ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունում պարբերական բժշկական զննություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշմամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը բխում է առողջական վիճակի բժշկական զննությունների կարգը և պահանջները միջազգային փորձի հիման վրա արդիականացնելու, ինչպես նաև «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պահանջը ապահովվելու անհրաժեշտությունից։
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում են որոշման մեջ կատարել փոփոխություններ, որոնցով կապահովվի առողջական վիճակի բժշկական զննությունների արդիականացումը, «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պահանջի կատարումն։
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի առողջական վիճակի պարտադիր բժշկական զննությունների արդաիականացումը և համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին N 174-Լ որոշման 1-ին հավելվածի 48-րդ, 76-րդ կետերից։
Նախագծի ընդունումը` ի կատարումն նշված ռազմավարական փաստաթղթի, նպատելու է հանրային առողջության պահպանման առկա մեխանիզմների, գործընթացների, բարելավմանը և հանրային առողջապահության բնագավառի զարգացմանը:
-
Տևողություն
13.04.2026 28.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 403
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: