ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՆՈՐԱԳՅՈՒՂ ԹԱՂԱՄԱՍԻ, ԻՍԱԿՈՎ ԵՎ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՊՈՂՈՏԱՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՈՎ, «ՊԱՍԿԵՎԻՉԻ ԲԼՈՒՐ» ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ՏԱՐԱԾՔՈՎ և ՊԱՍԿԵՎԻՉԻ ԲԼՈՒՐԻՑ ԴԵՊԻ ՀԱՐԱՎ՝ ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԻ ԿԻՐՃՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
2026 թվականի - ի № - Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՆՈՐԱԳՅՈՒՂ ԹԱՂԱՄԱՍԻ, ԻՍԱԿՈՎ ԵՎ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՊՈՂՈՏԱՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՈՎ, «ՊԱՍԿԵՎԻՉԻ ԲԼՈՒՐ» ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ՏԱՐԱԾՔՈՎ և ՊԱՍԿԵՎԻՉԻ ԲԼՈՒՐԻՑ ԴԵՊԻ ՀԱՐԱՎ՝ ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԻ ԿԻՐՃՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով, 5‑րդ, 6-րդ ու 7-րդ հոդվածներով, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարներըն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում (այսուհետ՝ հավելվածներ) նշված տարածքների նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) Սույն որոշման հավելվածներում նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ա. սույն որոշման hավելվածներում նշված տարածքներում՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված քաղաքաշինական ծրագրի իրականացման միջոցով Երևանի կենտրոնում գտնվող Նորագյուղ թաղամասից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը, հին և խարխուլ շինությունները, որի փոխարեն կիրականացվի բազմաֆունկցիոնալ քաղաքաշինական ծրագիր ճարտարապետական միասնական հայեցակարգի հիման վրա տարածքի համալիր կառուցապատում, որով առաջարկվում են հետևյալ հիմնական հատակագծային և գործառական լուծումները՝ Երևան-Դաունթաուն՝ միջազգային գործարար բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծում (բանկեր, օֆիսային կառույցներ, հյուրանոցներ և այլն), միջազգային մշակութային կենտրոնի ստեղծում, միջազգային ներկայացուցչությունների և կազմակերպությունների գրասենյակային տարածքների կազմակերպում, համաքաղաքային նշանակության հանգստի գոտի՝ կանաչ տարածքների և բնական լանդշաֆտի պահպանմամբ, ընդլայնմամբ և լրացուցիչ ջրային մակերեսների ստեղծմամբ, բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մարզահրապարակներ, մարզադահլիճներ և սոցիալական այլ ենթակառուցվածքներ, առանձին բնակելի թաղամասեր՝ դիվանագետների համար:
բ. կառուցապատման ծրագրերի շրջանակներում հիմնովին կնորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները, կստեղծվեն ավտոկայանատեղեր, նոր ձևավորվող թաղամասին համահունչ փողոցներ՝ հեծանվային գոտիներով, շուրջ 27 հա կանաչապատ տարածքներ, բազմաթիվ ընդհանուր օգտագործման տարածքներ՝ ստեղծելով ժամանակակից ճարտարապետությանը բնորոշ կառույցներով, որոնք իրենց բնույթով և ճարտարապետաշինարարական լուծումներով համապատասխանում են միջազգային լավագույն ստանդարտներին ու ստեղծում են առավել բարենպաստ և արդիական պայմաններ դրանց ժամանակակից օգտագործման համար,
գ. բազմաֆունկցիոնալ համալիրի ստեղծման արդյունքում կլուծվեն նոր բնակարանային ֆոնդերի ստեղծման և համալրման խնդիրները, որոնք, ի տարբերություն ներկայումս առկա ոչ սեյսմակայուն և հին բնակարանային ֆոնդի, կապահովեն սեյսմակայուն բնակարանային ֆոնդ, ինչն էլ իր հերթին կնպաստի Երևանի մի շարք վարչական շրջաններում առկա գերծանրաբեռնվածության նվազմանը,
դ. սույն որոշման հավելվածներում նշված տարածքներում՝ որպես միասնական քաղաքային միջավայր յուրահատուկ ճարտարապետական ոճով կատարված շինարարության արդյունքում կձևավորվի նոր և առավել քաղաքային միջավայր, որն էլ իր յուրօրինակ ոճով կստեղծի մշակութային, ժամանցային և բնակելի գործառութային նպատակների իրականացմանն ուղղված ամբողջական համալիր,
ե. ծրագրի շրջանակում նախատեսվում է ճոպանուղու կառուցում, որը թաղամասը կկապի կենտրոնի հետ:
2. Սույն որոշման հավելվածներում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման Հավելվածներում նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և իրականացվելու են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ. Երևան քաղաքի Նորգայուղ թաղամասի վերակառուցման արդյունքում ստեղծվելու է լիովին նոր քաղաքային միջավայր՝ DOWNTOWN-ներին բնորոշ քաղաքաշինական լուծումներով և ենթակառուցվաքներով հագեցած։ Օտարման նպատակը հանրության գերակա շահ է և այն ողջամտորեն իրագործելի է սահմանված ժամկետում, օտարման հիմք հանդիսացող հանրային շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերին և դրա իրագործումը հնարավոր չէ ապահովել առանց Հավելվածներով նշված սեփականության օտարման, որն էլ չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականտիրոջը։ Հալվելվածներով սահմանված սեփականության օտարումն ուղղակիորեն նպաստելու է օտարման նպատակի իրագործմանը, ինչպես նաև հիմնավորված է օտարման գործընթացում ձեռքբերողների ներգրավումը։
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման Հավելված 1-ով նշված տարածքում անշարժ գույքերի ձեռք բերողներն են «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» և «ԴԻ ԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» փակ բաժնետիրական ընկերությունները, որոնք կրում են համապարտ պատասխանատվություն, իսկ օտարման գոտում ընդգրկված գույքերի իրացումն իրականցնում են համատեղ՝ պահպանելով սույն որոշման 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված համամասնությունը։
2) սույն որոշման Հավելված 2-ով և Հավելված 3-ով սահմանված տարածքների օտարումների գործընթացը պետք է սկսել բլրային հատվածից՝ Հավելված 3-ով նշված տարածքից, որտեղ յուրաքանչյուր առանձին գույքային միավորի իրացումից հետո միայն ձեռքբերողի համար կստեղծվի հնարավորություն օտարումներ իրականացնել հարթավայրային հատվածում՝ Հավելված 2-ով նշված տարածքում՝ 1:2 հարաբերակցությամբ։ Սույն կարգավորման իմաստովձեռքբերողը Հավելված 3-ով նշված տարածքից գույքային միավոր իրացնելու դեպքում ստանում է Հավելված 2-ով նշված տարածքում գույքային միավոր իրացնելու (այդ թվում ներդրողին օտարելու) իրավունք՝ Հավելված 3-ով նշված տարածքում ձեռքբերված (իրացված) գույքային միավորի մակերեսի կրկնակիի չափով։
3) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակվում է Երևանի քաղաքապետին,
4) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվում 5 (հինգ) տարի՝ սկսած սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից,
5) օտարման նպատակի իրագործումը սկսելու վերջնաժամկետ է սահմանվում 7 (յոթ) տարի՝ սկսած սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից,
6) օտարման նպատակի իրագործման ավարտի վերջնաժամկետ է սահմանվում 11 (տասնմեկ) տարի՝ սկսած սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից,
7) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված օտարվող սեփականության և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է լիազոր մարմին ճանաչված՝ Երևանի քաղաքապետը,
8) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության վկառավարության որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 1 (մեկ) տարվա ընթացքում,
9) սույն որոշման հավելվածներում նշված տարածքներում ձեռք բերողի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության oտարման մաuին» ՀՀ oրենքի հիման վրա տարածքը ձեռք բերողի ու լիազոր մարմնի միջև կնքված պայմանագրին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքին ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշմանը համապատասխան,
10) սույն որոշման NN 2 և 3 հավելվածներում նշված սխեմաների տարածքում գտնվող անշարժ գույքերի հետագա բաժանումից կամ այլ անշարժ գույքի հետ միավորումից առաջացող անշարժ գույքերի օտարման գործընթացի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են մինչև բաժանումը կամ միավորումը, համարվում են իրականացված առաջացած անշարժ գույքերի մասով,
11) սույն որոշման NN 2 և 3 հավելվածներում նշված սխեմաների տարածքում գտնվող անշարժ գույքերը սեփականատիրոջ կողմից ձեռք բերողից բացի այլ անձի հատուցելի կամ անհատույց օտարման, ժառանգության, հօգուտ պետության բռնագրավման կամ այլ հիմքերով սեփականատիրոջ փոփոխության դեպքում իրացման գործընթացի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են նախկին սեփականատիրոջ մասով, պարտադիր են անշարժ գույքի նոր սեփականատիրոջ համար,
12) սույն որոշման NN 2 և 3 հավելվածներում նշված սխեմաների տարածքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վերականգնման կամ մինչև նախկինում գերակա հանրային շահ ճանաչվելը իրականացված ինքնակամ շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասի օրինականացման հետևանքով կամ որևէ այլ հիմքով սույն որոշման ընդունումից հետո առաջին անգամ սեփականության իրավունքի պետական գրանցում ստացած անշարժ գույքերը համարվում են հանրային գերակա շահ ճանաչված անշարժ գույքեր և սույն որոշման դրույթները տարածվում են այդ գույքերի նկատմամբ։
4. Սույն որոշման հավելվածներում նշված տարածքի սահմաններում առկա պետական և/կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույք(եր)ը Ձեռքբերողին ենթակա է(են) օտարման գույքի օտարման պահին գործող շուկայական արժեքին գումարած 30 (երեսուն) տոկոս արժեքով։
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հավելվածներում նշված տարածքները ձեռքբերողը ստանձել է պայմանագրային պարտավորություն` պետությանը զերծ պահել ցանկացած վնասից և պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ սեփականության օտարման արդյունքում կամ հետևանքով` կապված սեփականության դիմաց փոխհատուցման անհամարժեքության, ինչպես նաև՝ քաղաքաշինական ծրագրի իրականացման հետ:
6. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող մեկ ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետին տրամադրել հարության գերակա շահ ճանաչվող տարածքում ընդգրկված՝ հաշվառված ինքնակամ կառույցների մասին տեղակատվություն:
7. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝
1) uույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ծանուցել oտարվող uեփականության uեփականատերերին և oտարվող uեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող՝ գույքային իրավունքներ ունեցող անձանց,
2) Հայաuտանի Հանրապետության վարչապետին կիսամյակային պարբերականությամբ տեղեկատվություն տրամադրել օտարման գործընթացի վերաբերյալ:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 15-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Տևողություն
16.04.2026 02.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 470
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: