Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ, ԱՌԻՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ, ԱՌԻՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  Ավագանու որոշման նախագիծը կազմվել է Հողային օրենսգրքի 3-րդ և 8-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 15-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ, 4-րդ, 10-րդ ենթակետերի, 60-րդ և 64-րդ կետերի համաձայն։

 ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի 91-93 հասցեում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-062-0016-0093 կադաստրային ծածկագրով 0.1403 հեկտար, Առինջ գյուղի Պ. Դուրյան թաղամասի 1-ին փողոցի 20 հասցեում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0401-0069 կադաստրային ծածկագրով 0.1897 հեկտար և Աբովյան համայնքի Առինջ գյուղի Վ Տերյան թաղամասի 1-ին փողոցի 2 հասցեում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0153-0019 կադաստրային ծածկագրով 0.1 հեկտար մակերեսներով հողամասերի համար սեփականատիրեր դիմումների հիման վրա լիազոր մարմնին է ներկայացվել կառուցապատման (գոտևորման) չափորոշիչների փոփոխության առաջարկություն, որի վերաբերյալ լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով տվել է իր համաձայնությունները։ Լիազոր մարմնի համաձայնությունները համայնքին տրամադրվել է Կոտայքի մարզպետի  2026 թվականի մայիսի 06-ի N 01/03.1/03773-2026, մայիսի 07-ի N 01/03.1/03800-2026 և ապրիլի 29-ի N 01/03.1/03662-2026 գրություններով։ Սահմանված կարգի համաձայն համայնքի ղեկավարն ընդունել է կառուցապատման չափորոշիչների փոփոխության վերաբերյալ համապատասխան որոշումներ։ Կառուցապատման չափորոշիչները գրաֆիկական և տեքստային մասերով հաստատվել են համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերով՝ համայնքի ավագանու որոշմամբ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել նաև համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերում։

 ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող իզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-043-0133-0014 կադաստրային ծածկագրով 0.4078 հեկտար, Պտղնի գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-054-0315-0260 կադաստրային ծածկագրով 0.04 հեկտար, Պտղնի գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-054-0315-0259 կադաստրային ծածկագրով 0.04 հեկտար, Պտղնի գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-054-0315-0261 կադաստրային ծածկագրով 0.04 հեկտար, Աբովյան քաղաքի Էդ. Պետրոսյան թիվ 1/45/6 հասցեում գտնվող ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող 07-002-0048-0136 կադաստրային ծածկագրով 2.1575 հեկտար, Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոց 1/45/2 հասցեում գտնվող ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող 07-002-0048-0109 կադաստրային ծածկագրով 0.1764 հեկտար և Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոց 1/45/5 հասցեում գտնվող ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող 07-002-0048-0137 կադաստրային ծածկագրով 1.7 հեկտար

մակերեսներով հողամասերի համար սեփականատերերի դիմումների հիման վրա լիազոր մարմնին է ներկայացվել նպատակային, գործառնական փոփոխությունների առաջարկություններ, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը տվել է

2026 թվականի, ապրիլի 30-ի N 1/փ-160, N 1/փ-166, N 1/փ-162, N 1/փ-190, N 1/փ-181, N 1/փ-183 և N 1/փ-182դրական եզրակացությունները։

 Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի 2026 թվականի մայիսի 06-ի N 01/03.1/03768-2026 (մուտք՝ 2026 թվականի մայիսի 06-ի N Պ-1470), N 01/03.1/03793-2026 (մուտք՝ 2026 թվականի մայիսի 06-ի N Պ-1489), N 01/03.1/03766-2026 (մուտք՝ 2026 թվականի մայիսի 06-ի N Պ-1471), մայիսի 08-ի N 01/03.1/03855-2026 (մուտք՝ 2026 թվականի մայիսի 08-ի N Պ-1514), մայիսի 07-ի N 01/03.1/03820-2026 (մուտք՝ 2026 թվականի մայիսի 07-ի N Պ-1493), N 01/03.1/03826-2026 (մուտք՝ 2026 թվականի մայիսի 07-ի N Պ-1498) և մայիսի 11-ի N 01/03.1/03944-2026 (մուտք՝ 2026 թվականի մայիսի 11-ի N Պ-1536),  գրությունները առաջարկում եմ հաստատել «Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Վերին Պտղնի, Առինջ բնակավայրերի գոտևորման հատակագծերի փոփոխությունները հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը։

 «Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Վերին Պտղնի, Առինջ բնակավայրերի գոտևորման հատակագծերի փոփոխությունները հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։

 «Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Վերին Պտղնի, Առինջ բնակավայրերի գոտևորման հատակագծերի փոփոխությունները հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեն կունենա նոր եկամուտներ կապված հողամասեր կադաստրային արժեքների տարբերության վճարման և կառուցվող բազմաբնակարան շենքերի անշարժ գույքերի համար գեներացվող գույքահարկի հետ։

 

  • Տևողություն

    20.05.2026 04.06.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 34

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: