Обсуждалось 19.04.2022 - 05.05.2022 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը մշակվել է հիմք ընդունելով «Պետական մրցանակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը և այդ որոշման ընդունումը բխում է Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մրցանակներ սահմանելու, բարձր առաջադիմություն ունեցող և ՏՏ ոլորտի տարբեր նորարարական աշխատանքներին (մրցույթներ, տպագրված հոդվածներ) մասնակցություն ունեցած ուսանողներին, ինչպես նաև աշակերտներին Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական մրցանակների շնորհման հստակ և արդյունավետ համակարգ ներդնելու անհրաժեշտությունից, ինչպես նաև նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1557-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 443-Լ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձևերը և դափնեկիրների վկայագրերի ձևերը հաստատելու մասին» № 1557-Լ որոշումը: 2 0 0 4538
Обсуждалось 19.04.2022 - 05.05.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1069-Ա որոշման հավելված 1-ի՝ 1) 2-րդ կետի 3-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել. 2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 3-րդ ենթակետով. 3) «Թադե Արմոնդի Հաղվերդյան (ծնվ.՝ 05.05.2003 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Զարյան 74 շ., բն. 30, Բրիտանական Կոլումբիայի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»: 1 0 0 3264
Обсуждалось 08.04.2022 - 23.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներից վկայականների և ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավորումը: Վկայականները և ատեստատները կպահպանվեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հասանելի կդառնան Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգում (e-verify.am)՝ ըստ անհրաժեշտության: 2 0 0 4907
Обсуждалось 07.04.2022 - 23.04.2022 ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Սահմանել 1) Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը՝ համաձայն Հավելվածի. 2) գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի չափը գիտությունների դոկտորին 50000 դրամ, գիտությունների թեկնածուին` 25 000 դրամ: Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգով կարգավորվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի ամենամսյա դրամական վճար տրամադրելուն առնչվող հարաբերությունները: Դրամական վճար տրամադրվում է 70 տարին լրացած, Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում և (կամ) բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմանը համապատասխան՝ առնվազն վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար, և այլևս ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում: Դրամական վճարը սահմանվում է ցմահ: 7 1 2 6848
Обсуждалось 01.04.2022 - 22.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ», «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԵՎ «ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն», «Հանրակրթության ծրագիր» և «Արտադպրոցական դաստիարակության ծրագիր» ծրագրերի միջոցառումների շրջանակում միջին մասնագիտական, հատուկ, մասնագիտացված և արտադպրոցական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպման նպատակով տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվարկման նորմատիվները հաստատելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծ 2 0 0 4130
Обсуждалось 31.03.2022 - 15.04.2022 «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմանը: 22 0 15 6929
Проект принят Обсуждалось 31.03.2022 - 15.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 935 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում ատեստավորման միջոցով ըստ տարակարգերի գիտական կադրերի որակավորման և գնահատման չափանիշների հետ կապված հարաբերությունները:Ատեստավորումը գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա կողմից ստացված գիտական արդյունքները գնահատելու և գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին պարզելու գործընթաց է: 12 28 6 8266
В стадии разработки Обсуждалось 29.03.2022 - 14.04.2022 Ատենախոսությունների հիմնական արդյունքները և դրույթները հրատարակելու համար Բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություններին ներկայացվող չափանիշները հաստատելու մասին Թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգ»-ի 10-րդ կետի համաձայն՝ «Ատենախոսության հիմնական արդյունքները և դրույթները մինչև ատենախոսության պաշտպանությունը պետք է հրատարակվեն միջազգային նշանակություն ունեցող գրախոսվող գիտական հրատարակություններում և Բարձրագույն որակավորման կոմիտեի սահմանած ցուցակում ընդգրկված գիտական հրատարակություններում»: Գործող չափանիշների համաձայն՝ պարբերականների համար սահմանված բացի ընդհանուր տեխնիկական պահանջներից, կան նաև բովանդակային պահանջներ, որոնք, սակայն, ունեն չափելիության խնդիր և կարող են մեկնաբանվել տարբեր կերպ։ Բացի այդ, բացակայում են պարբերականների միջազգայնացմանը նպաստող չափանիշներ, որոնք անհրաժեշտ են պարբերականների որակի շարունակական բարելավման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման տեսանկյունից։ Առաջարկվող փոփոխությունների շնորհիվ պարբերականներին առաջադրվում են նոր պահանջներ, որոնց բավարարելը կօժանդակի միջազգային համագործակցությանը և պարբերականների՝ միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկվելուն։ 0 0 0 4633
Обсуждалось 29.03.2022 - 18.04.2022 «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կրթության բնագավառը ունի իր առանձնահատկությունները և կրթության ոլորտի լիցենզավորման գործընթացը մեկ միասնական օրենքով /«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք/ չէր կարող կարգավորել ոլորտում առկա հարաբերությունները: Նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվությունը, համակազմի սահմանային տեղերի փոփոխությունը, հանրակրթական ծրագրերով համակազմի սահմանային տեղերի փոփոխությունը, մասնագիտությունների գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխությունը, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, կրթական ծրագրերի, որակավորման աստիճանների, գործունեության թույլտվությունը կարգավորվում է ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 646-Ն և 2014 թվականի հունիսի 4-ի N 588-Ն որոշումներով, սակայն օրենսդրությամբ այն նախատեսված չէ: Սակայն, քանի որ «Լիցենզավորման մասին» օրենքում հստակ սահմանված չեն այդ առանձնահատկությունները և չեն էլ կարող սահմանվել (քանի որ օրենքն ընդհանուր է տարբեր ոլորտների լիցենզավորման գործընթաց իրականացնելու համար), ուստի անհրաժեշտ է որպեսզի այն սահմանվի «Կրթության մասին» ՀՀ օրենքում, որից հետո էլ լիցենզավորման կարգերում կլինեն նաև տվյալ գործընթացները իրականացնելու համար ընթացակարգային փոփոխություններ: Օրենքով նաև անհրաժեշտ է որպես լիազորող նորմ սահմանել գրադարանների, լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով նաև կլինիկական ամբիոնների (բազայի), մարզադահլիճի՝ գրականությամբ, սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակների նախարարի կողմից հաստատման պահանջ, քանի որ գործող օրենսդրությամբ այն նախատեսված չի եղել: Նախագծի ընդունման նպատակն է կրթության բնագավառում գործող ուսումնական հաստատությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների մշտադիտարկումների իրականացումը, ինչը կնպաստի կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը` նպատակ ունենալով բարելավել ուսումնական հաստատություններում կրթական գործունեության անհրաժեշտ պայմաններն ու ուսուցման որակը: Որպես լիցենզավորող մարմին` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նման դեպքերում կարող է օգտագործել իր գործիքակազմը խնդիրներին պատշաճ լուծում տալու ուղղությամբ: Խնդիրն այնքան ակտուալ էր, որ ՀՀ կառավարության 20.09.2018 թվականի N 1047-Ն որոշմամբ որպես լիցենզավորման պահանջ սահմանվել է սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պահանջների համապատասխանությունը ստուգելը: 1 0 0 4216