«Տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձ» բառերը փոխարինել «Տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձ» բառերով՝ հաշվի առնելով, որ այդ ձևակերպումն օգտագործվել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծում։ Բացի այդ, հաշվի առնելով, որ առաջիկայում փոփոխություններ են իրականացնվելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականների (personal assistant) ծառայությունների ոլորտում, իսկ այս համատեքստում օգնականի հիմնական գործառույթը աուդիոնկարագրություն ապահովելն է, առաջարկում ենք խուսափել հնարավոր կրկնությունից և «օգնականի ծառայություններ մատուցող անձ» բառերի փոխարեն այս համատեքստում գործածել «աուդիոնկարագրողի ծառայություններ մատուցող անձ» բառերը։