Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության միջև Տեղեկատվական և Հաղորդակցման Տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

ՏԵՂԵԿԱՆՔ

‹‹ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ›› ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

          Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները հանդիսանում են ցանկացած պետության տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր գործոններից:

          Երկու երկրների միջև տեղեկատվական և հաղորդակցման ոլորտներում երկկողմ հարաբերությունները սերտացնելու և փոխադարձ շահավետ համագործակցություն ձեռքբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև նախատեսվում է ստորագրել ‹‹Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության›› մասին Փոխըմբռնման Հուշագիր:

          Սույն Փոխըմբռնման Հուշագիրը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև հաստատել միջկառավարական համագործակցություն և հարաբերություններ` նպատակ ունենալով միավորել երկու երկրների ջանքերը հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ հարաբերությունների բարելավման և տարբերակման հնարավորությունների ուսումնասիրման, երկկողմ հարաբերությունների ընդլայն և զարգացման խթանման, երկու երկրների միջև ընդլայնված գործընկերության հիմնման, ինչպես նաև շուկայական նոր հնարավորությունների ուսումնասիրման համար:

          Համագործակցությունը Փոխըմբռնման Հուշագրի շրջանակներում միտված է լինելու երկու պետությունների միջև տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ամրապնդմանը ու խթանմանը:

Համագործակցությունը ընդգրկելու է տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում կարողությունների զարգացում, երկու պետությունների համապատասխան մասնագետների միջև փորձի փոխանակում, փոխանակման ծրագրերի, համատեղ մրցույթների կազմակերպում, հայկական տեխնոլոգիական պարկում եգիպտական տեխնոլոգիական պարկերի համար հարթակի հիմնում և հակառակը, սեմինարների կազմակերպում, բարձրագույն ուսումնական հաստատություններում համատեղ լաբարատորիաների հիմնում, կիբեռանվտանգության ենթակառուցվածքների ուժեղացման հարցում Հայաստանին օժանդակության տրամադրում, համատեղ ստարտափերի և ծրագրերի իրականացում և այլն:

          Վերոնշյալ Փոխըմբռնման Հուշագիրը հնարավորություն կտա զարգացնելու փոխադարձ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև,  ինչպես նաև գործարար կապեր ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման և հեռահաղորդակցության ոլորտում ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների հետ:

          Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռման Հուշագրի ստորագրումը գտնում ենք նպատակահարմար:

  • Քննարկվել է

    20.07.2018 - 05.08.2018

  • Տեսակ

    Հուշագիր

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6893

Տպել