Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀՐԱՏԱՊ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՏՆԱԿՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Ֆրունզե Անդրեասյան 28.04.2026 18:25:32

Բարև Ձեզ իմ երեխան անչափահաս է և միակողմանի ծնողազուրկ, ես տուն չունեմ ,ուզեցի օգտվել 16000000 ծրագրից ավաղ չհասցրեցի քվոտաները վերջացել էին։Ուզում եմ իմանալ ես կարող եմ օգտվել Ձեր ծրագրից թե ոչ ,շնորհակալություն։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծի չափորոշիչներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել մոդուլային տնակով ապահովման համար՝ սահմանված կարգով և ժամկետներում։

2 Գրիգոր Բաբայան 28.04.2026 20:05:23

Բարև Ձեզ, ես ունեմ չորս երեխա ապրում եմ վարձով 36 քմ տան մեջ իմ կնոջ և երեխաների հետ մենք սոցիալապես Անապահով ընտանիք ենք խնդրում եմ ասեք ինձ մենք կարո՞ղ ենք օգտվել այս մոդուլային տնակների ծրագրից։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծի չափորոշիչներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել մոդուլային տնակով ապահովման համար՝ սահմանված կարգով և ժամկետներում։

3 Aram Avagyan 29.04.2026 01:43:18

Բարև ձեզ, ինչպե՞ս կարող է մարդը կամ ընտանիքը հասկանալ՝ արդյոք այս ծրագրի շահառու է, թե՞ ոչ։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Շահառուների շրջանակը սահմանված է Նախագծի հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով։

4 Aram Avagyan 29.04.2026 01:43:18

Բարև ձեզ, ինչպե՞ս կարող է մարդը կամ ընտանիքը հասկանալ՝ արդյոք այս ծրագրի շահառու է, թե՞ ոչ։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Շահառուների շրջանակը սահմանված է Նախագծի հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով։

5 Taguhi Avanesyan 29.04.2026 12:01:05

Բարև Ձեզ, ես ել եմ ուզում օգտվել այդ ծրագրից։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։  Նախագծի չափորոշիչներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել մոդուլային տնակով ապահովման համար՝ սահմանված կարգով և ժամկետներում։

6 Աիդա Թորոսյան 30.04.2026 19:49:14

Բարև ձեզ ,ես Աիդա Թորոսյանն եմ խնդրանքով դիմում եմ Ձեզ որպեսզի ինձ ևս կարողանաք աջակցել բնակարանային հարցով, տղաս` Համլետը ով արդեն 17 տարեկան է և ունի մանկական ուղեղային կաթված (ДЦП), և այդ ամենի հետ մեկտեղ միակողմանի ծնողազուրկ է , խնդրում եմ անտարբեր չանցնել և օգնել բնակարանային հարցով որպեսզի հնարավորինս կրճատվի մեր դժվարությունները:Քանի որ այդ ամենի հետ մեկտեղ դժվար է բնակվել վարձով:

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

7 Արթուր Սահակյան 02.05.2026 21:01:48

Բարև Ձեզ, ես Արթուր Սահակյանն եմ Կիրանց գյուղից, ես չունեմ տուն ոչ մի սեփականություն օթևան չունեմ, եթե հնարավոր է օգնեք ես էլ օգտվեմ մոդուլային տների ծրագրից։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

8 Gohar Xudoyan 05.05.2026 16:51:23

Բարև Ձեզ։ Կասեք, կարո՞ղ ենք օգտվել այս ծրագրից կամ կխնդրեմ ներառել։ Ունեմ 4 անչափահաս երեխա, ապրում ենք մոտ 60 քմ տանը 11 շնչով։ Պայմանները մեղմ ասած վատ։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Շահառուների շրջանակը սահմանված է Նախագծի հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով։

9 Gohar Xudoyan 05.05.2026 16:51:23

Կխնդրեմ, ասել կարող է օգտվել այս ծրագրից ընտանիքը , որն ունի 1 անչափահաս , 1 չափահաս երեխա և ամուսինը ունի հաշմանդամության խումբ։ Ապրում են 23 տարի է արդեն վարձով նույն 2 սենյականոց տանը, նպաստ են ստանում։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Շահառուների շրջանակը սահմանված է Նախագծի հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով։

10 Gohar Xudoyan 05.05.2026 17:28:55

Կխնդրեմ նաև ներառել հաշմանդամության խումբ ունեցողների ընտանիքներին, անկախ անչափահաս երեխաների առկայությունից , եթե հնարավոր է, կամ 1 անչափահաս երեխա ունեցողներին ( նաև վարձով ապրողներին առանձնահատուկ ուշադրություն դարձրեք + նպաստ ստացողներին։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

11 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 28.04.2026 15:35:17

Հարգելի՛ պարոն Թորոսյան, Ողջունում եմ մոդուլային տնակների տրամադրման միջոցով ժամանակավոր կացարանով ապահովելու նախագիծը։ Որպես պոտենցիալ շահառու, ցանկանում եմ ներկայացնել իմ իրավիճակը և առաջարկներս՝ նախագիծն առավել հասցեական դարձնելու նպատակով. Անձնական իրավիճակ և առաջնահերթություն. Ես ծնունդով Ջավախքից եմ և արդեն 15 տարի է, ինչ ընտանիքիս հետ բնակվում եմ Երևանում՝ վարձակալությամբ։ Ունեմ ցմահ առաջին խմբի հաշմանդամություն և որևէ տեղ սեփական տուն կամ կացարան չունեմ։ Երևանում վարձակալության գների շարունակական աճը մեր ընտանիքի համար դարձել է անհաղթահարելի ֆինանսական բեռ։ Առաջարկում եմ շահառուների ընտրության չափանիշներում առաջնահերթություն տալ հաշմանդամություն ունեցող այն անձանց, ովքեր տասնյակ տարիներ չունեն սեփական տանիք և գտնվում են ծանր սոցիալական վիճակում։ Տեղակայումը Երևան քաղաքում. Խնդրում եմ նախատեսել տնակների տեղադրում հենց Երևան քաղաքում։ Իմ և ինձ նման շատերի համար սա կենսական անհրաժեշտություն է, քանի որ բոլոր մասնագիտացված վերականգնողական կենտրոնները, բժշկական պատշաճ օգնությունը և հարմարեցված տրանսպորտային ցանցը գտնվում են մայրաքաղաքում։ Բացի այդ, Երևանի փողոցներն ու մայթերը համեմատաբար ավելի հարմարեցված են անվասայլակով տեղաշարժվելու և զբոսնելու համար, ինչը մեր միակ հնարավորությունն է հասարակությանը ինտեգրվելու և լիարժեք կյանքով ապրելու։ Մատչելիություն և պայմաններ. Խնդրում եմ ապահովել, որ մոդուլային տնակները նախագծվեն և կառուցվեն որպես լիարժեք մատչելի կացարաններ (թեքահարթակներ, լայն դռներ, հատուկ հարմարեցված սանհանգույց)՝ հաշվի առնելով առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատուկ կարիքները։ Հուսով եմ, որ իմ ձայնը լսելի կլինի, և այս նախագիծը հնարավորություն կտա մեզ վերջապես ունենալ կայուն, արժանապատիվ և հարմարեցված կացարան։ Հարգանքով՝ Գրիգոր Դանիելյան

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով, Երևան քաղաքում մոդուլային տնակի տեղադրումը բացառող որևէ դրույթ նախատեսված չէ։

Միաժամանակ, Նախագծով սահմանված է նաև համապատասխան հերթացուցակի կազմում, որում ներառված անձանց (ընտանիքներին) մոդուլային տնակ տրամադրելու գործընթացում նախատեսված են նաև առաջնահերթություններ։

12 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 28.04.2026 15:36:35

Բարև Ձեզ,ես Արթուր Սահակյանս բնակվում եմ Տավուշի մարզի Կիրանց համայնքում և չունեմ կացարան բնակվում եմ կյանքի համար անապահով պայմաններում խնդրում եմ աջակցել։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

13 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 29.04.2026 15:38:06

Բարև ձեզ, ինչպե՞ս կարող է մարդը կամ ընտանիքը հասկանալ՝ արդյոք այս ծրագրի շահառու է, թե՞ ոչ։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Շահառուների շրջանակը սահմանված է Նախագծի հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով։

14 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 29.04.2026 15:45:20

Ես՝ Աննա Առաքելյանս, դիմում եմ Ձեզ՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել մեր ընտանիքին՝ ժամանակավոր կացարանով ապահովման հարցում։ Մենք հանդիսանում ենք սոցիալապես անապահով ընտանիք և արդեն շուրջ 6 տարի բնակվում ենք վարձակալած բնակարանում։ Սեփական բնակելի տարածք չունենք, իսկ մեր ֆինանսական հնարավորությունները չեն բավարարում բնակարան ձեռք բերելու կամ բարեկարգ պայմաններում բնակվելու համար։ Ընտանիքս բաղկացած է 5 անդամից՝ ես, ամուսինս և մեր երեք անչափահաս երեխաները։ Ամուսինս չունի մշտական և կայուն աշխատանք, ինչի հետևանքով մեր ընտանիքի եկամուտները սահմանափակ են։ Մեր ընտանիքի սոցիալական վիճակը առավել ծանրանում է այն հանգամանքով, որ միջնեկ աղջիկս՝ Տաթևս, հանդիսանում է առաջին կարգի հաշմանդամ։ Նա տառապում է գլաուկոմա-կատարակտա հիվանդությամբ և գտնվում է մշտական բուժման մեջ։ Բուժումն իրականացվում է Մալայան ակնաբուժական կենտրոնում՝ բուժող բժշկուհի Հակոբյան Նունեի և վիրահատող բժշկուհի Լիլիթ Ոսկանյան Ալբերտովնայի հսկողությամբ։ Երեխայի առողջական վիճակը պահանջում է շարունակական բուժում և զգալի ֆինանսական ծախսեր։ Բացի այդ, սկեսուրս և սկեսրայրս թոշակառու, հիվանդ մարդիկ են, որոնք ապրում են մեկ սենյակում՝ կոմունալ հարմարություններից զուրկ պայմաններում խ։ Մեր ընտանիքի Ամսական հիմնական եկամուտներն են՝ ընտանեկան նպաստը՝ 36,500 դրամ, երեխայիս հաշմանդամության թոշակը՝ 49,000 դրամ և երրորդ երեխայի համար տրամադրվող 50,000 դրամը։ Նշվածից երրորդ երեխայի գումարը ամբողջությամբ տրամադրվում է տան վարձի վճարմանը, ինչի հետևանքով մեր ընտանիքի մնացած կարիքները հոգալը դառնում է ծայրահեղ դժվար։ Հաշվի առնելով վերոգրյալ ծանր սոցիալական պայմանները և բնակարանային խնդիրը՝ խնդրում եմ Ձեզ մեզ ընդգրկել ծրագրի շահառուների ցանկում և տրամադրել ժամանակավոր կացարան՝ մոդուլային տնակի ձևով։ Ձեր աջակցությունը մեր ընտանիքի համար կենսական նշանակություն կունենա և հնարավորություն կտա ապահովել մեր երեխաների անվտանգ և արժանապատիվ կենսապայմաններ։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

 

15 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 28.04.2026 15:46:55

Բարև ձեզ ես՝ Անժելա Պետրոսյանս, դիմում եմ Ձեզ՝ խնդրելով տրամադրել ինձ և իմ անչափահաս երեխաներին ժամանակավոր կացարան։ Ես միայնակ մայր եմ, ունեմ երկու դուստր՝ որից մեկը ունի հաշմանդամություն ով ունի առողջական լուրջ խնդիրներ և կարիք ունի մշտական խնամքի և վերականգնողական բուժման։ Նրա վիճակը պահանջում է համապատասխան պայմաններ և անվտանգ միջավայր։ Ներկայումս չունեմ բավարար բնակարանային պայմաններ, ինչը դժվարացնում է երեխայիս խնամքն ու բուժման կազմակերպումը։ Այդ պատճառով շատ կարևոր է ժամանակավոր կացարանի տրամադրումը, որպեսզի կարողանամ ապահովել երեխայիս նվազագույն անհրաժեշտ պայմանները։ Խնդրում եմ աջակցել մեզ և հնարավորության դեպքում տրամադրել ժամանակավոր բնակության վայր։ Նախապես շնորհակալ եմ Ձեր ուշադրության և աջակցության համար։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

16 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 28.04.2026 15:48:00

Բարև ձեզ,ես լինելով անչափահաս տղա երեխայի մայր,10տարի ապրում եմ ծնողներիս հետ վագոն տնակում,չունեմ ոչմի պետական աջակցություն,չունեմ ոչմի սեփականություն,կարող եմ համարվել էկո տների շահառու ։ Հույսով ու հավտով սպասում եմ ձեր արձագանքին,նախապես Շնորհակալություն ՀԳ Անահիտ Թադևոսյան

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

17 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 28.04.2026 15:48:58

Բարև ձեզ։ Կներեք, որ դիմում եմ ձեզ հույս ունենալով ձեր օգնությանն ու բարերարությանը։  Ես Լիանա Գրիգորյանն եմ, ապրում եմ Երեւանում ունեմ երկու անչափահաս երեխա, որից մեկն 11 ամյա Ալեքսանյան Վահեն ունի մտավոր հետամնացություն և հաշմանդամության խումբ։ Մենք ապրում ենք վարձով մի սենյականոց տանը եւ միայն լսողության 70% կորցրած ամուսինս է աշխատում օրավարձով բանվոր, քանի որ նրան հիմնական աշխատանքի չեն ընդունում այդ լսողությամբ ու կենտրոնացում էլ շատ թույլ է։ Լսողության թույլ լինելու պատճառով մինչև անցյալ տարի ես էլ էի աշխատում, մայրս էր խնամում երեխաներիս, բայց մայրս հիվանդացավ ու մահացավ ու ես այլեւս չեմ կարողանում աշխատել հատուկ խնամքի կարիք ունեցող երեխայիս թողնելով անչափահաս 12 տարեկան աղջկաս հույսին, բայց մենք էսպես հազիվ ենք գոյատևում պայքարում և մեր հաշմանդամ երեխայի ապագան շատ խարխուլ է առանց հիմնական բնակության վայրի տնից տուն տեղափոխվելով հազիվ-հազ մեկ հացի, մեկ հագուստի մեկ վարձի խնդիրների առաջ կանգնած։ Մեզ մի փոքրիկ տնակ է հարկավոր քաղաքից դուրս, որ կարողանանք գալ քաղաք աշխատել և ամբողջ աշխատած փողը վարձ չտանք այլ հոգ տանենք մեր հաշմանդամ երեխաներիս մասին ու անվերջ վախի մեջ չապրենք, որ դուրսը կհայտնվենք, եթե հանկարծ չհասցնենք հիվանդանանք կամ գործ չգտնենք։ խնդրում եմ աջակցեք մեզ։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

18 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 28.05.2026 15:49:57

Բարև Ձեզ, ես ունեմ 4 երեխա անչափահաս ու ամուսինս 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է, ապրում ենք անմխիթար վիճակում, ամուսնուս կենսաթոշակով և երեխայի նպաստով, խնդրում եմ օգնել բնակարանի հարցով։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

19 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 28.04.2026 15:52:34

Բարև Ձեզ։ Կասեք, մենք կարող ենք օգտվել այս ծրագրից, եթե ինչ֊ինչ պատճառներով նպաստ չենք ստանում։ Բայց ապրում ենք շատ փոքր տանը 2 ընտանիքով։ Ունեմ 4 անչափահաս երեխա։ Շնորհակալություն։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծի չափորոշիչներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել մոդուլային տնակով ապահովման համար՝ սահմանված կարգով և ժամկետներում։

20 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 28.04.2026 15:53:27

Բարև Ձեզ։ Կասեք եթե ամուսինս ունի հաշմանդամության խումբ, նպաստառու ենք, ունեմ 1 անչափահաս և 1 չափահաս երեխա, ապրում ենք վարձով շատ փոքր տանը, մենք կարո՞ղ ենք օգտվել այս ծրագրից, Եթե ոչ, կխնդրեմ այնպես անեք, որ կարողանանք օգտվել։ Չենք հասցնում անգամ վարձի գումարը։ Ամուսինս էլ նոր է վիրահատվել։ Շնորհակալություն։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծի չափորոշիչներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել մոդուլային տնակով ապահովման համար՝ սահմանված կարգով և ժամկետներում։

21 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 30.04.2026 15:54:28

Հուսանք մոդուլային տնակները կտրամադրեք 3-և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, միայնակ մայրերին, հաշմանդամության 1-3 կարգ ունեցողներին, վարձով բնակվողներին, 44-օրյա մասնակից բուժաշխատողներին, 44-օրյա մասնակից եղած հերոսների ընտանիքներին և մնացած խոցելի խումբ համարվող անձանց։ Չեք անի այնպիսի մի ծրագիր, որից կօգտվեն 50-60 շահառու, ու հետո ասեք, արեցինք։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

 

22 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 30.04.2026 15:55:24

Բարև ձեզ, կասեք ինչպե՞ս կարելի է դառնալ մոդուլային տնակի շահառու, ի՞նչ փաստաթղթեր են պետք ու որտե՞ղ են տեղակայվելու մոդուլային տնակները։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծի հավելվածի 5-16-րդ կետերով ներկայացված են մոդուլային տնակի տրամադրման կարգն ու պայմանները։

Միաժամանակ, Նախագծի չափորոշիչներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել Ձեր բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ սահմանված կարգով և ժամկետներում։

23 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 30.04.2026 15:57:15

Ես կարո՞ղ եմ դառնալ այս ծրագրի շահառու, ունեմ 3 անչափահաս երեխա։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Շահառուների շրջանակը սահմանված է Նախագծի հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով։

24 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 02.05.2026 15:59:31

Բարև Ձեզ, մենք կարող ենք օգտվել, ամուսինս 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է, ունենք 4 անչափահաս երեխա։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Շահառուների շրջանակը սահմանված է Նախագծի հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով։

25 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 01.05.2026 16:02:10

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ էլ գրանցել բնակարանային ապահովման ծրագրում։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծի հավելվածի 5-16-րդ կետերով ներկայացված են մոդուլային տնակի տրամադրման կարգն ու պայմանները։

Միաժամանակ, Նախագծի չափորոշիչներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել Ձեր բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ սահմանված կարգով և ժամկետներում։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: