Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

13.05.2026 28.05.2026
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԻԲԵՌՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ «ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգը սահմանում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի  և «Կիբեռանվտանգության մասին» օրենքով նախատեսված Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը։
Մնաց {days} օր
1 222

13.05.2026 29.05.2026
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ   ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարությունը՝ հաստատում է  պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը։ Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի պետական քաղաքականության  առաջնահերթություններից է խնամքի ծառայությունների փոխակերպման, հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բարելավման և անկախ կյանքի ապահովման գործընթացին առնչվող գործողությունները և միջոցառումները: Այս համատեքստում իրականացվում է  ապաինստիտուցիոնալացման խթանմանն ուղղված ծառայությունների համակարգի մոդելավորում,  կսահմանվեն ապաինստիտուցիոնալացման սկզբունքները և դրան միտված քաղաքականության ուղղությունները։ Ներկայումս մշակման փուլում է ապաինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզը, որի շրջանակներում պետք է ընդլայնվեն և զարգանան համայնքահեն ծառայությունները։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հաշմանդամություն ունեցող անձանց ապահովել ստանալու անհրաժեշտ խնամք և սոցիալ վերականգնողական ծառայություններ, մասնավորապես՝ տնային խնամքի, լոգոպեդական, հոգեբանական, էրգոթերապևտիկ, կինեզիոլոգիական կամ ադապտիվ ֆիզկուլտուրա, հատուկ մանկավարժի՝ սուրդոմանկավարժի և հատուկ մանկավարժի՝ տիֆլոմանկավարժի ծառայությունները պետական հավաստագրի միջոցով իրենց նախընտրած կազմակերպությունում։ Պետական հավաստագրերով ծառայությունների տրամադրումը կապահովի նաև համայնքներում կազմակերպությունների թվի ավելացումը, ծառայությունների  որակի բարելավմանը, հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձին ապրելու իր տանը և իր համայնքում։  
Մնաց {days} օր
0 199

13.05.2026 29.05.2026
«ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծել «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղերը և դրանց պետական հաշվառումը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:
Մնաց {days} օր
0 352

13.05.2026 28.05.2026
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորել՝ յուրաքանչյուր տարվա համար սահմանելու թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առաջնահերթությունների հաշվառմամբ  թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների դասակարգումը։ Նշված դասակարգումը նախատեսվում է կիրառել որպես իրավապահ մարմինների գործունեության ուղենիշային հիմք՝ ապահովելով, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրականացվող միջոցառումները կրեն ոչ միայն արձագանքող (ռեակտիվ), այլև՝ կանխարգելիչ և պրոակտիվ բնույթ՝ հիմնված ռիսկերի, սպառնալիքների և հանցավորության զարգացման միտումների վերլուծության վրա։
Մնաց {days} օր
0 187

13.05.2026 29.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 173

13.05.2026 28.05.2026
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2025 թվականի մայիսի 12-ի N 41-Ն հրամանում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2025 թվականի մայիսի 12-ի N 41-Ն հրամանում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող կարգավորման համապատասխանեցմամբ «Հանրակրթության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումներին։ Նախագծի նպատակն է ապահովել իրավական ակտերի համակարգվածությունն ու ներդաշնակությունը, բացառել իրավական անորոշությունները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ձևավորել միասնական և կանխատեսելի մոտեցում։ Փոփոխության ընդունումը կնպաստի ոլորտում գործող իրավական մեխանիզմների հստակեցմանը և կիրառման արդյունավետության բարձրացմանը։ Գործող կարգավորմամբ սահմանված են դասընթացների կազմակերպման, մասնակցության և ավարտական արդյունքների վերաբերյալ ընդհանուր դրույթներ, սակայն բացակայում են միասնական ձևաչափով հաստատվող վկայականի և դրա հավելվածի ձևերը, ինչը գործնականում առաջացնում է տարբեր կրթական կազմակերպությունների կողմից տարբեր ձևաչափերի կիրառման խնդիր։
Մնաց {days} օր
0 165

12.05.2026 31.05.2026
եմ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 25-ի N 1379-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծով սահմանվում է 2026 թվականի Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման ջրանցքների գլխամասային ջրառի պլան-ժամանակացույցը, որով նախատեսվում է նաև տվյալ տարվա ընթացքում Սևանա լճից ջրբացթողումների չափաքանակները՝ 01.05.2026թ.- 20.09.2025թ. ժամանակահատվածի համար նախատեսվել է 140 մլն մ³ ջրաքանակ։
Մնաց {days} օր
3 365

12.05.2026 27.05.2026
«Հայաստանի Հանրապետությունում հանրային եկամուտների ծառայողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում կսահմանվի և կնշվի հանրային եկամուտների ծառայողի հատուկ օր, ինչի արդյունքում հասարակության մեջ Պետական եկամուտների կոմիտեի ծառայողի դերն ու նշանակությունը կարևորելու ևս մեկ հնարավորություն կստեղծվի:
Մնաց {days} օր
0 352
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: