21.04.2026
Հարգելի նախագծի հեղինակներ,
Խնդրում եմ նախագծի մեջ ներառել նաեւ 1998–2016 թթ․ տեղի ունեցած այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ: Շատ հաճախ ծառայողական պարտականությունները կատարող զինվորականները շատ ավելի կարեւոր առաջադրանք են կատարել քան ուղղակի մարտական հերթապահություն իրականացնողները (ամենեւին չեմ նվազեցնում մարտական հերթապահության կարեւորությունը) եւ շատ արդար կլինի ծրագրի մեջ ներառել նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված կամ առողջական խնդիր(ներ) ստացած զինվորականներին։
Կանխավ շնորհակալություն
Հարգանքներով՝
Մարտիրոս Քոչարյան
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: