ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1204-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1204-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշմամբ սահմանվել է տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը։
Միաժամանակ, ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-445-Ն օրենքով «Տեղեկատվության ազատության մասին» 2003 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-11-Ն օրենքի 5-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվել 10-րդ հոդվածի 1-ին մասը։ Նույն օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 4-ին։
Այսպիսով, վերացվել են այն օրենսդրական նորմերը, որոնց հիման վրա ընդունվել էր ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշումը, հետևաբար ուժը կորցրած պետք է ճանաչվի նաև ենթաօրենսդրական ակտը և ապահովվի գործող իրավակարգավորումների համապատասխանությունը օրենքների ներկա խմբագրությանը։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակը գործող իրավական դաշտի համակարգվածությունն ու ներդաշնակեցումն ապահովելն է՝ ուժը կորցրած ճանաչելով Կառավարության այն որոշումը, որի հիմքում ընկած լիազորող նորմերը այլևս չեն գործում։
Կարգավորումը տեխնիկաիրավական բնույթ ունի և ուղղված է իրավական ակտերի միջև հակասությունների, կրկնությունների և օրենսդրական հիմք չունեցող ենթաօրենսդրական կարգավորման պահպանման ռիսկի վերացմանը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
· Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն,
· «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամ։
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա:
5. Կապը ռազմավարական և ծրագրային փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքից։
Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի 2026 թվականի փետրվարի 13-ի ««Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 117-Ա որոշմամբ սահմանված միջոցառումների ցանկի 32-րդ միջոցառման կատարմամբ։
-
Տևողություն
20.05.2026 04.06.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղեկատվության ազատություն ապահովման
-
Գերատեսչություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 80
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: