Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

11.05.2026 26.05.2026
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը փոխել դարձնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության  նախարարություն՝ համահունչ դարձնով նախարարությանը վերապահված նոր գործառույթին՝ Արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացմանը:
Մնաց {days} օր
2 612

08.05.2026 23.05.2026
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի «ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 296-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Կառավարության 10 հոկտեմբերի 2018 թվականի N 1146-Ն որոշմամբ ապահովել հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման հանրային քննարկման կազմակերպման և անցկացման կարգը: Հանրային լսումներ անկացնելու պարտադիր պահանջն ուղղված է հանրային գերակա շահ ճանաչելու հիմքով սեփականության օտարման գործընթացներին շահագրգիռ հանրության, առավելապես սեփականատերերի և գույքային իրավունքներ ունեցողների մասնակցությունն ապահովելուն, ինչը կնպաստի անձանց իրազեկվածության բարձրացմանը, գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը, որոշման կայացման փուլում շահագրգիռ անձանց՝ գործընթացին անմիջապես մասնակից դարձվելուն և հանրային կարծիքի բացահայտմանը:
Մնաց {days} օր
0 480

08.05.2026 23.05.2026
«Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով ժամանակավոր արգելք է սահմանվում ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 455

08.05.2026 23.05.2026
«Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող ցորենի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ Որոշում) ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող ցորեն ապրանքատեսակի նկատմամբ: Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքատեսակի մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն  ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։
Մնաց {days} օր
0 491

08.05.2026 23.05.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախաիգծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է օտարերկրյա պետություններ ուսման գործուղված պարտադիր ժամկետային զինծառայող կուրսանտներին ռազմաուսումնական հաստատությանը կից բնակելի ֆոնդի տրամադրված լինելու դեպքում հնարավորություն ընձեռել նաև յուրաքանչյուր մինչև չորս կուրսանտի հաշվարկով, ըստ անհրաժեշտության, վարձակալել մեկ բնակելի տարածություն՝ փոխհատուցելով վարձավճարի ամսական գումարը՝ նախատեսված չափով:
Մնաց {days} օր
0 617

08.05.2026 23.05.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության և պետական պահպանության բնագավառների պետական կառավարման լիազորված մարմինների և Արտաքին հետախուզության ծառայության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված և իր նշանակությամբ գաղտնի աշխատանքների կատարման համար նախատեսված պետական գույքն ըստ անհրաժեշտության վարձակալությամբ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 447

08.05.2026 23.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է` - Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) կազմում ներառել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն մեկ ներկայացուցիչ, - Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչների թիվը սահմանել երկու` երեքի փոխարեն, - Սահմանել, որ հասարակական կազմակերպությունների կողմից ՄՀՀ-ում առաջադրվող ներկայացուցիչները պետք է լինեն տվյալ կազմակերպության անդամները։
Մնաց {days} օր
0 362

07.05.2026 29.05.2026
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից ֆինանսավորման կարգը և պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները հաստատելու մասին 
Մնաց {days} օր
0 470

07.05.2026 24.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ  ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու՝ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ի՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 148-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է եկամտային մասում  «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի հետ փոխադարձ հաշվարկների ճշտման արդյունքում «պետական հողերի վարձակալությունից եկամուտներ» տողում պլանի ավելացմամբ, ինչպես նաև «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում տրամադրված գումարի՝ որպես այլ եկամուտ, «Սոցիալական որոշ խմբերի մինչև 5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության ապահովման ծրագրով՝ ընթացիկ սուբվենցիաներ համայնքին տողով տրամադրված գումարի արտացոլման անհրաժեշտությամբ , ինչպես նաև  մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ՝ հիմք ընդունելով «Բյուջետային համակարգի մասին»  օրենքի  13-րդ հոդվածի 5-րդ  կետը։
Մնաց {days} օր
0 461
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: