Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ  ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ      

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ  ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի՝  «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ  ԲՅՈՒՋԵՆ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  N 148 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ   ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը

Սևան համայնքի ավագանու՝ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ի՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 148-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է եկամտային մասում  «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի հետ փոխադարձ հաշվարկների ճշտման արդյունքում «պետական հողերի վարձակալությունից եկամուտներ» տողում պլանի ավելացմամբ, ինչպես նաև «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում տրամադրված գումարի՝ որպես այլ եկամուտ, «Սոցիալական որոշ խմբերի մինչև 5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության ապահովման ծրագրով՝ ընթացիկ սուբվենցիաներ համայնքին տողով տրամադրված գումարի արտացոլման անհրաժեշտությամբ , ինչպես նաև  մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ՝ հիմք ընդունելով «Բյուջետային համակարգի մասին»  օրենքի  13-րդ հոդվածի 5-րդ  կետը։

 

Եկամտային մաս

1 «Պետական հողերի վարձակալությունից եկամուտներ» տողում պլանն ավելացնել 20000000 և սահմանել 26000000 դրամ

2. Այլ եկամուտներ /900165101180/ հաշվի պլանն ավելացնել 130000 դրամով՝ որպես  «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում տրամադրված գումար, և  սահմանել 9138800 դրամ.

3 Ընթացիկ սուբվենցիաներ համայնքին /900165101610/ «Սոցիալական որոշ խմբերի մինչև 5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության ապահովման» ծրագրով պլանն ավելացնել 2129553 դրամով և սահմանել 4526353 դրամ.

 

Ծախսային մաս

1Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /01-6-1/

-         4657 հոդվածն ավելացնել 22259553 դրամով և սահմանել 240585600 դրամ.

-         5129 հոդվածը պակասեցնել 7000000 դրամով և սահմանել 13000000 դրամ

2 Ոռոգման համակարգի կառուցում /04-2-1/ 900162000096

-         5112 հոդվածը սահմանել 710000 դրամ

 

3Ճանապարհային տնտեսություն /04-5-1/ 900162164025

-հոդված 5113 ՝պակասեցնել 4999973 դրամով և հաստատել 1411494527 դրամ

-հոդված 5134 ՝պակասեցնել 1200000 դրամով և սահմանել 28800000 դրամ

 

 

4 Փողոցների լուսավորություն /06-4-1/900162121025

-հոդված 5112 ՝ պակասեցնել 710000 դրամ և հաստատել 49290000դրամ

 

5Բնակարանային շինարարություն /06-05-1 / 900162161021

-հոդված 5134 ՝ սահմանել  1200000 դրամ

 

6Մշակութային միջոցառումներ /08-2-3 / 900162402011

-         Հոդված 5112  պակասեցնել 3078821 դրամով և սահմանել 160921179 դրամ

-         Հոդված 5113 սահմանել 8078821 դրամ

-         Հոդված 5129 սահմանել 7000000 դրամ

 

 

Առկա իրավիճակը

Անհրաժեշտություն է առաջացել կատարելու ֆինանսական նշված հատկացումները, որը հնարավորություն կտա իրականացնելու բյուջետային հատկացումներ նշված ոլորտների գծով:

 

Կարգավորման առարկան

Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է  «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքներով:

 

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Համայնքում ծրագրերի իրականացման, կայուն զարգացման ապահովման համար ակնկալվում են տեսանելի արդյունքներ:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք են՝

   - համայնքի ղեկավար

   - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին

   - համայնքապետարանի աշխատակազմի  գյուղատնտեսության և բնապահպանության բաժին

    - համայնքապետարանի աշխատակազմի  կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժին 

  • Տևողություն

    07.05.2026 24.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում

  • Գերատեսչություն

    Գեղարքունիքի մարզի Սևան համայնք

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 137

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: