Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

          ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի թիվ 133-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 3 հավելվածով սահմանվել է պետական եկամուտների հավաքագրման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի  16-րդ կետով նախատեսվել է մշակել իրավական ակտի նախագիծ, նախատեսելով խախտումների որոշակի թույլատրելի չափ բոլոր այն դեպքերի համար, երբ մաքսային փաստաթղթերում կատարված բացթողումները, խախտումները կամ սխալները, որոնք հեշտությամբ ուղղելի են և ակնհայտորեն չեն պարունակում կոպիտ շեղումներ, պետությանը չեն պատճառում վնաս, դիտարկել որպես նվազ կարևորություն ունեցող իրավախախտում և սահմանել նախազգուշացում՝ որպես պատասխանատվություն միջոց: Հետևաբար  անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` դրանում  նախատեսելով վերը նշված կանոնակարգումները:

 

  • Քննարկվել է

    11.07.2018 - 27.07.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7855

Տպել