21.06.2024 11.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Առաջնային ներդրումային արտոնություն» պետական օժանդակության վերաբերյալ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում մասնավոր ներդրումների խրախուսմամբ, դրանց համար բարենպաստ պայմանների ստեղծմամբ, տնտեսական համակարգի կայուն զարգացմանը, տնտեսական երկարաժամկետ աճին, տնտեսության կայունությանը, բնակավայրերի հավասարաչափ զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերի խրախուսման և խթանման անհրաժեշտությամբ։ Առաջարկվում է առաջնային ներդրումները խրախուսելու նպատակով օժանդակություն տրամադրել ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու, մշակող արդյունաբերության և ծառայությունների մատուցման ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով։ 2 3 1 454