Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Նարեկ Հարությունյան 20.04.2026 21:40:54

Առաջարկում եմ նոր ընդունվելիք իրավական ակտով վերանայել 1–3 անդամից բաղկացած ընտանիքների համար նախատեսված աջակցության չափը՝ ապահովելով այնպիսի համաչափություն, որը կերաշխավորի նրանց բնակարանային ապահովման իրական հնարավորությունը և չի դնի անհավասար պայմաններում ավելի փոքր կազմ ունեցող ընտանիքներին։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

2 Նարեկ Հարությունյան 20.04.2026 21:46:06

Առաջարկում եմ նոր ընդունվելիք իրավական ակտով վերանայել նաև 10.1 կետը, ըստ որի հաշվի են առնվում միայն ողջ շահառուները, և սահմանել, որ հավաստագիր ստացած, սակայն հետագայում մահացած շահառուի հաշվարկային բաժինը պահպանվում է և կարող է օգտագործվել ընտանիքի կողմից՝ բնակարանային ապահովման նպատակով։

Հավաստագիրը չի կարող ժառանգության հիմունքով փոխանցվել ընտանիքի այլ անդամի։

3 Սպարտակ Ավանեսյան 20.04.2026 21:41:26

Առաջարկում եմ նաև փոփխություն անել և ավելացնել հիփոթեքով բնակարան ձեռք բերած մարդկանց մասով , քանի որ նրանք 2020թ. տեղահանվել են և չեն սպասել թե պետությունը ձեռք կմեկնի բնակարանի հարցով ու վերցրել են վարկ: Հիմա այդ նույն տարածքում նույն շենքում տալիս եք 4 մլն դրամ, իսկ հիփոթեք ունեցողին 2 մլն. դրամ :

Օրինակ մարդը գնել է 2022թ. դեկտ. 19-ին բնակարան 25 մլն. դրամով կառուցապատողից 0-ական վիճակով, ծախսել մեծ գումար, մոտ 9մլն. նոր ստացվել է բնակելի տուն: Ընդհանուր մոտ 34 մլն.: Նրան տալիս եք 10մլն. ,իսկ նույն բնակարանը մեկ ուրիշի գնելու պարագայում տալիս եք 4մլն մեկ անձի հաշվարկով :

Այսինքն 5*2մլն= 10մլն., մյուսին 5*4մլն. =20մլն.

Արդար չէ, վերանայեք

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

4 Ռուբեն Աղասյան 20.04.2026 22:29:01

Առաջարկում եմ ՄԻԱՅՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ `

Քանի որ պատմության ընթացքում առաջին անգամ ՀՀ ղեկավարությունն է ճանաչել հայկական պատմական Արցախը ի շահ ադրբեջանի կազմում և տնազուրկ է արել Արցախի Հանրապետության բնակիչներին, ուևեմն պիտի բոլոր ընտանիքներին ՓՈԽՀԱՏՈՒՑԻ ըստ ունեցած անշարժ գույքի վկայականների, ոչ թէ առաջարկի չնչին գումար սահմանամերձ բնակավայրերում գոմ առնելու համար

Այս ծրագիրը չի գործում, տվյալները խոսում են դրա մասին, բայց ոչինչ, քիչ մնաց թէ այս չգործող ծրագրին թէ այս պարգևավճարներով պետական պարտք կուտակած ժամանակավոր իշխանությանը։

Թուրքը իմ թշնամին է, ԱՐՑԱԽԸ ԵՂԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ և ԼԻՆԵԼՈՒ Է։

Փոխանցեք ՀՀ կառավարության անդամներին

Այս ծրագիրն իրենից ներկայացնում է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային բնակարանային կարիքների ապահովման ծրագիր, այլ ոչ թե՝ Ղարաբաղում կորցրած գույքի փոխհատուցման ծրագիր։

5 Արմեն Մարկոսյան 21.04.2026 09:22:33

Բազմիցս դիմել եմ տարբեր ժամանակներում սկսած 2020 թ-ից։ Հարցս վերաբերվում է ՀՀ այն քաղաքացիներին ովքեր 2020 թ բռնի տեղահանվել են ղարաբաղից ինչու՞ իրենց որևէ աջակցություն չէք տրամադրում չէ՝ որ նույն նյութական ու սոցիալական վնասներ մենք էլ ենք ունեցել ինչ ղարաբաղցին ՝մենք մարդ չե՞նք։Նույն բնակարանը ես եմ կորցրել նույն մեքենան ես եմ կորցրել նույն վնասները իմ ընտանիքն ու երեխաներն են ունեցել ինչի՞ համար որ հայաստանցի ե՞մ ՝շուրջ 9տարի փաստացի բնակվել եմ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում ու անվերապահ ծառայել եմ ,կյանքիս գնով ստեղծել եմ գույք գնել ավտո ու թողել այնտեն որ մեղքիս համար չպետքա փողհատուցում չստանամ ։ղարաբաղցիք իրանց համար օրենք հանեցին ու մենակ ղարաբաղցիներին օգնեցին ոչ մի հայաստանի գրանցում ունեզող հայի չօգնեցին 9 տարին բավական հիմք չէ

Ծրագիրն իրենից ներկայացնում է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային բնակարանային կարիքների ապահովման ծրագիր, այլ ոչ թե՝ Ղարաբաղում կորցրած գույքի փոխհատուցման ծրագիր։

6 Անուշ Առստամյան 21.04.2026 10:46:11

Խնդրում եմ տրամադրել սերտեֆիկատ նաև այն քաղաքացիներին ովքեր ձեռք են բերել իրենց ուժերով բնակարան ՀՀ -ում: Փոխհատուցել ԼՂ -ում կորցրած տան դիմաց :

Ծրագիրն իրենից ներկայացնում է առաջնային բնակարանային կարիքների ապահովման ծրագիր, այլ ոչ թե՝ փոխհատուցման։

7 Անուշ Առստամյան 21.04.2026 10:50:13

Խնդրում եմ Երևանում նույնպես տրամադրել 4միլիոն: Մինչև 2028 թ. ծնված երեխաներին նույնպես ընդգրկել բնակապահովման ծրագրում:

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

8 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 21.04.2026 14:25:03

9 տարի փաստացի ապրել եմ ղարաբաղում 2020 թ բռնի տեղահանվել բնակավայրս գրավելու հետևանքով ՝Մատաղիս։նույն ղարաբաղցու կարգավիճակով կորցրել եմ բնակարան գույք ավտոմեքենա ու հայաստանցի լինելու համար որևէ աջակցություն փողհատուցում չեմ ստացել ինչի՞ բացմիցս դիմել եմ ու մերժվել այն բանի համար որ ղարաբաղցի չեմ չունեմ ղարաբաղի գրանցում դրա համար էլ աջակցություն չի տրխմադրվում ինչի՞ մենք մարդ չենք հայաստանցի ենք ու դրա համար միշտ տուժվել ենք։ինչի ՀՀ այն քաղաքացիների համար ովքեր ևս ղարաբաղցիների նման նյութական վնասներ են կրել իրենց չեք աջակցում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը առկա են որով ապացուցում և հիմնավորում է կրածս նյութական վնասները

Ծրագիրն իրենից ներկայացնում է Ղարաբաղից տեղահանված անձանց առաջնային բնակարանային կարիքների ապահովման ծրագիր, այլ ոչ թե նյութական վնասի փոխհատուցման ծրագիր։

9 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 20.04.2026 14:25:34

Խնդրում եմ բնակապահովման ծրագրի մեջ ընդգրկել մինչև 2028թ. ծնված երեխաներին: Երևան քաղաքը նույնպես 4 միլիոն դարձնել:

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

10 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 20.04.2026 14:26:20

 1. Թույլատրել սերտիֆիկատով բնակարան ձեռք բերել նաև բանկի կողմից աճուրդի դրված բնակարաններից, քանի որ շուկայական գների համեմատ մատչելի են և հնարավոր է տեղավորվել սերտիֆիկատի գնի մեջ։ 2. Վերանայել բնակաևանների վաճառքի գները, տան մակերեսը և գինը ընդհանրապես իրար չեն համընկնում։

1. Ծրագրով որևէ սահմանափակում նախատեսված չէ։ 2. Ներկայացված խնդրի կարգավորումը դուրս է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունների շրջանակից։

11 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 20.04.2026 14:26:58

Բնակարանային ապահովման ծրագրերում կարեւոր է վերահսկել , բնակարանների աննախադեպ գնաճը։ Քանի որ սերտիֆիկատի գումարի սահմանաչափի բարձրացման հետ համատեղ աճում են նաեւ բնակարանների գները։

Ներկայացված խնդրի կարգավորումը դուրս է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունների շրջանակից։

12 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 20.04.2026 14:27:47

Բարև Ձեզ պարոն Թորոսյան, ես Արցախցի եմ, հայրըս ծառայում եմ ՀՀ ՊՆ ԶՈՒ շարքերում, ՊՆ բնակապահովման ծրագրով շահառու է դարձել, 2024թ-ի օգոստոս ամսում ձեռք է բերել բնակարան ք. Աբովյանում, այդ ժամանակահատվածում Արցախցիների աջակցությունը Աբովյան քաղաքում կազմում էր 3 մլն, իմ ընտանիքս բաղկացած է 4 հոգուց, այդ գումարը 12 մլն-ը փոխանցվել է իպոտեկային վարկի մայր գումարի մարմանը, սակայն ՀՀ կառավարչության նոր որոշման համաձայն ք. Աբովյանում դարձել է 4 մլն, ես դիմել եմ սոցիալական նախարարություն նշված գումարի ավելացման համար, նախարարությունում ինձ պատասխանել են, որ նշված փոփոխությունները ձեզ չեն վերաբերվում կառավարության այդ նոր որոշումը, հիմնավորելով, որ երկրորդ բաղադրիչից արդեն օգտվել ենք ՝ 3մլն. աջակցության ծրագրից: Սակայն կառավարության 2026թ.մարտի 26-ի նիստում անդրադառնալով հարցին նիստում նշվեց որ ծրագիրը ունի հետադարձ ուժ և ինչպես գիտենք եթե օրենքին տրվում է հետադարձ ուժ որը լավացնում է մարդու իրավիճակը այն կիրառելի է սակայն մեր այս իրավիճակում չի գործում այդ սկզբունքը։ Խնդրում եմ նշված իրավիճակին տալ դրական լուծում: Շնորհակալություն

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում 26.03.2026թ. թիվ 380-Լ որոշմամբ իրականացված փոփոխությունները վերաբերվում են բացառապես ծրագրի շրջանակում հավաստագրով անշարժ գույք ձեռք բերող կամ կառուցող ընտանիքներին։ Փոփոխությունը չի վերաբերվում գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից օգտվողներին, քանի որ այս դեպքում աջակցության չափը կախված չէ բնակավայրից։

13 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 20.04.2026 14:28:21

Առաջարկ 1։ Ուշադրություն դարձնել շուկայում անշարժ գույքի գնաճին, քանզի 1 շնչին հասնող աջակցուլյան գումարը 3 մնլն-ից 4 դարձնելուց հետո կտրուկ աճել են բնակարանների և տների գները։ Ինչպես նաև վերահսկել միջնորդ կացմակերպությունների շահույթը բնակարանների և տների վաճառքից(միջինում ապահովում են 1-2 % միջնորդավճար յուրաքանչյոր գույքի վաճառքից,որը կարծում եմ անբարեխիղճ է)։

Առաջարկ 2. 1-3 հոգանոց ընտանիքների համար ձեռնարկել այլ միջոց, քանի որ փաստացի անհնար է գտել բնակարան նման գնով, համվի առնելով նաև 1 շնչին հասնող նվազագույնը 12 մ2 նախապայմանը։

Առաջին առաջարկը չի ընդունվել, քանի որ ներկայացված խնդիրների կարգավորումը դուրս է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունների շրջանակից։

Երկրորդ առաջարկն ընդունվել է ի գիտություն։

 

14 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 20.04.2026 14:30:12

Առաջարկում եմ վերանայել թույլ տալ դրական մնացորդի գումարը փոխանցել ոչ միայն հիփոթեքային վարկի մարմանը,այլ նաև այլ վարկերի,ինչպես նաև մնացորդը օգտագործել բնակելի շենքերից գնված բնակարանի վերակառուցման նպատակով։

Ծրագրի շրջանակում աջակցությունը նախատեսված է բացառապես տեղահանվածների բնակարանային կարիքների բավարարմանը, այլ ոչ թե այլ կարիքների նպատակով ստացած վարկերի մարմանը։ Ինչ վերաբերվում է բնակարանների վերակառուցմանը, ապա այս դեպքում բնակարաններում իրականացվող աշխատանքները դիտարկվում են վերանորոգման վարկի շրջանակում, ինչը գործող իրավակարգավորմամբ նախատեսված է։

15 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 21.04.2026 16:25:18

Բարև ձեզ պարոն Թորոսյան, խնդրում ենք վերանայել բնակապահովման ծրագիրը 1-3 թվով ընտանիքների համար, քանզի մենք չէնք կարողանում բնակարան ձեռք բերել ոչ էլ համապատասխանում ենք տարիքային շեմին ըստ որի 10 տարի ժամկետով բնակվարձի փոխհատուցում պիտի ստանանք։ Ուստի խնդրում ենք առաջարկել ավելի օպտիմալ տարբերակ տվյալ հարցի լուծման համար։

Առաջարկն ընդունվել է ի գիտություն։

 

16 առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 21.04.2026 16:26:03

Կառավարության որոշմամբ սահմանված դրական մնացորդով, գյուղատնտեսական նշանակության հողամաս ձեռք բերելը անհնարին է՝ բանկային համակարգի կողմից համապատասխան ծրագիր չունենալու պատճառով, դիմել ենք տարբեր բանկեր, որոնք նշում են որ դրական մնացորդը կարող ենք իրացնել միայն այն բանկով, որով ձեռք ենք բերել բնակարանը։ Սակայն տվյալ բանկը՝ « Ամերիա Բանկ», արդեն 10 ամիս է, ինչ չի տրամադրում դրական մնացորդը իրացնելու հնարավորություն՝ ծրագիր չունենալու պատճառաբանությամբ։ Խնդրում եմ վերանայել և լուծում տալ այս խնդրին։

Ներկայում 28 ընտանիք արդեն ձեռք է բերել գյուղատնտեսական նշանակության հողամաս դրական մնացորդով։ Առաջիկայում Ամերիաբանկը ևս կտրամադրի այդ վարկատեսակը։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: