Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Չինաստանի ժողովրդական հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 10 000 1 և 8511 10 000 9 ծածկագրին դասվող կայծից բոցավառումով վառքի մոմերի՝ առանց հակագնագցման տուրքի վճարման Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2026 թվականի N -Ն

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 10 000 1 և  8511 10 000 9 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԿԱՅԾԻՑ ԲՈՑԱՎԱՌՈՒՄՈՎ ՎԱՌՔԻ ՄՈՄԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ  ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2026 թվականի ապրիլի 7-ի N 46 որոշման 2-րդ կետի դրույթներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1 Սահմանել, որ

 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2026 թվականի ապրիլի 7-ի N 46 որոշման 2-րդ կետով նախատեսված՝ հակագնագցման տուրքի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող (սպառման նպատակով) Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 10 000 1 և  8511 10 000 9 ծածկագրերին դասվող կայծից բոցավառումով վառքի մոմերը՝ տարեկան 500 հազար հատ չափաքանակով։

2Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին լիազոր մարմին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2026 թվականի ապրիլի 7-ի N 46 որոշման կիրարկման իմաստով:

3. Հաստատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 10 000 1 և  8511 10 000 9 ծածկագրերին դասվող կայծից բոցավառումով վառքի մոմերի՝ առանց հակագնագցման տուրքի վճարման Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, գործում է 5 տարի ժամկետով և դրա գործողությունը տարածվում է 2026 թվականի մայիսի 10-ից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով գրանցված մաքսային հայտարարագրերի նկատմամբ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

--- N -Ն որոշման

 

 

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 10 000 1 ԵՎ  8511 10 000 9 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԿԱՅԾԻՑ ԲՈՑԱՎԱՌՈՒՄՈՎ ՎԱՌՔԻ ՄՈՄԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ  ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1.    Սույն ընթացակարգով կարգավորվում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 10 000 1 և  8511 10 000 9 ծածկագրերին դասվող կայծից բոցավառումով վառքի մոմերի՝ (այսուհետ՝ ապրանք)՝ առանց հակագնագցման տուրքի վճարման Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակ ծագող հարաբերությունները:

2. Սույն որոշմամբ նախատեսված առանց հակագնագցման տուրքի վճարման ապրանքի ներմուծման նպատակով հայտատուն ապրանքի ներմուծումից հետո Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում մաքսային հայտարարագիրը։

3Սույն ընթացակարգով նախատեսված առանց հակագնագցման տուրքի վճարման լրացված մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից գրանցումը դիտվում է որպես լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2026 թվականի ապրիլի 7-ի N 46 որոշման կիրարկման իմաստով:

 4. Սույն որոշմամբ նախատեսված առանց հակագնագցման  տուրքի վճարման ապրանքի ներմուծման նպատակներով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում ապրանքի հայտարարագրի գրանցում է համարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված տեղեկությունների ներկայացման արդյունքում մաքսային մարմինների կողմից նախնական մաքսային հայտարարագրում ճշգրտումների (փոփոխությունների, լրացումների) գրանցումը։

5. Սույն ընթացակարգով նախատեսված առանց հակագնագցման տուրքի վճարման ապրանքի ներմուծման համար լրացված մաքսային հայտարարագրի գրանցումը կամ բացթողումը մերժվում է, եթե սույն որոշմամբ սահմանված առանց հակագնագցման տուրքի վճարման ներմուծվող (ներմուծված) ապրանքների նախատեսված քանակը սպառվել է նշված փաստաթղթերի գրանցման կամ բացթողման պահի դրությամբ:

6. Ապրանքների նկատմամբ առանց հակագնագցման տուրքի վճարման ապրանքի բացթողումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից ժամանակագրական սկզբունքով, հերթականությամբ՝ հիմք ընդունելով մաքսային հայտարարագրերի գրանցման պահը, իսկ դրանց քանակական հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ հայտարարագրման համակարգի կիրառմամբ։ Միաժամանակ գրանցված մաքսային հայտարարագրերի առկայության պարագայում առանց հակագնագցման տուրքի վճարման ապրանքի ներմուծման հնարավորությունը տրամադրվում է առավել վաղ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատած ապրանքներին:

 

 

  • Տևողություն

    28.04.2026 15.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 72

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: