«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի թիվ 570-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անհատական կազմը:
Հանձնաժողովի նպատակն է ՀՀ և ԱՀ միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացների ապահովումն ու սահմանային անվտանգության հարցերի լուծումը:
2024 թվականի օգոստոսի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատումն իրականացնելու նպատակով ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ)։
Կանոնակարգի համաձայն՝ երկու պետությունների հանձնաժողովների համատեղ բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով նախատեսվում է ընդունել ոլորտային աշխատանքների իրականացման ուղեցույցներ։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ հաստատել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույցը, պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույցը, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույցը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կարևոր քայլ կլինի հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման իրավական հիմքերի ամրագրման գործում, որի վրա հենվելով հանձնաժողովները կկազմակերպեն իրենց հետագա գործունեությունը:
Ուղեցույցների ընդունման արդյունքում ՀՀ և ԱՀ սահմանազատման հանձնաժողովներին հնարավորություն է տրվում համատեղ գործունեության շարունակությունն իրականացնել համաձայնեցված ընթացակարգով և սահմանել սահմանազատման գործընթացում ոլորտային աշխատանքների իրականացման եղանակները։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցման կամ ավելացման մասին.
Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» բաժնից։
-
Տևողություն
15.05.2026 31.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 89
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: