ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՆԿԱՐԱԳՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Մարիամ Շահինյան 14.04.2026 00:07:18 | «Նախագծի վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՄԿՈՒ ոլորտային որակավորման շրջանակների հստակեցումը խիստ արդիական է։ Այդուհանդերձ, առաջարկում եմ առավել մանրամասն սահմանել այն բնութագրիչները, որոնք տարանջատում են գործնական հմտությունները տեսական գիտելիքից։ Կարևոր է, որ որակավորման յուրաքանչյուր մակարդակ ունենա չափելի արդյունքներ, ինչը թույլ կտա խուսափել տարընկալումներից թե՛ ատեստավորման, թե՛ տարակարգերի շնորհման գործընթացում։ Ակնկալվում է, որ այս ձևաչափը կնպաստի մասնագիտական աճի թափանցիկությանը և կխրախուսի ուսուցիչներին՝ ձգտելու որակավորման ավելի բարձր աստիճանների»։ |
Շնորհակալություն Ձեր կարծիքի և մտահոգությունների համար: Ոլորտային Որակավորումների շրրջանակը տալիս է ընդհանուր նկարագրություն՝ ըստ ՈԱՇ-ի: Ավելի մանրամասն բացվածքները կտրվեն համապատասխան ոլորտի յուրաքանչյուր որակավորման ընդհանրական բնութագրում: |