«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած չկարգավորված հարաբերությունների կարգավորմամբ: Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից հացադուլի իրականացումը պարբերաբար կրկնվող երևույթ է, սակայն այս անձանց պահելու պայմանների առանձնահատկությունները ներկայումս հայրենական օրենսդրությամբ կանոնակարգված չեն: Հարկ է փաստել, որ նմանատիպ իրավիճակը պրակտիկայում մի շարք խնդիրներ է առաջացնում, մասնավորապես՝ հիշյալ անձանց բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու և սնունդով ապահովելու հարցերի դիտանկյունից:
Հացադուլը միջազգային պրակտիկայում ընդունված է օգտագործել որպես ռիսկային խմբի անձանց կողմից բողոքի արտահայտման միջոց, որը լայն տարածում է գտել հատկապես ազատազրկման դատապարտված անձանց շրջանում:
Մի շարք միջազգային կառույցների, ինչպես օրինակ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ), Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) չափանիշների համաձայն՝ հացադուլավորներին պետք է վերաբերվել ավելի շատ բուժիչ, այլ ոչ թե պատժիչ տեսանկյունից: Համապատասխան կարգավիճակ ունեցող անձինք պետք է պահվեն այնպիսի պայմաններում, որ մշտապես գտնվեն բժշկի անմիջական հսկողության ներքո:
Միաժամանակ, ԽԿԿ-ի չափանիշների համաձայն, առողջ դատողություն և գիտակցություն ունեցող յուրաքանչյուր հիվանդ կարող է հրաժարվել բուժումից, ինչպես նաև այլ բժշկական օգնությունից և սպասարկումից: Ցանկացած շեղում այս հիմնական սկզբունքից պետք է հիմնված լինի օրենքի վրա և թույլատրելի՝ միայն հստակ և խիստ որոշակի առանձնահատուկ պայմաններում, ինչպես և դա արվում է ամբողջ բնակչության համար:
ԿԽՄԿ-ն, որպես մարդասիրական կազմակերպություն, չի դիտարկում հացադուլը, իբրև ընդդիմության դրսևորում և հանդես չի գալիս որպես միջնորդ իշխանությունների և հացադուլ հայտարարած անձանց միջև: Վերջինս ձգտում է ապահովել դատապարտյալների նկատմամբ պատշաճ վերաբերմունք, բժշկական օգնություն և սպասարկում՝ հետևելով, որպեսզի նրանց մարդկային արժանապատվությունը չնվաստացվի և ազատ ընտրության իրավունքը չոտնահարվի (օրինակ՝ շարունակել հացադուլը կամ հրաժարվել դրանից): Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ հացադուլ իրականացնող անձանց կարգավիճակի խնդրին անդրադարձ է կատարվել նաև Առողջապահության միջազգային ասոցիացիայի 1991 թվականի «Սննդի ընդունումից հրաժարված անձանց նկատմամբ բժիշկերի վերաբերմունքի վերաբերյալ» Մալթայի և 1975 թվականի «Ձերբակալված կամ կալանավորված անձանց խոշտանգումների, պատժի, կամ այլ անմարդկային արժանապատվությունը նվաստացնող բուժման վերաբերյալ բժիշկների դիրքորոշման մասին» Տոկիոյի հռչակագրերով:
Տոկիոյի հռչակագրի համաձայն՝ այն դեպքում, երբ դատապարտյալը հրաժարվում է սննդի ընդունումից և միաժամանակ, բժշկի կարծիքով (նվազագույնը ևս մեկ անկախ բժշկի կողմից հաստատված) ունակ է սթափ դատել իր որոշումների հետևանքների մասին՝ բժիշկը չի կարող վերջինիս ենթարկել հարկադիր արհեստական կերակրման: Բժիշկը պարտավոր է բացատրել սննդի ընդունումից հրաժարվելու հնարավոր հետևանքները:
Մալթայի հռչակագիրը բժշկի համար հնարավորություն է նախատեսում ինքնուրույն որոշում կայացնել՝ ելնելով հացադուլ հայտարարած անձի շահերից և հաշվի առնելով այդ առումով վերջինիս ցանկությունը, երբ պարզվում է, որ հացադուլ հայտարարող անձը ունակ չէ ինքնուրույն գիտակից որոշում կայացնել կամ գտնվում է անգիտակից վիճակում:
Մի շարք երկրներ, ինչպիսիք են Լատվիան, Ռուսաստանը, Ուկրաինան, նախատեսում են հարկադիր կերակրում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք նախադեպային վճիռների համաձայն՝ հարկադիր կերակրումը, որը պայմանվորված չի եղել բժշկական ցուցումներով, այլ հետապնդել է հացադուլը դադարեցնել ստիպելու նպատակ կարող է դիտվել որպես խոշտանգում, ինչն էլ, իր հերթին, դիտվում է որպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (տե՛ս Nevmerzhitsky v. Ukraine, գանգատ թիվ 54825/00, 2005 թվականի ապրիլի 5-ի վճիռ):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հանգամանորեն մերժում է հացադուլավորների նկատմամբ ցանկացած դաժան վերաբերմունք և սահմանում, որ հացադուլավորը բժշկի կողմից տեղեկացվում է հնարավոր առողջական խնդիրների վերաբերյալ, որոնք կառաջանան հացադուլի դեպքում, ինչպես նաև բժիշկը պետք է համոզվի, որ անձը հստակ գիտակցում է իր կողմից կայացրած որոշման հետևանքները: Միաժամանակ, եթե բժշկի կարծիքով անձի վիճակը էականորեն վատանում է, ապա անհրաժեշտ է, որ բժիշկը այդ մասին զեկուցի համապատասխան մարմիններին և միջոցներ ձեռնարկի՝ ազգային օրենսդրությանը համապատասխան:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է որոշման հավելվածի XVIII գլխից հետո լրացնել XVIII.I գլուխ, որի արդյունքում կսահմանվեն, թե ով է համարվում հացադուլ իրականացնող անձ, ինչ ընթացակարգով է հացադուլ իրականացնելու փաստն արձանագրվում, ինչ գործողություններ են անհրաժեշտ կատարել հացադուլ իրականացնելու փաստի արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է հացադուլ իրականացնող անձը պահվի, ինչպես նաև հացադուլ իրականացնելու գործընթացին առնչվող այլ առանձնահատկություններ:
Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշման մեջ համապատասխան լրացում կատարելով` ակնկալվում է ունենալ հացադուլ իրականացնող անձանց պահման պայմանների, իրականացվող աշխատանքների և առանձնահատկությունների հստակ կանոնակարգում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում։
-
Քննարկվել է
06.03.2017 - 21.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Քրեակատարողական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 10697
Տպել