Հայկանուշ Գրիգորյան
14.08.2018
կխնդրեի, որպեսզի դպրոցներում վերանայվեին հաստիքները, քանի որ ըստ հաստիքացուցակի չափազանց սխալ բաշխումներ են կատարված. ասենք, օրինակ. ինչու՞ է դպրոցի գործավարը ներառված սպասարկող անձնակազմի /տեխնիկական աշխատակիցներ/ մեջ, և ըստ այդմ, վարձատրվում է ինչպես տեխնիկական աշխատակիցը՝ հավաքարարը պետության նվազագույն աշխատավարձի չափով, եթե առանց գործավարի կատարած աշխատանքի կրթական համակարգի ոչ մի ներկայացուցիչ չի կարող լիարժեք ու ճշգրիտ աշխատանք իրականացնել: Կարծում եմ, որ գործավարը պիտի ներառվի ադմինիստրատիվ անձնակզմի մեջ և վարձատրվի համապատասխանաբար: Դա անարդար է, քանզի դպրոցներում գործավարները ամենածանրաբեռնված աշխատակիցներն են, բայց վարձատրվում են ընդամենը պետության նվազագույն աշխատավարձի չափով: Ընդ որում, անկախ այն հանգամանքից, դպրոցում քանի աշակերտ և քանի աշխատակից կա, միևնույնն է գործավարի աշխատավարձը մնում է անփոփոխ, չնայած աշակերտների և աշխատակիցների քանակական տարբերությունից գործավարի աշխատանքը շատ ավելի ծանրաբեռնված է դառնում. ասենք 200 աշակերտ և 30 աշխատակից ունեցող դպրոցի գործավարը վարձատրվում է այնքան, որքան 2000 աշակերտ և 100-150 աշխատակից ունեցող դպրոցի գործավարը: Դրան զուգահեռ, դպրոցի սպասարկող անձնակազմի աշխատավարձը երբեք չի փոփոխվում ուսուցիչների և ադմինիստրացիայի աշխատավարձերի բարձրացման զուգահեռ; Կարծում եմ այս ամենը շատ անարդար և ոչ ճիշտ որոշումներ են: Նաև հավելեմ, որ 3-4 տարի առաջ ընդհանրապես արգելվեց դպրոցի աշխատակիցներին կառավարման խորհրդի կողմից գոնե չնչին չափով հավելավճարներով աշխատավարձերի բարձրացում իրականացնելը, և այդ աշխատակիցները մնացին պետության կողմից տրվող խղճուկ նվազագույն աշխատավարերի հաշվին, որով անգամ մեկ շաբաթ անհնար է ապրել, ավելի ճիշտ կլինի ասել, կարելի է նման աշխատավարձով միայն խղճուկ գոյատևումը պահպանել: մեծ խնդրանք. վերանայեք այս բոլոր խնդիրները և տվեք ճիշտ լուծումներ: Եթե կարիք կա, կարող եմ անձամբ ամենը մանրակրկիտ ձևով ներկայացնել և մեկնաբանել: Շնորհակալություն