստիճան նմանության որոշման կանոնները:
Կվերացվի միևնույն կամ նմանատիպ նորմերի կրկնողությունը տարբեր իրավական ուժ ունեցող ակտերում, ինչը հստակություն կմտցնի մտավոր սեփականության ոլորտի կարգավորման հարցում և կնպաստի հետագա օրենսդրական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Մտավոր սեփականության առանձին բնագավառները կարգավորող օրենքները կլրացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա և հատուկ օրենքներում չկրկնվող կարգավորումներով:
Բացի այդ նախագծով ուժը կորցրած են ճանաչվում Օրենսգրքի 63-67-րդ գլուխները (Հեղինակային իրավունք, Հարակից իրավունքներ, Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունք, Բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի նկատմամբ իրավունքներ և Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների նկատմամբ իրավունք), որոնցում առկա դրույթներն արդեն իսկ ամրագրված են համապատասխան ճյուղային օրենքներում:
Համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» և «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:
Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կհամապատասխանեցումը մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում, և դրանք համապատասխանում են միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չեն առաջանում:
Քննարկվել է
06.03.2017 - 21.03.2017
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Արդարադատություն, Էկոնոմիկա
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 11743
Տպել21.03.2017
Առաջարկում եմ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծում «նիշի» բառը փոխարինել «նշանի» բառով (12-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետ):
21.03.2017
Առաջարկում եմ Նախագծում «տեղեկատվություն» բառերը փոխարինել «տեղեկություն» բառերով (1110-րդ հոդվածի 2-րդ մաս, 1164-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, նույն հոդվածի 5-րդ մաս), ինչպես նաեւ 1164-րդ հոդվածի 5-րդ մասում «իրավատիրոջ կողմից» բառերից հետո ստորակետը փոխարինեկ «կամ»-ով: