Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն կազմակերպելու և իրականացնելու, փաստաբանական մասնագիտական միավորում ստեղծելու և այն կառավարելու, անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու կարգերը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեության հետ կապված այլ հարաբերություններ։»։

 

Հոդված 2 Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փաստաբանության մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, Քաղաքացիական դատավարության, Վարչական դատավարության և Քրեական դատավարության օրենսգրքերից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից։»::

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

 «2) այն դեպքերի, երբ անձը վճարովի կամ անվճար հիմունքներով ներկայացնում է այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի քսան և ավելի տոկոս բաժնետոմսերը կամ բաժնեմասը պատկանում է իրեն կամ իր մերձավոր ազգականին (ազգականներին):»:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր՝ 11-րդ մասով.

«11. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի նիստի օրակարգի, նրա աշխատանքը սկսվելու օրվա, ժամի (հեռակա քվեարկության դեպքում` տևողության), ինչպես նաև տեղի (վայրի) մասին փաստաբանները ծանուցվում են առնվազն տասն օր առաջ՝ փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում և առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում հրապարակվելու միջոցով։»։Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում`

 

1) 5-րդ մասում՝

ա. 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6) փաստաբանների պալատի նախագահի կամ խորհրդի անդամի առաջարկով՝ իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների և իրավական այլ ակտերի փոփոխությունների, լրացումների, դրանց ընդունման վերաբերյալ, ինչպես նաև նույն կարգով իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիք է տալիս նախագիծ մշակող մարմիններին.»։

բ. 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«8) հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ հաստատում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը)` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.».

գ. լրացնել նոր 14.1-րդ կետ.

14.1) սահմանում է փաստաբանների կողմից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անվանումը և  խորհրդանիշն օգտագործելու կարգը».

2) 7-րդ և 8-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ՝

«7. Փաստաբանների պալատի խորհրդի նիստերը կարող են անցկացվել նիստին խորհրդի անդամների ներկա գտնվելու կամ հարցման միջոցով։ Փաստաբանների պալատի խորհրդի անդամները նիստերին մասնակցում են անձամբ:

Փաստաբանների պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է (այդ թվում՝ հարցման միջոցով) անդամների առնվազն կեսը:

  1. Հարցման միջոցով նիստն անցկացնելու համար փաստաբանների պալատի խորհրդի նախագահը խորհրդի սահմանած կարգով և ժամկետում խորհրդի անդամներին է ուղարկում հարցման ծանուցումը, այդ թվում՝ օրակարգի հարցերը, ինչպես նաև առաջարկվող որոշումների նախագծերը և նյութերը։ Խորհրդի անդամները խորհրդի սահմանած կարգով և ժամկետում խորհրդի նախագահին և անդամներին են ուղարկում իրենց դիրքորոշումը (կողմ կամ դեմ)՝ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։».

4) լրացնել նոր՝ 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ  մասեր.

«9. Հարցման միջոցով չի թույլատրվում խորհրդի նիստն անցկացնել սույն հոդվածի 5-րդ մասի 7-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ և 14-րդ կետերում նշված հարցերով: 

  1. Փաստաբանների պալատի խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ հարցման միջոցով խորհրդի համապատասխան որոշումը համարվում է ընդունված, եթե հարցման վերաբերյալ դիրքորոշում
  • Քննարկվել է

    31.07.2018 - 20.08.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն, Քաղաքացիական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11603

Տպել

Առաջարկներ`

Ռուզաննա Ազրոյան

09.08.2018

13. Առաջարկում եմ Նախագծով լրացում կատարել Օրենքի 39.9-րդ հոդվածի 1-ին մասում և որպես տույժի տեսակ սահմանել նաև ՛՛գրավոր նախազգուշացումը՛՛: Մեկնաբանություն: Փաստաբանների կողմից կարող են թույլ տրվել այնպիսի ոչ էական խախտումներ, որոնց պարագայում ճիշտ չէ կիրառել Օրենքով սահմանված տույժերից որևէ մեկը, քանի որ կխախտվի համաչափության սկզբունքը, սակայն նաև առկա է խախտում, որին պետք է արձագանքել: Նման դեպքերի համար /օրինակ փաստաբանը 90 օր մոռացել է վճարի անդամավճարը/ պետք է մինչև այլ տեսակի տույժ կիրառելը նախապես նախազգուշացնել և հնարավորություն տալ փաստաբանին շտկել իր խախտումը: Նման մոտեցումը նախատեսված է ՀՀ բազում իրավական ակտերում /աշխատանքային օրենսգիրք, քաղաքացիական ծառայության մասին օրենք և այլն/: 14. Նախագծի 26-րդ հոդվածով նախատեսվել է Օրենքի 39.9-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել նոր հիմք՝ Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում տույժի տեսակը կիրառելու համար, որն ամբողջությամբ անընդունելի է: Մեկնաբաություն: Սանկցիան պետք է համապատասխան լինի կատարված խախտմանը: Արտոնագրի գործողության դադարեցումը դա խստագույն սանկցիա է փաստաբանի համար: Տվյալ պահին գործող Օրենքով նշված սանկցիան կիրառվում է միայն մեկ դեպքում: Օրենսդիրը ժամանակին քաջ գիտակցել է, որ այդ խստագույն սանկցիան կարող է կիրառվել միայն բացառիկ դեպքում: Անընդունելի է նախագծով նախատեսված՝ արտոնագրի դադարեցման մյուս հիմքը, այն է՝ մեկ տարվա ընթացքում 3 անգամ կարգապահական տույժի ենթարկված լինելը, անկախ կարգապահական տույժը մարված լինելու փաստից: Սույն նորմը վտանգում է փաստաբանների անկախությունը և անմիջական կախվածության մեջ է դնում պալատից, նախագահից և խորհրդից, և կոնկրետ փաստաբանի նկատմամբ կարող է խտրական և հայեցողական մոտեցում ցուցաբերվել: Ինչ վերաբերում է ՛՛ անկախ կարգապահական տույժը մարված լինելու փաստից՛՛ արտահայտությանը, կարծում եմ այն ընդհանրապես հակասահմանադրական է: 15. Նախագծի 28-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել նոր 7,8,9,10-րդ մասերով, սակայն կրկին խախտված է համարակալումը և նշվել է 7, 28, 29, 30-րդ մասեր: Այդ սխալ համարակալված 30-րդ մասում /որը պետք է լինի 10-րդ մաս/ առաջարկում եմ ՛՛անվճար իրավաբանական օգնություն՛՛ բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությունը. ՛՛…եթե այդ փաստաբանը կամ կազմակերպությունը տվել է իր գրավոր համաձայնությունը, ինչպես նաև այն գործի համարները, որոնց շրջանակներում մատուցվել է անվճար իրավաբանական օգնություն՛՛: Մեկնաբանություն: Միայն փաստաբանի և/կամ կազմակերպության թույլտվությամբ կարող է վերջինիս վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել հմապատասխան ինտերնետային կայքում: Դա նշված անձանց իրավունքն է և վերջններս իրավունք ունեն գաղտնի մնալ: Իսկ գրավոր համաձայնության դեպքում անհրաժեշտ է նշել այն գործի համարները որոնց շրջանակներում այդ անձինք ցուցաբերել են անվճար իրավաբանական օգնության, հակառակ պարագայում կստացվի որ որոշ անձանց ցուցաբերվում է հատուկ տարբերակված մոտեցում և նրանց համար ապահովվում է անվճար գովազդ /իսկ գործի համարների միջոցով հնարով կլինի ճշտել արդյոք վերջիններս ապահովել են անվճար իրավաբանական օգնություն, թե ոչ/: 16. Օրենքում, ինչպես նաև Նախագծում շատ է օգտագործվում ՛՛փաստաբանական ստաժ՛՛ արտահայտությունը: Առաջարկում եմ օրենքով սահմանել այս հասկացությունը, մասնավորապես նշել, թե արդյոք արտոնագրի գործողության կասեցման ժամանակահատվածը մասնակցում է փաստաբանական ստաժի հաշվարկմանը, թե՝ ոչ: 17. Նախագծի 30-րդ հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 43-րդ հոդվածը: Կարծում եմ գործող նորմը ավելի հստակ է և զերծ է կամայական մոտեցումներից, քանի որ նախատեսում է, որ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում: Այսինքն նախ անհրաժեշտ է ձայների 2/3, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցումը պետք է լինի փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում, մինչդեռ նախագծով լիազորությունների դադարեցման դեպքն ու կարգը վերանում են և տեղիք տալիս կամայական մոտեցման: Ընդհակառակը, կարծում եմ, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցման սպառիչ հիմքերն ու կարգը պետք է սահմանել բացառապես սույն օրենքով: 18. Նախագծի 30-րդ հոդվածով նախատեսվում է, որ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումները կարող են բողոքարկվել փաստաբանների պալատի նախագահին կամ դատական կարգով՝ որոշումը ստանալու պահից՝ տասնհինգօրյա ժամկետում: Կարծում եմ դատական կարգով որոշումը վիճարկելու համար նախատեսված ժամկետները բավականին սեղմ են: Առաջարկում եմ սահմանել առնվազն մեկամսյա ժամկետ: 19.Նախագծի 32-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ Սույն օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում փաստաբանների պալատի նախագահը կարող է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ:». Պետք է նախատեսել հստակ կարգավորումներ, թե ինչպես են ընտրվելու հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանները, որպեսզի բացառվեն հնարավոր չարաշահումները, կոռուպցիոն ռիսկերը, ծանոթ-ընկեր-բարեկամ սկզբունքը, չգործի տարբերակված, խտրական մոտեցում և այլն: Սույն խմբագրությամբ ստացվում է, որ հանրային պաշտպանի խնայողությունների կամ հատուկ ֆոնդի հաշվին ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքելու, փաստաբաններ ընտրելու բացառիկ լիազորությունը առանց որևէ նախապապայմանը, պատկանում է Պալատի նախագահին: 20. Նախագծի 32-րդ հոդվածով նախատեսվում է 45-րդ հոդվածը լրացնել նոր՝ 9, 10, 11-րդ մասերով: Սակայն 9-րդ մասից հետո 10 և 11-րդ մասերը համարակալված են ՛՛35՛՛ և ՛՛36՛՛: Նախագծում և հատկապես վերը նշված սխալ համարակալմամբ մասերում օգտագործվում է ՛՛հատուկ ֆոնդ՛՛ հասկացությունը, մինչդեռ, թե գործող Օրենքով և թե Նախագծով սահմանված չէ, թե ինչ է իրենից ներկայացնում հատուկ ֆոնդը, ինչպես է այն ստեղծվում, ինչ նպատակով, որն է նրա ծախսման ուղղությունները, ով և ինչպես է այն տիրապետում և այլն: Որպես ծախսման ուղղոթյուն միայն նշված է, որ հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանները՝ կնքված պայմանագրի հիման վրա վարձատրվելու են այդ հատուկ ֆոնդից: Հստակեցման կարիք ունեն վերը նշված հարցադրումները: 21. Նախագծի 32-րդ հոդվածով սխալ համարակալված ՛՛36-րդ՛՛ մասի համաձայն՝ սույն հոդվածի 10-րդ մասում նշված կարգով հօգուտ պետական բյուջեի բռնագանձված գումարներից, ինչպես նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պետական բյուջե բռնագանձված գումարներից: Սույնով առկա է հակասություն՝ նախ հօգուտ պետական բյուջեի բռնագանձման հայցով դատարան մտնելու իրավունքը վերապահված չէ փաստաբանների պալատին, կամ հանրային պաշտպանի գրասենյակին /պետական շահերի պաշտպանության իրավասությունը վերապահված է ՀՀ ֆինանսների նախարարությանը, ինչպես նաև դատախազությանը/, բացի այդ էլ ՛՛հօգուտ պետական բյուջեի բռնգանձված գումար՛՛ արտահայտությունը արդեն իսկ վկայում է, որ այդ գումարը պետք է ուղղվի բացառապես ՀՀ պետական բյուջե, այլ ոչ թե ինչ-որ հատուկ ֆոնդ: Բացի այդ, Քաղաքացաիական դատավարության 107-րդ ոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Այն դեպքում, երբ հանրային պաշտպանի գրասենյակը գործին մասնակցող անձին տրամադրել է անվճար իրավաբանական օգնություն, և դատական ակտը կայացվել է այդ անձի օգտին, ապա սույն հոդվածով նախատեսված ծախսերը սույն օրենսգրքով սահմանված կարգով ողջամիտ չափով բռնագանձվում են ՀՀ պետական բյուջե` գործին մասնակցող այն անձից, որի վրա դրվել է դատական ծախսերի հատուցման պարտականությունը: Այսինքն, ակնհայտ է որ գումարները գանձվում են ՀՀ պետական բյուջեի օգտին՝ նպատակ ունենալով, որոշ չափով փոխհատուցել /վերականգնել/ արդեն իսկ հանրային պաշտպանի գրասենյակին պետական բյուջեից տրամադրված գումարները: Հակառակ պարագայում ստացվում է, որ և պետական բյուջեն է նույն գործի շրջանակներում գումար տրամադրում և դրական դատական ակտի դեպքում պարտվող կողմից նույն գործի շրջանակներում գումար է փոխանցվում հատուկ ֆոնդ: Ավելին, նշված օրենսգրքով սահմանված չէ, որ ՛՛պետական բյուջե բռնագանձված գումարները՛՛ իրականում ՛՛տեղափոխվելու են՛՛ հատուկ ֆոնդ: 22. Առաջարկում եմ Օրենքի 45.6-րդ հոդվածում նաև նախատեսել, որ փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել ոչ միայն համապատասխան կրթություն ունեցող անձը, այլ կրթության հետ մեկտեղ վերջինս պետք է ունենա նաև առնվազն 2 տարվա մասնագիտական /իրավաբանի/ ստաժ կամ առնվազն 1 տարի աշխատած լինի որպես փաստաբանի օգնական: Մեկնաբանություն: Փաստաբանի գործունեությունը դա իրավապաշտպան գործունեություն է որն անմիջականորեն ուղղված է անձանց համար իրավուքններ և պարտականություններ առաջացնելուն: Վերջինիս բարձր իրավագիտակցության, պատրաստվածության, հմտության և փորձառության շնորհիվ է նաև պայմանավորված գործի հաջողությունը: Վերջին շրջանը ցույց է տալիս, որ հիմնականում փաստաբանական դպրոցի ունկնդիր են դառնում համապատասխան համալսարանը ավարտած 20-22 տարեկան երիտասարդները, որոնք առանց փորձ ունենալու, ընդամենը 6 ամիս սովորելուց հետո /պրակտիկան գաղտնիք չէ թե ինչպես է անցնում/ դառնում են փաստաբան և ձեռնամուխ լինում անձանց իրավունքների պաշտպանությանը: Պրակտիկան ցույց է տվել որ անփորձ փաստաբանները, օրինակ, չեն կողմոնորոշվում վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակների ընտրության մեջ, որի արդյունքում բաց են թողնում հայց նեկայացնելու ժամկետները և անձը ընդմիշտ զրկվում է իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից: Փաստաբանական դպրոցը պետք է շեշտը դնի ոչ թե քանակի, այլ որակի վրա և անհրաժեշտ է վերանայել տարեկան կտրվածքով փաստաբանական դպրոց ընդունվողների առավելագույն քանակը: 23. Նախագծի 39-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 45.8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և կրկին առկա է համարակալման խնդիր, քանի որ հոդվածը սկսվում է 37-րդ կետից: Վերջին ՛՛40՛՛-րդ կետում առաջարկում եմ ՛՛նախկին'' բառից հետո լրացնել ՛՛փաստաբանի /ով ժամանակին ուներ արտոնագիր/՛՛ բառը: Մեկնաբանություն: Պարզեցված ընթացակարգով ուսուցում անցնելու հնարավորությունը պետք է տրվի ոչ միայն նախկին դատավորներին և դատախազներին, այլ նաև փաստաբաններին, քանի որ վերջիններս ժամանակին լիենլով փաստաբան միանշանակ ունեն այդ փորձառությունը և իրավունք ունեն նոր երիտասարդ փաստաբաններից տարբերակված մոտեցմամբ ուսում ստանալ դպրոցում: 24. Առաջարկում եմ անցումային դրույթներում ՛՛46՛՛-րդ կետում ՛՛… եռամսյա ժամկետում կարող են դիմել փաստաբանների պալատ…՛՛ արտահայտության մեջ ՛՛պալատ՛՛ բառը փոխարինել ՛՛պալատի խորհրդին՛՛ բառերով:

Ռուզաննա Ազրոյան

09.08.2018

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ /այսուհետ՝ Նախագիծ/ հայտնում եմ հետևյալը. 1.Անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել Նախագծով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում /այսուհետ՝ Օրենք/ կատարվող փոփոխությունների/ լրացումների հոդվածների, կետերի, ենթակետերի համարակալումները՝ օրինակ՝ Նախագծի 14-րդ հոդված /Օրենքի 27-րդ հոդվածը ամբողջությամբ շարադրվում է նոր խմբագրությամբ, սկսում է 9-րդ կետից, Նախագծի 21-րդ հոդվածի համաձայն՝ Օրենքի 38-րդ հոդվածը լրացվում է նոր՝ 10 և 11-րդ մասերով, սակայն 10-րդ մասից հետո նշված է ՛՛15՛՛-րդ մաս, Նախագծի 24-րդ հոդվածի համաձայն՝ Օրենքի 39.6-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, սակայն նշված հոդվածի համարակալումը սկսվում է 16-ից, և այլն/: 2. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում /Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետում/ առաջարկում եմ ՛՛կամ խորհրդի անդամի՛՛ բառերից հետո լրացնել ՛՛կամ առնվազն 30 փաստաբանների՛՛ բառերը: Մեկնաբանություն: Նախագծով ստացվում է, որ իրավասու պետական մարմիններին օրենքների և իրավական այլ ակտերի փոփոխությունների, լրացումների, դրանց ընդունման վերաբերյալ, ինչպես նաև նույն կարգով իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիք կարող են ներկայացնել միայն ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կամ խորհրդի անդամը, մինչդեռ փաստաբանական համայնքը բաղկացած է ավելի քան 2000 փաստաբանից և վերջիններս ևս պետք է իրավունք ունենան ստեղծել խումբ և իրենց առաջարկությունները ներկայացնել համապատասխան իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, առավել ևս որ մի շարք փաստաբանների կարծիքը կարող է չհամընկնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կամ մի քանի հոգուց բողակացած խորհրդի անդամների կարծիքի հետ, առավել ևս երբ կարող է առկա լինել շահերի բախում: 3. Նախագծի 5-րդ հոդվածում` Օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ հոդվածի 5-րդ մասի լրացվող 12-րդ կետի համաձայն՝ Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում…: Նախ անհասկանալի է, թե երբ է ուժի մեջ մտնում փաստաբանների պալատի որոշումը, բացի այդ անհրաժեշտ է բողոքարկման ժամկետի սկիզբը խմբագրել և նախատեսել ոչ թե որոշման ուժի մեջ մտնելը, այլ հասցեատիրոջ կողմից պատշաճ ծանուցվելը: Նույն խնդիրը առկա է նաև Նախագծի 6-րդ հոդվածում /Օրենքի 12-րդ հոդվածի լրացվող 7-րդ մաս/, Նախագծի 7-րդ հոդվածում / Օրենքի 13-րդ հոդվածի լրացվող 12-րդ մասում/ և այլն հոդվածներում: 4. Նույն լրացվող 12-րդ կետի համաձայն՝ Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 39.7-րդ հոդվածի 8-րդ մասի»: Օրենքի 39.7-րդ հոդվածի համաձայն /Նախագծի 25-րդ հոդված/՝ «Պալատի խորհրդի որոշումը կողմերը կարող են բողոքարկել դատական կարգով` պալատի խորհրդի որոշումը ստանալու օրվանից` մեկամսյա ժամկետում: Այն դեպքում, երբ հնարավոր չի լինում Պալատի խորհրդի որոշումը հանձնել հասցեատիրոջը (ծանուցումն ապահովելը չի հաջողվում), ապա սույն մասում նշված բողոքարկման ժամկետը հաշվարկվում է Պալատի խորհրդի որոշումը փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուն հաջորդող հինգերորդ օրվանից։» Ամբողջ Նախագիծը եթե խմբագրվի այն տրամաբանությամբ, որ որոշումների բողոքարկման ժամկետները սկսում են հոսել ոչ թե ուժի մտնելու, ստանալու, կամ այլ պահից, այլ բացառապես պատշաճ ծանուցման պահից, ապա կվերանա անհրաժեշտությունը Նախագծի 5-րդ հոդվածում /Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի լրացվող 12-րդ կետում/ նախատեսել բացառություն՝ օրենքի 39.7-րդ հոդվածի 8-րդ մասի հետ կպաված: Ավելին, կվերանա խառնաշփոթը և որոշումների բողոքարկման բոլոր դեպքերի համար ժամկետի հաշվարկի սկիզբը կլինի նույնը: 5. Նախագծի 14-րդ հոդվածում /Օրենքի 27-րդ հոդվածի 13-րդ մասում, ճիշտ համարակալման պարագայում՝ 5-րդ մասում/ առաջարկում եմ սահմանել ժամկետ, թե քանի օրում է պալատի խորհուրդը տրամադրում պարզաբանում: Բացի այդ, առաջարկում եմ նման պարզաբանումները հրապարակել պալատի պաշտոնական կայքում, որպեսզի հետագայում խորհուրդը անիմաստ չծանրաբեռնվի և նույն հարցով այլ փաստաբան չդիմի պալատ: Մեկնաբանություն: Ժամկետի սահմանումը հնարավորություն կտա խուսափել փաստաբանի կողմից խախտումը կատարելուց, քանի որ հնարավոր է իրավիճակ, որ փաստաբանը առնչվել է որևէ խնդրի հետ, որին պետք է արագ լուծում տալ: 6. Նախագծի 14-րդ հոդվածում /Օրենքի 27-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետում, ճիշտ համարակալման պարագայում՝ 6-րդ մասի 3-րդ կետում/ առաջարկում ենք ՛՛դատարանի՛՛ բառից հետո լրացնել ՛՛ինչպես նաև գործով կողմերի, դատավարության այլ մասնակիցների, գործընկեր փաստաբանների՛՛ բառերը: Մեկնաբանություն: Փաստաբանը պարտավոր է ոչ միայն դատավորի այլ նաև դատավարության մյուս մասնկիցների, այդ թվում իր գործընկեր փաստաբանների նկատմամբ ևս ցուցաբերել հարգալից վերաբերմունք: Նման պահանջ ներկայացված է նաև դատավորների համար Դատավորների վարքագծի կանոններում և արժանապատիվ պահվածք և հարգալից վերաբերմունք բոլորի նկատմամբ ցուցաբերելով փաստաբանը ամրապնդում է նաձանց վստահությունը թե փաստաբանական համայնքի և թե ընդհանրապես արդարադատության նկատմամբ: 7. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում եմ որպես Փաստաբանի արտոնագրի գործողության կասեցման հիմք նախատեսել նաև փաստաբանի դիմումը: Մեկնաբանություններ: Տարբեր իրավիճակներից ելնելով և ինչ-ինչ անձնական պատճառներով կարող է ծագել անհրաժեշտություն արտոնագիրը կասեցնելու համար /օրինակ անձը չի զբաղվում փաստաբանական գործունեությամբ և հնարավորություն չունի վճարել անդամավճար, կամ երկարաժամկետ մեկնում է երկրից և չի կարող մասնակցել վերապատրաստումների և այլն/: Դա փաստաբանի իրավունքն է, որից վերջինս պետք է օգտվի: 8. Նախագծի 21-րդ հոդվածում /Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասում/ առաջարկում եմ ՛՛փաստաբանների պալատին՛՛ բառերը փոխարինել ՛՛փաստաբանների պալատի խորհրդին՛՛ բառերով՝ հաշվի առնելով, որ արտոնգարի գործողությունը կասեցնում է խորհուրդը /Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետ/: 9. Օրենքի 38-րդ հոդվածի նոր լրացվող 7-րդ մաս/ Նախագծի 21-րդ հոդված/ նախատեսվող լրացումը անընդունելի եմ համարում: Մեկանաբանություն: Փաստաբանը պարտավոր չէ արտոնագրի գործողության կասեցման հիմքերը վերանալուց հետո նորմում նշված ժամկետում արտոնագրի գորոծողությունը վերականգնելու դիմում ներկայացնել, ավելին՝ փաստաբանը ընդհանրապես չի կարող նման պարտավորություն կրել ու դեռ ավելին՝ ուշ ներկայացնելու համար ենթարկվի գույքային պատասխանատվության: Դա փաստաբանի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: Հնարվաոր է, որ փաստաբանը ընդհանրապես չի ցանկանում վերակականգնել իր արտոնագրի գործողությունը և չի կարող օրենքով դա նրան պարտավորեցվել: 10. Օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասը առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ/ Նախագծի 21-րդ հոդված/: Առաջարկում եմ բացառություն սահմանել դատավորների համար, քանի որ իրենք իրենց գործունեության բնույթից ելնելով, կարելի է ասել, ամեն օր վերապատրաստվում են: Առաջարկում եմ նաև բացառություն սահմանել արտոնագիրը կասեցրած այն փաստաբանների համար, ովքեր ապացույց կներկայացնեն, որ արտոնագրի գործունեության կասեցման ժամանակահատվածի առնվանզ 2/3-ը զբաղվել են պրակտիկ իրավաբանական գործունեությամբ: Փաստաբանների պալատի խորհուրդը կարող է սահմանել, թե որոնք են համարվում պրակտիկ իրավաբանական գործունեության տեսակներ: 11. Օրենքի 38-րդ հոդվածի նոր լրացվող 10-րդ մասում առաջարկում ենք ՛՛նախագահին՛՛ բառը փոխարինել ՛՛խորհրդին՛՛ բառով: Մեկնաբանություն: Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետի համաձայն Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը, ուստի կասեցման ժամկետների հետ կապված հարցերը ևս պետք է կարգավորվի ոչ թե պալատի նախագահի, այլ խորհրդի կողմից: 12. Հետագայում կամայական մոտեցումից խուսափելու նպատակով, առաջարկում եմ սահմանել Օրենքի 39.9-րդ հոդվաի 5-րդ մասում նշված ՛՛ակնհայտ կոպիտ ՛՛ արտահայտության հասկացությունը:

Գայանե Դեմիրչյան

01.08.2018

9. Հնարավոր շահերի բախումից, գործատու-աշխատող հարաբերություններից խուսափելու, փաստաբանի անկախության սկզբունքի ապահովման համար Առաջարկում եմ Նախատեսել դրույթ, ըստ որի փաստաբանների պալատի, այդ թվում` ՀՊԳ աշխատակից հանդիսացող փաստաբանը չի կարող միևնույն ժամանակ լինել Փաստաբանների պալատի խորհրդի անդամ: Փաստաբանների պալատում, այդ թվում ՀՊԳ, աշխատանքի անցած խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են: Նշված դրույթի նախատեսումը կնպաստի նաև ավելի շատ թվով տարբեր փաստաբանների ներգրավվածությանը պալատի տարատեսակ աշխատանքներին (աշխատակազմ, խորհուրդ, հանձնաժողովներ, հանրային պաշտպանի գրասենյակ), բացի այդ միևնույն փաստաբանի ձեռքում կենտրոնացված չեն լինի բոլոր իրավասությունները, ինչը կնպաստի փաստաբանական գործունեության անկախ, տարատեսակ ազդեցություններից զերծ մնալուն:

Տեսնել ավելին