Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

----------- 2024 թվականի N ------ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ  ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅԱՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 13-րդ կետերը և 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

      1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի շրջանակներում «Առաջնային ներդրումների արտոնություն» պետական օժանդակության կարգը և պայմանները համաձայն հավելվածի․

      2. Սահմանել, որ այն շահառուները, որոնք աջակցություն են ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 276-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 532-Լ, 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 1867-Ն, 2022 թվականի օգոստոսի 24-ի ««Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1343-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26–ի N 355-Լ որոշումների, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից ներդրումային (անշարժ գույքի կառուցման կամ վերակառուցման) ծախսերի մասնակի փոխհատուցման շրջանակում, չեն կարող օժանդակություն ստանալ սույն միջոցառման շրջանակում։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

1) ստեղծել «Առաջնային ներդրումների արտոնության» շահառու դառնալու նպատակով սույն որոշման շրջանակներում «Առաջնային ներդրումային արտոնություն» ստացող ընկերության կողմից ներդրումների և պայմանների կատարման համապատասխան հիմնավորումներով անհրաժեշտության փաստը հավաստող փաստաթղթերի փաթեթի ընդունման և հաստատման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը և աշխատակարգը․

2) հաստատել փոխհատուցման տրամադրման մասին պայմանագրի օրինակելի ձևը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 Հայաստանի Հանրապետության վարչապետ                         Նիկոլ Փաշինյան 

 

 

  • Duration

    21.06.2024 11.07.2024
  • Type

    Decision

  • Area

    Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 456

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

26.06.2024

Մովսես արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Կազմակերպությունը դեմ է նախագծին, քանի որ դա հակասում է Հարկային օրենսգրքի հայեցակարգի այն դրույթին, որ արտոնությունները խրախուսելի չեն: Այս պարագայում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մեզ տրամադրված նյութերիմեր նախորդիվ վերլուծությունները՝ ԱԱՀ և մաքսատուրքի գծով արտոնությունների տրամադրման արդյունավետության մասին, թույլ են տվել եզրակացնելու, որ այդ արտոնությունները արդյունավետ չեն, հիմնականում չեն կատարվում պայմանագրային պարտավորությունները, շատ հաճախ արտոնություն ստացած նորահյատ կազմակերպությունները լուծաչվում են, սնանկանում են: Ակնհայտ է, որ այդ գործընթացում եղել է և հիմա էլ շարունակվում է համակարգային կոռուպցիայի գործընթացը: Հետևապես համակարգային կոռուպցիայի նոր գործիքի ներդրմանը մենք դեմ ենք: Պետք է կիրառել միջազգային պրակտիկայում ներդրողներին խրախուսելու այլ գործիքներ՝ այն էլ միայն ՀՀ ռազմավարական ծրագրերի ներդրման շրջանակներում իրականացվող ծրագրերի նկատմամբ:

See more

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.