Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծեր
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » 2018 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի
-ի n -Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2006 թվականի N 825-Ն
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝ Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի
մայիսի 26-ի N 825-N որոշման
ԿԱՐԳ
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգը կարգավորում է կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնության (այսուհետ՝ բժշկական օգնություն և սպասարկում) կազմակերպման և տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
- Սույն որոշման մեջ բժշկական օգնությունը և սպասարկում հասկացությունը կիրառվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված իմաստով:
- Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից՝ այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, որոնք իրականացնելու համար ՊՈԱԿ-ն օրենքով սահմանված կարգով ստացել է լիցենզիա: Բժշկական օգնության ու սպասարկման այն տեսակները, որոնց համար ՊՈԱԿ-ը չի ստացել համապատասխան լիցենզիա, տրամադրվում են օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկների (այսուհետ՝ քաղաքացիական բժշկական հաստատություններ) կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:
- Կալանավորված անձանց և դատապարտյալների արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում են ՊՈԱԿ-ի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ՝ քրեակատարողական հիմնարկներ) տեղակայված բժշկական ստորաբաժանումները, իսկ հիվանդանոցայինը՝ ՊՈԱԿ-ը իր գործունեության հիմնական վայրում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված դեպքերում՝ քաղաքացիական բժշկական հաստատությունները:
- Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում ՊՈԱԿ-ի կողմից կալանավորված անձանց և դատապարտյալների համար բժշկական օգնություն և սպասարկում ստանալը ապահովվում է ցանկացած պահի` 24 ժամ 7 օր ռեժիմով: Աշխատանքային ժամերին բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է ՊՈԱԿ-ի ավագ և միջին բժշկական անձնակազմի (այսուհետ՝ բժշկական անձնակազմ), իսկ ոչ աշխատանքային ժամերին և օրերին` հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմի կողմից, անհրաժեշտության դեպքում՝ շտապ օգնության բրիգադաների կողմից տեղում կամ տեղափոխելով ՊՈԱԿ-ի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական ստորաբաժանում կամ քաղաքացիական բժշկական հաստատություն:
- Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնություն և սպասարկումը պատշաճ կազմակերպելու համար յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի տարածքում տեղակայված ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանման կողմից կազմվում է տարեկան աշխատանքային ծրագիր, որն հաստատվում է ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից:
- Կալանավորված անձը և դատապարտյալն իրավունք ունի իր հաշվին և ընտրությամբ օգտվելու այլ բժշկի կողմից տրամադրվող մասնագիտական ծառայություններից՝ համաձայն սույն կարգի հավելված 1-ի:
ԳԼՈՒԽ 2. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ԿԱՄ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ԸՆԴՈՒՆԵԼԻՍ
- Կալանավորված անձը կալանավորվածներին պահելու վայր (այդ թվում` տարանցմամբ), իսկ դատապարտյալն քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս բժշկական զննություն անցնելու նպատակով տեղափոխվում է կարանտինային ստորաբաժանում:
- Քրեակատարողական հիմնարկների կարանտինային ստորաբաժանումում՝ մինչև բժշկական զննություն անցնելը, համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի իրավասու ծառայողի կողմից կալանավորված անձը կամ դատապարտյալը իրազեկվում են առողջության պահպանման, ներառյալ բժշկական օգնության և սպասարկման իրավունքի և բժշկական օգնության և սպասարկման ծավալների ու տրամադրման կարգի մասին: Իրազեկումը իրականացվում է կալանավորված անձին կամ դատապարտյալին իրազեկման թերթիկ տրամադրելու ձևով, որի օրինակելի ձևը, տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
- Կարանտինային ստորաբաժանումում իրականացվող բժշկական զննությունը կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջական վիճակի գնահատում է՝ դրա վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով, որը օգտագործվում է՝
1) կալանավորված անձին կալանավորվածներին պահելու վայրում, իսկ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանահատվածում պատշաճ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու համար.
2) կալանավորված անձի կամ դատապարտյալի մոտ հնարավոր մարմնական վնասվածք հայտնաբերելու, այդ թվում խոշտանգումների արդյունքում ստացված, ինչպես նաև նրա առողջական վիճակի վերաբերյալ գանգատ արձանագրելու նպատակով.
3) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու համար:
- Բժշկական զննությունը ներառում է կալանավորված անձի կամ դատապարտյալի՝
1) նախնական բժշկական զննությունը, որն ընդգրկում է՝
ա. արտաքին զննությունը.
բ. հոգեբուժական վկայարկումը.
գ. առողջական վիճակի վերաբերյալ գանգատների առկայության պարզումը կալանավորված անձի կամ դատապարտյալին առողջական վիճակի վերաբերյալ հարցուպատասխանի միջոցով.
դ. խորհրդատվությունը.
2) ֆլյուրագորաֆիկ հետազոտություն՝ կալանավորված անձին կալանավորվածներին պահելու վայր, իսկ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելուց հետո բժշկի կողմից ցուցման առկայության դեպքում 72 ժամվա ընթացքում: Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելուց բժշկական զննության շրջանակներում ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն կարող է չկատարվել, եթե նույն գործով խափանման միջոց ընտրված կալանքի տակ գտնվելու հիմքով արդեն իսկ անցել է ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն:
- Բժշկական զննությունը իրականացնում են ՊՈԱԿ-ի բժիշկները:
- Բժշկական զննությունը իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի, քրեակատարողական հիմնարկի բուժաշխատող չհանդիսացող ծառայողների լսելիության և տեսանելիության սահմաններից դուրս:
- Բժշկական զննության արդյունքները գրանցվում են՝
1) կալանավորված անձի կամ դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտում.
2) կալանավորվածներին պահելու վայր, քրեակատարողական հիմնարկ ընդունվածների բժշկական զննության մատյանում.
3) խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների իրականացման և դեպքերի արձանագրության մեջ: Արձանագրությունը կազմվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի քրեակատարողական հիմնարկ յուրաքանչյուր անգամ մուտք գործելիս։
- Սույն կարգի 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված փաստաթղթերում պարտադիր ներառվում են՝
1) բժշկական զննության ենթակա կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից արված բոլոր հայտարարությունների ամբողջական պատկերը, ներառյալ իր առողջական վիճակի նկարագրությունը և խոշտանգման կամ վատ վերաբերմունքի մասին ցանկացած հայտարարություն.
2) օբյեկտիվ բժշկական զննության արդյունքների ամբողջական պատկերը.
3) բժշկի եզրակացությունը` հիմնված սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջների վրա:
- Եթե բժշկական զննության արդյունքում հայտնաբերված մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը, ըստ կալանավորված անձի կամ դատապարտյալի հայտարարության, հետևանք է նրա նկատմամբ հանցագործության հատկանիշներ պարունակող (կամ) խոշտանգման բնույթ ունեցող որևէ արարքի, ապա բժշկական զննություն իրականացնող բժիշկն արձանագրությունը լրացնելուց հետո դրա մասին անհապաղ տեղեկացնում է ՊՈԱԿ-ի տնօրենին՝ անմիջապես նրան ուղարկելով նաև արձանագրությունը: ՊՈԱԿ-ի տնօրենը իր հերթին գրավոր՝
1) անմիջապես տեղեկացում է կալանավորվածներին պահելու վայրի կամ քրեակատարողական հիմնարկի պետին կամ վերջինիս փոխարինող անձին և
2) խոշտանգման և վատ վերաբերմունքի բժշկական արձանագրությունը փակ ծրարով մեկօրյա ժամկետում փոխանցում է իրավասու մարմնին:
ԳԼՈՒԽ 3. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
- Սույն կարգում «արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկում» հասկացությունը կիրառվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում կիրառվող իմաստով: Կալանավորված անձանց և դատապարտյալներին արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է քրեակատարողական հիմնարկների տարածքում գործող ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանումների կողմից (ներառյալ հրավիրված բժիշկ-մասնագետների), իսկ բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիայի բացակայության դեպքում՝ սույն կարգին համապատասխան՝ քաղաքացիական բժշկական հաստատություների կողմից:
- Կալանավորված անձանց և դատապարտյալներին արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկման շրջանակներում յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում ապահովվում է առնվազն ընդհանուր թերապևտիկ, հոգեբուժական, ընդհանուր և վիրաբուժական ստոմատոլոգիական, իսկ կանանց համար նախատեսված քրեակատարողական հիմնարկներում` նաև գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակների իրականացումը:
- Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկումը տրամադրվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի, իսկ անչափահաս կալանավորված անձի կամ դատապարտյալի դեպքում` օրինական ներկայացուցչի՝ օրենքով սահմանված կարգով տրված համաձայնությամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
20.Կալանավորված անձանց և դատապարտյալների արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկումը ներառում է՝
1) տարեկան կանխարգելիչ այցը.
2) առողջության առաջնային պահպանման ծառայությունները.
3) նեղ մասնագիտական ծառայությունները.
4) դիսպանսերային (շարունակական) հսկողությունը:
- Կալանավորված անձանց և դատապարտյալների նեղ մասնագիտական ծառայությունները, այդ թվում նաև լաբորատոր-գործիքային հետազոտությունները իրականացվում են տվյալ քրեակատարողական հիմնարկին տարածքային առումով առավել մոտ գտնվող լիցենզավորված արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատության կողմից` օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված դեպքերում` ուղեգրի հիման վրա:
- Քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները սույն կարգի 21-րդ կետով նախատեսված բժշկական ծառայությունները ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկի պետի դիմումի համաձայն կցագրվում են քրեակատարողական հիմնարկին տարածքային առումով առավել մոտ գտնվող լիցենզավորված արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությանը:
- Սույն կարգի 21-րդ, 22-րդ կետերով նախատեսված դեպքերում տրամադրված բժշկական ծառայությունների փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն:
ԳԼՈՒԽ 4.ԿԱՆԽԱՐԳԵԼԻՑ ԱՅՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
- Տարեկան կանխարգելիչ այցերի ժամանակացույցը հաստատվում է ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա մինչև հունվարի 30-ը։
- Տարեկան կանխարգելիչ այցն իրականացնում են ՊՈԱԿ-ի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկները: Տարեկան կանխարգելիչ այցի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 47-Ն հրամանի 2-րդ հավելվածի 2-4-րդ կետերի պահանջները: Տարեկան կանխարգելիչ այցի արդյունքները գրանցվում են կալանավորված անձանց և դատապարտյալների արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մատյանում:
ԳԼՈՒԽ 5. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
- Կալանավորված անձին կամ դատապարտյալին տրամադրվող առողջության առաջնային պահպանման ծառայությունները ներառում է՝
- հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, ախտորոշումը, բուժումն ու վերականգնողական միջոցառումները.
- անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը.
- քրոնիկ հիվանդների դինամիկ հսկողությունը (ներառյալ ակտիվ կանչերը).
- ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը.
- հիվանդության կամ մահվան հետ կապված բժշկական տեղեկանքների և փաստաթղթերի ձևակերպումը.
- ըստ ցուցումների, կալանավորված անձանց և դատապարտյալների հոսպիտալացման կազմակերպումը.
- հետհիվանդանոցային վերականգնողական բուժման և խնամքի կազմակերպումը` ըստ անհրաժեշտության նաև ցերեկային ստացիոնարի պայմաններում.
- բժշկահիգիենիկ կրթումը.
- դեղերով ապահովումը.
- կանխարգելիչ պատվաստումների ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պատվաստումների ազգային օրացույցի.
- առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (արյան շրջանառության համակարգի, շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացությունների և այլն) վաղ հայտնաբերման և կանխարգելման գործընթացի պարտադիր իրականացումը.
- վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը:
- Կալանավորված անձին կամ դատապարտյալին արտահիվանդանոցային նեղ մասնագիտական ծառայությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 47-Ն հրամանով հաստատված պետության կողմից երաշխավորված մասնագիտացված արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակում՝ ՊՈԱԿ-ի, իսկ նման տեսակների իրականացման լիցենզիայի բացակայության դեպքում՝
1) սույն կարգի 22-րդ կետի համաձայն կցագրում իրականացրած արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող քաղաքացիական բժշկական հաստատություն բժիշկ-մասնագետին պայմանագրային հիմունքներով քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում հրավիրելու միջոցով, եթե բժշկական ստորաբաժանման տեխնիկատեխնոլոգիական հագեցվածությունը համապատասխանում է տվյալ նեղ մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պարտադիր պայմաններին և պահանջներին կամ
2) սույն կարգի 22-րդ կետի համաձայն կցագրում իրականացրած արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող քաղաքացիական բժշկական հաստատության կողմից` բժշկական հաստատությունում, եթե քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման եթե տվյալ նեղ մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար տեխնիկատեխնոլոգիական հագեցվածությունը չի համապատասխանում տվյալ նեղ մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պարտադիր պայմաններին և պահանջներին: Սույն կետի համաձայն նեղ մասնագետի այցը կամ կալանավորված անձանց կամ դատապարտյալների տեղափոխումը քաղաքացիական բժշկական հաստատություն իրականացվում է ուղեգրող բժշկի կողմից սահմանված ժամկետներում:
- Կալանավորված անձը կամ դատապարտյալը քրեակատարողական հիմնարկներում տեղակայված բժշկական ստորաբաժանման առողջության առաջնային պահպանման ծառայություններ տրամադրող բժշկին այցելելու նպատակով գրանցվում է բժշկի մոտ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով: Գրանցումն իրականացվում է թերթիկի միջոցով, որը կալանավորված անձը կամ դատապարտյալը փոխանցում է հերթապահ հսկիչին, որն էլ թերթիկը հանձնում է բժշկական ստորաբաժանում կամ կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից թերթիկը տրամադրվում է միջին բուժանձնակազմին առավոտյան կամ երեկոյան շրջայցի ժամանակ։ Գրանցումը իրականացվում է ըստ դիմելու հերթականության, բացառությամբ անհետաձգելի դեպքերի՝ երբ ընդունելությունը կատարվում է անմիջապես: Անհետաձգելի դեպքերում կանչը կարող է կատարվել առանց թերթիկի, ընդ որում նույն ժամանակահատվածում մեկի ավելի անհետաձգելի կանչերի դեպքում բժշկական օգնություն և սպասարկումը տրամադրվում է բժշկի կողմից` ըստ առաջնահերթության:
- Եթե այցի ընթացքում առողջության առաջնային ծառայություններ մատուցող բժիշկը պարզում է, որ կալանավորված անձը կամ դատապարտյալը կարիք ունի նեղ մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման, ապա նա կալանավորված անձին կամ դատապարտյալին ուղեգրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված ձևի ներքին ուղեգրով տվյալ քրեակատարողական հիմնարկի տարածքում տեղակայված բժշկական ստորաբաժանման նեղ մասնագետի մոտ, իսկ նման մասնագետի բացակայության դեպքում՝ սույն կարգին համապատասխան հրավիրված նեղ մասնագետի կամ կցագրում իրականացրած արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող քաղաքացիական բժշկական հաստատության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 7-ով սահմանված Ձև 1-ին համապատասխանող ուղեգրով: Քաղաքացիական բժշկական հաստատություն նեղ մասնագետի մոտ ուղեգրում է բժշկական ստորաբաժանման ղեկավարը (ով ի պաշտոնե առողջության առաջնային ծառայություններ մատուցող բժիշկն է) և տեղեկացնում է ՊՈԱԿ-ի տնօրենի բուժական գծով տեղակալին։ Նեղ մասնագետը ինքնուրույն իրավունք ունի ուղեգրելու այլ նեղ մասնագետի:
- Ժամանակավոր անաշխատունակությամբ պայմանավորված կալանավորված անձանց կամ դատապարտյալների օրվա կարգացուցակի պահանջներից ազատելու կամ աշխատանքից մասնակիորեն կամ լրիվ ազատելու եզրակացությունը տրվում է բժշկական ստորաբաժանման բուժող բժշկի կողմից՝ ոչ ավելի, քան 7 օր, իսկ նրա բացակայության դեպքում՝ բժշկական ստորաբաժանման միջին բուժանձնակազմի կողմից՝ ոչ ավելի, քան 1 օր ժամկետով։ Անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 օր բուժող բժշկի, իսկ 15-ից ավելի օր ժամկետով երկարաձգելու դեպքում՝ բուժող բժշկի և ՊՈԱԿ-ի տնօրենի բուժական գծով տեղակալի կողմից համատեղ եզրակացությամբ: Ժամանակավոր անաշխատունակությամբ պայմանավորված հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ցուցակը քրեակատարողական հիմնարկի տարածքում տեղակայված բժշկական ստորաբաժանման ղեկավարը ներկայացնում է քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահին` օրվա կարգացուցակի պահանջներից ազատելու նպատակով:
- Կալանավորված անձի կամ դատապարտյալի օրվա կարգացուցակի պահանջներից ազատելու կամ աշխատանքից մասնակիորեն կամ լրիվ ազատելու եզրակացության հիման վրա բժշկական ստորաբաժանման ղեկավարը լրացնում է աշխատանքից ազատելու մասին ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, որը կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվում է առձեռն։ Ժամանակավոր անաշխատունակության դեպքում բժշկական ամբուլատոր քարտում, կալանավորված անձանց և դատապարտյալների արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մատյանում կատարվում են համապատասխան գրառումներ:
- Արտահիվանդանոցային ձևով՝ առողջության առաջնային պահպանման ծառայությունների շրջանակում բուժում ստացող կալանավորված անձանց և դատապարտյալներին նշանակված դեղերն առձեռն չեն տրվում, դեղի ընդունումը կատարվում է բուժաշխատողի ներկայությամբ, բացառությամբ կյանքին սպառնացող վիճակների, երբ դեղի ընդունումը կրում է անհետաձգելի բնույթ։ Քրոնիկական հիվանդությունների դեպքում, երբ դեղի ընդունումը կրում է մշտական բնույթ, բժշկական ստորաբաժանման բժշկի կողմից նշանակման դեղատոմսի հետ միասին 5 օրվա համար նախատեսված դեղը, բացառությամբ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, կարող է տրամադրվել կալանավորված անձին կամ դատապարտյալին։
- Արտահիվանդանոցային ձևով բուժում ստացող կալանավորված անձինք կամ դատապարտյալները դեղի ընդունելու համար բժշկական ստորաբաժանում են ներկայանում բժշկի կողմից սահմանված ժամերին։ Բժշկական ստորաբաժանման պետի կողմից բաշխումը կարող է իրականացվել նաև խցերում՝ պահպանելով կալանավորված անձի կամ դատապարտյալի արժանապատվության հարգման և էթիկայի պահանջները: Բժշկական նշանակումներն իրականացնում է բժիշկը՝ աշխատանքային ժամերին, իսկ անհետաձգելի դեպքերում՝ նաև միջին բուժանձնակազմը՝իր իրավասության սահմաններում՝ համաձայն համապատասխան նշանակման թերթիկի։Դեղերի ընդունման վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում դեղերի հատկացման և ընդունման վերաբերյալ մատյանում, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
- Դիսպանսերային հսկողությունը իրականացվում է մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակների շրջանակում՝
- հակատուբերկուլոզային.
- ուռուցքաբանական.
- հոգեբուժական.
- նարկոլոգիական.
- մաշկավեներաբանական.
- վարակաբանական.
- էնդոկրինոլոգիական:
- Դիսպանսերային (շարունակական) հսկողությունը ներառում է կալանավորված անձանց և դատապարտյալների՝
1) սույն կարգի 34-րդ կետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակում, ըստ նոզոլոգիաների շարունակական հսկողության իրականացումը.
2) բժշկական ցուցումների առկայության դեպքում՝ անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերումը.
3) բժշկական, հոգեբանական և աշխատունակության վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
4) հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված միջոցառումների իրականացումը:
- Կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվող արտահիվանդանոցային դիսպանսերային բժշկական օգնությունը և սպասարկման ծավալները սահմանվում են սույն կարգի 70-րդ կետի և հավելված 2-ի պահանջների համաձայն:
ԳԼՈՒԽ 6. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
- Սույն կարգում «հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկում» հասկացությունը կիրառվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում կիրառվող իմաստով: Կալանավորված անձանց և դատապարտյալներին հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է ՊՈԱԿ-ի կողմից, իսկ բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիայի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգին համապատասխան՝ քաղաքացիական բժշկական հաստատություների կողմից:
- Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկումը տրամադրվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի, իսկ անչափահաս կալանավորված անձի կամ դատապարտյալի դեպքում` օրինական ներկայացուցչի՝ օրենքով սահմանված կարգով տրված համաձայնությամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
- Հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկ
-
Քննարկվել է
31.07.2018 - 15.08.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 9596
Տպել