Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 10.03.2020 - 25.03.2020

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Նախագծի ընդունման նպատակն է ՊՈԱԿ-ների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել ՀՀ կառավարության կողմից հաստատված մեկ միասնական մոտեցմամբ՝ թափանցիկ ու հրապարակային իրականացում, պետության կողմից ցուցաբերվող օժանդակության արդյունավետության բարձրացման նպատակով վարձակալության տրամադրման գործընթացում հստակ չափանիշների, միատեսակ պայմանների և ժամկետների սահմանում:
0 7269

В стадии разработки

Обсуждалось 10.03.2020 - 25.03.2020

Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին Առաջարկվում է պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը իրականացնել մեկ միասնական կարգով։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել վարձակալական վճարների որոշման և գանձվող վարձակալական վճարների բաշխման գործընթացում միասնական մոտեցումներ, որով կբացառվեն գործընթացում տեղ գտած թերությունները և կպարզեցնեն վարձակալության տրամադրման պայմանները, ինչպես նաև պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացում կիրառել արդյունավետ և ժամանակակից ձևեր (էլեկտրոնային աճուրդ), մրցակցային դաշտի ապահովում և սակարկությունների ձևով վարձակալության տրամադրման պրակտիկայի լայն կիրառում, գույքի բարելավման և ներդրումների ներգրավման նպատակով վարձակալության տրամադրման ժամանակ ներկայացվող ներդրումային ծրագրերի հիմնավորվածության մակարդակի բարձրացում և դրանց հիմնավորվածության վերաբերյալ ընտրանքային փորձաքննության իրականացում:
0 7034

Находится в Национальном Собрании РА

Обсуждалось 09.03.2020 - 25.06.2020

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կարգավորման առանցքային ուղղություններն են՝ անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման պահանջը: Oրենքի համապատասխան հոդվածներում նախատեսվել են համապատասխան փոփոխություններ` նպատակաուղղված դրանց պահելու գործընթացն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելուն: Օրենքի նախագծում նախատեսվում է անցումային դրույթներ, որով Օրենքի ընդունումից հետո վայրի կենդանիներ անազատ պայմաններում պահողներին (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) տրամադրվում է 12 ամիս ժամանակ՝ գալու և լիազոր մարմնից դրանց պահման թույլտվություն ստանալու և դրանց  հաշվառման տվյալները լիազոր մարմնին տրամադրելու համար։ Առաջարկվող փոփոխությունների միջոցով նախատեսվում է կարգավորել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակներին առնչվող Օրենքի համապատասխան հոդվածները՝ օգտագործման գործընթացի կանոնակարգման և վարչարարության նվազեցման նպատակով: Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման համար սահմանվել է բացառություն՝ հիմքում դնելով այն կարգավորումը, որով Հարկային օրենսգրքում սահմանվել է դրույթ կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության իրականացման համար բնօգտագործման վճար չգանձելու՝ հետևաբար օգտագործման այդ ենթատեսակի անվճար լինելու մասին։ Սահմանվել է դրույթ համաձայն որի արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում։ Լրամշակվել են Օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր հասկացություններ, որոնց վերաբերյալ Օրենքում ներառվել են դրույթներ: ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով գործող օրենքի նախաբանում «ՀՀ կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է» նախադասությունից հանվել է «բացառիկ» բառը։          Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացումներով կարգավորումների նպատակը կայանում է նրանում, որ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացվող հոդվածներին համապատասխան կիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Դա կհանգեցնի նրան, որ Օրենքով կարգավորվող իրավահարաբերությունները կտեղափոխվեն վերահսկելի և առավել թափանցիկ դաշտ։          Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում  նախատեսվող փոփոխությունով և լրացումով պայմանավորված  կարգավորումների նպատակը «Կենդանական աշխարհի մասին» օրենքում  լրացվող հոդվածներին համապատասխան դրույթների ամրագրումն է, մասնավորապես՝ կենդանական աշխարհի օգտագործման որոշ տեսակների համար բնօգտագործման վճարի  գանձման հիմքի ամրագրումը, ինչպես նաև կենսաթոշակային տարիքի և հաշմանդամ մարդկանց համար սիրողական նպատակներով ձկնոսության դեպքում արտոնություն տալն է և դրա անվճար դարձնելը՝ նպատակ հետապնդելով հեշտացնել այդ տարիքային և խոցելի խմբի մարդկանց համար գործընթացը և լուծել նրանց համար  որոշակի սոցիալական խնդիրներ։ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հարապետության օրենքում լրացումներ կատարելու անհարժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ օրենքի 19.6 հոդվածով սահմանված են միայն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առևտրի ոլորտում Կարմիր գրքային և մի շարք հազվագյուտ կենդանիների կամ դրանց արգասիքների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշների երրորդ երկրներից ներմուծելու և (կամ) երրորդ երկրներ արտահանելու թույլտվություններ տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը (սահմանված է բազային դրույքաչափ): Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում սահմանել նաև վայրի կենդանիների կամ դրանց արգասիքների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշների Հայաստանի Հքանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների տրամադելու համար պետական տուրքի դրույքաչափերը: Դրույքաչափը՝ ինչպես «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.6 հոդվածում, սահմանվում է բազային տուրքի չափով: Պետական տուրք է սահմանվել նաև Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար, ինչպես նաև Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրերի կնքման համար:
6 10952

Обсуждалось 09.03.2020 - 24.03.2020

«Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 22-րդ կետի իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ներկայացված իրավական ակտի նախագծով սահմանվում է, որ ենթակա են հրապարակման (տրամադրման) իրական սեփականատերերի վերաբերյալ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացված հայտարարագրում առկա բոլոր տեղեկությունները, բացառությամբ ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթի տվյալների, այդ թվում՝ հանրային ծառայության համարանիշի, ինչպես նաև նրանց հաշվառման և բնակության հասցեների մասին տեղեկատվության:
0 6371

Проект принят

Обсуждалось 05.03.2020 - 20.03.2020

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ Սույն կարգը /այսուհետ՝ Կարգ/ մշակված է «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածներով նախատեսված՝ ընդհանուր պայմաններով արտոնագրման պահանջներին և Հայաստանի ճարտարապետների պալատի (այսուհետ՝ Պալատ) կանոնադրության 6-րդ մասին համապատասխան:
2 11215

Обсуждалось 05.03.2020 - 20.03.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվել է. Երևան քաղաքի վարչական շրջանները, որտեղ իրականացվելու է բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը։ Հաշվի առնելով, որ առաջին փուլի ընթացքում պարզ դարձավ, որ առկա են անձինք, որոնց ՀՀ քաղաքացիություն ձեռքբերումը բավականին երկատև գործընթաց է, առաջարկվում է սահմանել, որ ԲԳՎ կարող են ձեռքբերել նաև այն դեպքում, երբ սկկսել են ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը՝ պայմանով, որ կարող են օգտվել տրամադրված ԲԳՎ-ից միայն վերջնական քաղաքացիության ձեռքբերման դեպքում։ Սահմանավել է, թե սույն կարգի իմաստով որը պետք է դիտարկել ընտանիք, որպես ԲԳՎ-ի շահառու. Կատարվել են նաև մի շարք խմբագրական ուղղումներ։
0 6717

В стадии разработки

Обсуждалось 04.03.2020 - 19.03.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ կայուն զարգացման նպատակների ազգայնացման առաջնահերթությունները և ուղղությունները սահմանելու, դրանք ազգային ռազմավարական ծրագրերում ամրագրելու և մինչև 2030 թվականը ԿԶՆ-ի համալիր իրականացման ընթացքի համակարգումը և մշտադիտարկումը ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ստեղծել Կայուն զարգացման նպատակների խորհուրդ: Որոշման նախագծով նախատեսվում է հաստատել Կայուն զարգացման նպատակների խորհրդի կազմը, խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մրցույթի և ռոտացիայի կազմակերպման կարգը և խորհրդի աշխատակարգը:
6 9944

Обсуждалось 04.03.2020 - 19.03.2020

«Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է սահմանել փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները:Միաժամանակ, ներկայացվող նախագծով, բացի գործող իրավակարգավորումները, առաջարկվում է նաև՝ նկատի ունենալով, որ թվային պատկերով ամենօրյա քողարկող համազգեստը հիմնականում օգտագործվում է ՀՀ զինված ուժերի բանակային ստորաբաժանումներում,  Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ծառայողների համար նախատեսել նոր, մուգ կանաչ գույնի համազգեստ, որպես ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի պահանջ, իսկ քողարկող համազգեստը կդառնա փրկարարների համար այլընտրանքային տարբերակ: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 249-Ն որոշումը և ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության ներքին իրավական ակտ, որով կսահմանվեն փրկարարական ծառայողների համազգեստի ձևը, համազգեստ տալու կարգը և օգտագործման ժամկետները:
0 10098

В стадии разработки

Обсуждалось 03.03.2020 - 19.03.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 7797