Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1.Անհրաժեշտությունը

       Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1975-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված «Շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությունից բխող միջոցառումների ծրագրի» 1-ին և ՀՀ վարչապետի 2026 թվականի ապրիլի 10-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 303-Ա որոշմամբ հաստատված ցանկի 7-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման, բազմաբնակարան կամ ստորաբաժանված  նորակառույց շենքերի ներքին (նվազագույն) հարդարման աշխատանքների և տարածքների բարեկարգման մասով սահմանված պահանջների հստակեցման ու իրավական առումով որոշակիացման անհրաժեշտությամբ:

2.    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

1) Որոշմամբ հաստատվել է շինարարության ոլորտում գնագոյացման նոր քաղաքականությունը։ Ըստ որի քաղաքաշինական ծրագրի արժեքի ձևավորումը նախատեսվում է իրականացնել առանց նախահաշվային փաստաթղթերի, միայն նախագծի և ծավալաթերթի հիման վրա մրցույթի կազմակերպման գործընթացի շրջանակներում։

Դրանով պայմանավորված պատվիրատուների կողմից քաղաքաշինական ծրագրերը վերահսկելի դառնալու նպատակով պետք է նախագծերում ներառվեն տեխնիկական մասնագրեր, որոնց  կազմման և ձևավորման մասով պահանջները պետք է սահմանվեն                     ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի N 31-Ն հրամանով։ Այդ նպատակով համապատասխան միջոցառում է նախատեսվել                                     Որոշմամբ հաստատված «Շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությունից բխող միջոցառումների ծրագրի» 1-ին կետով։

Վերոգրյալով պայմանավորված նախագծային փաստաթղթերում համապատասխան բովանդակությամբ տեխնիկական մասնագրեր ներառելու մասով սահմանվել են դրույթներ։

Միաժամանակ հաշվի առնելով, որ տեխնիկական մասնագրերի կազմման և ձևավորման վերաբերյալ պահանջները նախատեսվում են սահմանել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի N 31-Ն հրամանում և նկատի ունենալով, որ առանց դրանց գործողության տեխնիկական մասնագրերի մասով Նախագծում սահմանված դրույթները չեն կարող կիրառվել, ուստի այդ մասով նախատեսվել է համապատասխան անցումային դրույթ։

2) «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-237-Ն օրենքի 1-ին հոդվածի «ժա1» կետի համաձայն՝ մինչև 2026 թվականի հուլիսի 21-ը ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պետք է հաստատի ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանի մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանի դրույթները «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

3) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի ապրիլի 7-ի N 14-Ն հրամանով սահմանվել է բազմաբնակարան կամ ստորաբաժանված  նորակառույց շենքերի ներքին (նվազագույն) հարդարման աշխատանքների ցանկը։

Այդ աշխատանքների մասով նախագծային փաստաթղթերի կազմի և բովանդակության վերաբերյալ պահանջները սահմանվել են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի                     N 128-Ն հրամանով։

Սակայն, նշված նորմատիվ իրավական ակտերում ներքին (նվազագույն) հարդարման աշխատանքների տեսակների և բովանդակության մասով առկա են որոշ անհամապատասխանություններ։ Վերոգրյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համադրել և հստակեցնել վերը նշված իրավական ակտերի համապատասխան պահանջները՝ դրանք դարձնելով միմյանց փոխլրացնող։

4) Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից կառուցապատողների և սպառողների միջև բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի իրացման և սպասարկման գործընթացների ոլորտում կատարվել է ուսումնասիրություն:

Ուսումնասիրության արդյունքները հաստատվել են Հանձնաժողովի 2025 թվականի դեկտեմբերի 29-ի N875-Ա որոշմամբ, որով նաև ներկայացվել են առաջարկներ՝ արձանագրված խնդիրների կարգավորման վերաբերյալ:

Կատարված ուսումնասիրության մեջ անդրադարձ է կատարվել նաև բարեկարգման աշխատանքներին, նշելով, որ պայմանագրերի զգալի մասում շենքի ընդհանուր օգտագործման տարածքները նկարագրված են ընդամենը մեկ ընդհանուր ձևակերպմամբ, օրինակ՝ «շենքի ընդհանուր տարածքները բարեկարգված են», առանց կոնկրետացման, թե ինչ է նկատի առնվում «բարեկարգված» բառի տակ:

Եվ, քանի որ գնորդը փաստացի ձեռք է բերում ոչ թե մեկուսացված անշարժ գույք, այլ ամբողջական բնակելի համալիրի մաս, որի արժեքն ու ֆունկցիոնալ գրավչությունը պայմանավորված են նաև ընդհանուր տարածքների և ենթակառուցվածքների առկայությամբ և բարեկարգությամբ, այս խնդիրը կարգավորման կարիք ունի:

2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի                        «2.7 Քաղաքաշինություն» բաժին

«շարունակել քաղաքաշինության գործունեության պետական կարգավորման միջոց հանդիսացող նորմատիվ փաստաթղթերի մշակումն ու շարունակական արդիականացումը …..»։

Միաժամանակ հարկ է նշել, որ Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում  և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։

3.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Բազմաբնակարան կամ ստորաբաժանված նորակառույց շենքերի ներքին (նվազագույն) հարդարման և տարածքների բարեկարգման, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կառուցապատման, տեխնիկական մասնագրերի վերաբերյալ գործընթացների կանոնակարգում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը տեղադրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքէջերում:

 

Հասարակության մասնակցությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:

 

  • Տևողություն

    19.05.2026 03.06.2026
  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Քաղաքաշինության կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 54

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: