Հիշել նախագիծը

«Բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգը և պայմանագրեր կնքելու կարգը սահմանելու մասին»

  

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«      » ________________ թ. N______- Ն

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ  ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ5» կետով և 26-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել`
  • Բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը` համաձայն հավելվածի N 1-ի:
  • Գիտահետազոտական kam կրթական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը` համաձայն հավելվածի N 2-ի:
  • Առողջապահական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը` համաձայն հավելվածի N 3-ի:
  • Վերարտադրության կազմակերպման նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը` համաձայն հավելվածի N 4-ի:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հավելված N 1

Կառավարության ______ թվականի

_________  «      » N        –Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ  

 

  1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագիր) կնքման հետ կապված հարաբերությունները:

 

  1. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

  1. Բնապահպանական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գիտահեն գործունեություն է, որի հիմնական նպատակը հազվագյուտ, վտանգված կամ անհետացման եզրին գտնվող կենդանիների կամ կենդանական աշխարհի առանձին տեսակների պահպանությունը, քանակի ավելացումը, վերարտադրության կազմակերպումը (բացառությամբ որսորդական տնտեսությունների), խոցելիության և անհետացման ռիսկերի գնահատումը, էկոհամակարգերի վերականգնումը արդյունքում վայրի բնություն բաց թողնելը կամ վերաբնակեցնելն է:
  2. Կենդանական աշխարհի օբյեկտների բնապահպանական նպատակներով օգտագործման տեսակներն են.

1) օգտագործում էկոհամակարգի ընդհանուր վիճակի և կայունության գնահատման նպատակով՝ հազվագյուտ, վտանգված կամ անհետացման եզրին գտնվող, տվյալ էկոհամակարգի համար ցուցիչ (ինդիկատոր) տեսակի օգտագործում մշտադիտարկման (մոնիթորինգի) և ուսումնասիրությունների նպատակով,

2) օգտագործում պոպուլյացիայի վերականգնման կամ համալրման նպատակով՝ հազվագյուտ, վտանգված կամ անհետացման եզրին գտնվող կամ կենդանական աշխարհի առանձին տեսակների օգտագործում բուծման և վերաբնակեցման (ռեինտրոդուկցիա) միջոցով,

  1. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը բնապահպանական նպատակով վճարովի է:
  2. Բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողներ են հանդիսանում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ովքեր ունեն Լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի ապրիլի 3-ի N113-Ն հրամանով սահմանված կարգով տրամադրված վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման թույլտվություն։
  3. Բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) հետ կնքված պայմանագրի հիման վրա։

 

  1. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼԸ

 

  1. Բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (այսուհետ՝ հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`

1) հայտ՝ պայմանագիր կնքելու մասին՝ նշելով.

ա. իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը) տվյալները,

բ. օգտագործման ենթակա կենդանական աշխարհի օբյեկտների տեսակները,

գ. չափաքանակը,

դ. գտնվելու վայրը (մարզը, համայնքը),

ե. օգտագործման ժամանակահատվածը.

2) հայտին կից ներկայացվում են նաև՝

ա․ սույն կարգի 5-րդ կետով նշված թույլտվության պատճենը,

բ․ իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վկայականի, կամ ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի, կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենները:

  1. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված հայտը և հայտին կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
  2. Լիազորված մարմինը հայտերը և դրանց կից փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում լիազորված մարմինը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հայտատուին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազորված մարմնի նշած թերությունները: Լիազորված մարմնի կողմից հայտի քննարկումը կասեցվում է մինչև հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում թերությունների վերացումը:
  3. Լիազորված մարմինը հայտերը և դրանց կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հետ կնքում է օգտագործման նպատակին համապատասխան պայմանագիր կամ մերժում է հայտը:
  4. Հայտի մերժման հիմք են`

1) իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վկայականի, կամ ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենների բացակայությունը,

2) սույն կարգի 5-րդ կետում նշված թույլտվության բացակայությունը,

3) հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու դեպքում հայտը կրկին ներկայացնելիս թերությունների շտկված չլինելը,

4) հայտում կամ կից փաստաթղթերում լիազորված մարմնի կողմից ծանուցված թերությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված չներկայացնելը։

  1. Լիազորված մարմնի կողմից հայտի մերժման դեպքում վերջինս դրա մասին որոշման ընդունումից հետո եռօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:
  2. Պայմանագրի կնքման մասին հայտի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:
  3. Պայմանագրի մեջ նշվում են իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը) տվյալները, օգտագործման ենթակա տարածքը, օգտագործման նպատակը, եղանակը, օգտագործման ժամանակահատվածը, կենդանական աշխարհի օբյեկտների տեսակը, քանակը, բնօգտագործման վճարի չափը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրի ժամկետը, ինչպես նաև պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու հիմքերը:
  4. Պայմանագիր կնքած հայտատուները պատասխանատու են բնապահպանական նորմերի ու սահմանափակումների պահպանման և պայմանագրում նշված պայմանների կատարման համար:
  5. Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է օգտագործողի, մյուսը՝ լիազորված մարմնի մոտ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

Կառավարության ______ թվականի

_________  «      » N        –Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ

 

  1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գիտահետազոտական, կրթական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագիր) կնքման հետ կապված հարաբերությունները:

 

  1. 1. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

  1. Գիտահետազոտական նպատակներով վայրի կենդանիների օգտագործումը գիտահեն գործունեություն է, որի նպատակը գիտական ուսումնասիրությունների, բացահայտումների, գիտաճանաչողության, ուսումնական, կրթական, դաստիարակչական, ինչպես նաև վայրի կենդանական տեսակների վարքագծի, տեղաշարժի, կենսագործունեության, վերարտադրության, կենսամիջավայրի հետ փոխազդեցության, գենոտիպային և ֆենոտիպային փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, պահպանության հիմնական սպառնալիքների վեր հանման, կենսամիջավայրերի պահպանության ամրապնդման ուղղված միջոցառումների իրումնականացումն է։
  2. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գիտահետազոտական կամ կրթական նպատակներով անվճար է:
  3. Գիտահետազոտական, կրթական նպատակներով կենդանական աշխարհն ուսումնասիրող են հանդիսանում «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված սուբյեկտները։
  4. Գիտահետազոտական, կրթական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) հետ կնքված պայմանագրի հիման վրա՝ բացառությամբ պետական բյուջեով նախատեսված միջոցառումների։

 

  1. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼԸ

 

  1. Գիտահետազոտական, կրթական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սույն կարգի 4-րդ կետով սահմանված սուբյեկտները (այսուհետ՝ հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`

1) հայտ՝ պայմանագիր կնքելու մասին՝ նշելով.

ա. իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը) տվյալները,

բ. օգտագործման ենթակա կենդանական աշխարհի օբյեկտների տեսակները,

գ. չափաքանակը,

դ. գտնվելու վայրը (մարզը, համայնքը),

ե. օգտագործման ժամանակահատվածը,

զ. ուսումնասիրության նպատակը։

2) հայտին կից ներկայացվում են նաև՝

ա․ իրավաբանական անձի դեպքում՝ կանոնադրության պատճենը, կամ կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրության ոլորտում մասնագիտական որակավորում ունեցող անձանց հետ պայմանագրի պատճենը,

բ․ ֆիզիկական անձի դեպքում՝ մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթի պատճենը,

գ․ իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վկայականի, կամ ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի, կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենները։

  1. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված հայտը և հայտին կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
  2. Լիազորված մարմինը հայտերը և դրանց կից փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում լիազորված մարմինը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հայտատուին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազորված մարմնի նշած թերությունները: Լիազորված մարմնի կողմից հայտի քննարկումը կասեցվում է մինչև հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում թերությունների վերացումը:
  3. Լիազորված մարմինը հայտերը և դրանց կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հետ կնքում է օգտագործման նպատակին համապատասխան պայմանագիր կամ մերժում է հայտը:
  4. Հայտի մերժման հիմք են`

1) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերի բացակայությունը,

2) հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու դեպքում հայտը կրկին ներկայացնելիս թերությունների շտկված չլինելը,

3) հայտում կամ կից փաստաթղթերում լիազորված մարմնի կողմից ծանուցված թերությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված չներկայացնելը։

  1. Լիազորված մարմնի կողմից հայտի մերժման դեպքում վերջինս դրա մասին որոշման ընդունումից հետո եռօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:
  2. Պայմանագրի կնքման մասին հայտի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:
  3. Պայմանագրի մեջ նշվում են իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը) տվյալները, օգտագործման ենթակա տարածքը, օգտագործման նպատակը, եղանակը, օգտագործման ժամանակահատվածը, կենդանական աշխարհի օբյեկտների տեսակը, քանակը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրի ժամկետը, ինչպես նաև պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու հիմքերը։
  4. Պայմանագիր կնքած հայտատուները պատասխանատու են բնապահպանական նորմերի ու սահմանափակումների պահպանման և պայմանագրում նշված պայմանների կատարման համար:
  5. Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է օգտագործողի, մյուսը՝ լիազորված մարմնի մոտ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 3

Կառավարության ______ թվականի

_________  «      » N        –Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ

 

  1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առողջապահական նպատակով կենդանիների վայրի տեսակների կամ դրանց արգասիքների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագիր) կնքման հետ կապված հարաբերությունները:

 

  1. 1. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

  1. Առողջապահական նպատակներով վայրի կենդանիների օգտագործումը առողջապահության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն է դեղանյութերի, պատրաստուկների, քսուկների և բուժական այլ միջոցների ստացման նպատակով:
  2. Վայրի կենդանիների առողջապահական նպատակով օգտագործման տեսակներն են.

1) օգտագործում կենսաբժշկական հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ եզակի ֆիզիոլոգիական կամ կենսաքիմիական հատկություններ ունեցող որոշ տեսակների օգտագործում վերջիններիս կողմից արտադրվող հակաբիոտիկ հատկություններով օրգանական միացությունների, հակաթույների կամ այլ հատկություններով օրգանական նյութերի կենսաբժշկական հետազոտությունների համար,

2) օգտագործում դեղագիտական ուսումնասիրությունների իրականացման նպատակով՝ որոշ տեսակների հյուսվածքներում, թույնի մեջ կամ այլ կենսաբանական նյութերում հայտնաբերված կենսաբանորեն ակտիվ միացությունների օգտագործման, դեղանյութերի մշակման համար, ներառյալ՝ հակաթույների, հակաբիոտիկների, ցավազրկողների:

  1. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը առողջապահական նպատակով վճարովի է։
  2. Առողջապահական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողն են հանդիսանում առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելու համար լիցենզավորված կազմակերպությունները։
  3. Առողջապահական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) հետ կնքված պայմանագրի հիման վրա՝ բացառությամբ պետական բյուջեով նախատեսված միջոցառումների։

 

  1. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼԸ

 

  1. Առողջապահական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սույն կարգի 5-րդ կետով սահմանված կազմակերպությունները (այսուհետ՝ հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`
  • հայտ՝ պայմանագիր կնքելու մասին՝ նշելով.

ա. իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) տվյալները,

բ. օգտագործման ենթակա կենդանական աշխարհի օբյեկտների տեսակները,

գ. չափաքանակը,

դ. գտնվելու վայրը (մարզը, համայնքը),

ե. օգտագործման ժամանակահատվածը.

  • Հայտին կից ներկայացվում է նաև՝

ա․ առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելու վերաբերյալ լիցենզիայի պատճենը,

բ․ իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը։

  1. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված հայտը և հայտին կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
  2. Լիազորված մարմինը հայտերը և դրանց կից փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում լիազորված մարմինը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հայտատուին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազորված մարմնի նշած թերությունները: Լիազորված մարմնի կողմից հայտի քննարկումը կասեցվում է մինչև հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում թերությունների վերացումը:
  3. Լիազորված մարմինը հայտերը և դրանց կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հետ կնքում է օգտագործման նպատակին համապատասխան պայմանագիր կամ մերժում է հայտը:
  4. Հայտի մերժման հիմք են`
  • իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենի բացակայությունը,
  • առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելու վերաբերյալ լիցենզիայի բացակայությունը,

3) հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու դեպքում հայտը կրկին ներկայացնելիս թերությունների շտկված չլինելը,

4) հայտում կամ կից փաստաթղթերում լիազորված մարմնի կողմից ծանուցված թերությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված չներկայացնելը։

  1. Լիազորված մարմնի կողմից հայտի մերժման դեպքում վերջինս դրա մասին որոշման ընդունումից հետո եռօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:
  2. Պայմանագրի կնքման մասին հայտի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:
  3. Պայմանագրի մեջ նշվում են իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) տվյալները, օգտագործման ենթակա տարածքը, օգտագործման նպատակը, եղանակը, օգտագործման ժամանակահատվածը, կենդանական աշխարհի օբյեկտների տեսակը, քանակը, բնօգտագործման վճարի չափը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրի ժամկետը, ինչպես նաև պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու հիմքերը։
  4. Պայմանագիր կնքած հայտատուները պատասխանատու են բնապահպանական նորմերի ու սահմանափակումների պահպանման և պայմանագրում նշված պայմանների կատարման համար:
  5. Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է օգտագործողի, մյուսը՝ լիազորված մարմնի մոտ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 4

Կառավարության ______ թվականի

_________  «      » N        –Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ

 

  1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում վերարտադրության նպատակով կենդանիների վայրի տեսակների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագիր) կնքման հետ կապված հարաբերությունները:

 

  1. ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

  1. Վերարտադրության կազմակերպման նպատակով վայրի կենդանիների օգտագործումը բնական միջավայրից վերցված, բնական և ոչ բնական պայմաններում տեսակի հետագա վերահսկվող բազմացմանն ուղղված գործունեությունն է, որի հիմնական նպատակը որսորդական տնտեսություններում դրանց կայուն օգտագործումն է, ինչպես նաև վայրի կենդանական տեսակի պոպուլյացիայի վերականգնումն ու գենետիկական բազմազանության պահպանությունն է:
  2. Վայրի կենդանիները վերարտադրության կազմակերպման նպատակով օգտագործվում են կենսունակ սերունդ ստանալու, ինչպես նաև օգտագործման ենթակա քանակ ապահովելու համար:
  3. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը վերարտադրության նպատակով վճարովի է։
  4. Վերարտադրության կազմակերպման նպատակով կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողներ են հանդիսանում այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ովքեր ունեն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքով սահմանված կարգով ստացած որսորդական տնտեսություն վարելու իրավունք։
  5. Վերարտադրության նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) հետ կնքված պայմանագրի հիման վրա։

 

  1. ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼԸ

 

  1. Վերարտադրության նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար որսորդական տնտեսություն վարելու իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (այսուհետ՝ հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`

1) հայտ՝ պայմանագիր կնքելու մասին՝ նշելով.

ա. իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը) տվյալները,

բ. օգտագործման ենթակա կենդանական աշխարհի օբյեկտների տեսակները,

գ. չափաքանակը,

դ. գտնվելու վայրը (մարզը, համայնքը),

ե. օգտագործման ժամանակահատվածը.

  • Հայտին կից ներկայացվում է նաև՝

ա․ որսորդական տնտեսություն վարելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը,

բ․ Լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի N 111-Ն հրամանով սահմանված կարգով տրամադրված անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվությունը:

  1. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված հայտը և հայտին կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
  2. Լիազորված մարմինը հայտերը և դրանց կից փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում լիազորված մարմինը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հայտատուին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազորված մարմնի նշած թերությունները: Լիազորված մարմնի կողմից հայտի քննարկումը կասեցվում է մինչև հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում թերությունների վերացումը:
  3. Լիազորված մարմինը հայտերը և դրանց կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հետ կնքում է օգտագործման նպատակին համապատասխան պայմանագիր կամ մերժում է հայտը:
  4. Հայտի մերժման հիմք են`
  • իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վկայականի, կամ ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի, կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենների բացակայությունը,
  • որսորդական տնտեսություն վարելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենի բացակայությունը,
  • լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի N 111-Ն հրամանով սահմանված կարգով տրամադրված անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության պատճենի բացակայությունը,
  • հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու դեպքում հայտը կրկին ներկայացնելիս թերությունների շտկված չլինելը,
  • հայտում կամ կից փաստաթղթերում լիազորված մարմնի կողմից ծանուցված թերությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված չներկայացնելը։
  1. Լիազորված մարմնի կողմից հայտի մերժման դեպքում վերջինս դրա մասին որոշման ընդունումից հետո եռօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:
  2. Պայմանագրի կնքման մասին հայտի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:
  3. Պայմանագրի մեջ նշվում են իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը) տվյալները, օգտագործման ենթակա տարածքը, օգտագործման նպատակը, եղանակը, օգտագործման ժամանակահատվածը, կենդանական աշխարհի օբյեկտների տեսակը, քանակը, բնօգտագործման վճարի չափը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրի ժամկետը, ինչպես նաև պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու հիմքերը։
  4. Պայմանագիր կնքած հայտատուները պատասխանատու են բնապահպանական նորմերի ու սահմանափակումների պահպանման և պայմանագրում նշված պայմանների կատարման համար:
  5. Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է օգտագործողի, մյուսը՝ լիազորված մարմնի մոտ:

 

 

  • Տևողություն

    13.01.2025 29.01.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 171

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: