Обсуждалось 19.01.2018 - 04.02.2018 «ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ստեղծվում է ազգային նոր իրավական փաստաթուղթ, որը կկանոնակարգի անասնաբուժասանիտարական փորձաքննության ոլորտի գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը: 1 3 1 9102
В стадии разработки Обсуждалось 19.01.2018 - 04.02.2018 «Մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը թույլ կտա անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարողների համար սահմանել խաղի հավասար կանոններ, խուսափել որոշման բացերից օգտվելու առիթից, բացառել որոշման տարբեր դրույթների հակասությունները և թերությունները, որոշման տարբեր դրույթների ոչ միատեսակ ընկալումը և կիրարկումը, այդ գործընթացում կրճատել փաստաթղթավորումները և ավելորդ վարչարարությունը, վերանայել սպառողների առողջությունը չերաշխավորող դրույթները, ունենալ բովանդակալից և լիարժեք նմուշառման ակտի միասնական ձև, որը կգործի, թե նմուշառման, թե նմուշները փորձաքննության նպատակով ներկայացման գործընթացներում, իսկ վերանայված փորձաքննության կարգը կապահովի հավասարաչափ պայմաններ փորձաքննություն կատարող բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար (մասնավոր և պետական)՝ անկախ նրանց կարգավիճակից և պատկանելիությունից՝ ապահովելով վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիությունը: 3 1 0 8851
Обсуждалось 17.01.2018 - 02.02.2018 «ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի N 1416-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը թույլ կտա անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարողների համար սահմանել խաղի հավասար կանոններ, բարձրացնել փորձաքննություն կատարողների պատասխանատվությունը և խուսափել որոշման բացերից օգտվելու առիթից, բացառել որոշման տարբեր դրույթների հակասությունները և թերությունները, որոշման տարբեր դրույթների ոչ միատեսակ ընկալումը և կիրարկումը, այդ գործընթացում կրճատել վարչարարությունը և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված դրսևորումները, վերանայել խնդրահարույց դրույթները, ունենալ նմուշառման ակտ, որը ապահովում է նաև նմուշների ուղեկցումը: 1 1 0 8764
Обсуждалось 16.01.2018 - 01.02.2018 «Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացի իրականացմանը: 3 1 0 9905
В стадии разработки Обсуждалось 08.01.2018 - 24.01.2018 ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-Ի N 2305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ Նախագծի ընդունումը թույլ կտա անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարողների համար սահմանել խաղի հավասար կանոններ, բարձրացնել փորձաքննություն կատարողների պատասխանատվությունը և խուսափել որոշման բացերից օգտվելու առիթից, բացառել որոշման տարբեր դրույթների հակասությունները և թերությունները, որոշման տարբեր դրույթների ոչ միատեսակ ընկալումը և կիրարկումը, այդ գործընթացում կրճատել վարչարարությունը և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված դրսևորումները, վերանայել խնդրահարույց դրույթները, ունենալ նմուշառման ակտ, որը ապահովում է նաև նմուշների ուղեկցումը: 3 2 0 8218
В стадии разработки Обсуждалось 21.12.2017 - 05.01.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման գործընթացների դյուրացմանը, հետագծելիությանը: 0 3 0 8898
Проект принят Обсуждалось 04.12.2017 - 20.12.2017 <<Գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրին հավանություն տալու մասին>> ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն պետական ուղղակի աջակցության մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը խթանելու համար: Կբարձրանա գյուղացիական տնտեսավարողների իրազեկվածության մակարդակը, գյուղացիական տնտեսությունների արդյունավետությունը, տնտեսավարողների մրցունակությունը, կբարելավվի արտադրանքի որակը, սննդի անվտանգությունը, կապահովվի երկրի պարենային անվտանգության մակարդակը: 2 2 0 8270
Проект принят Обсуждалось 27.11.2017 - 12.12.2017 «Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ Ծրագրի իրականացումից ակնկալվում են ինչպես քանակական, այնպես էլ որակական արդյունքներ։ Մասնավորապես` ծրագրով նախատեսված թիրախային քանակությունն ապահովվելու դեպքում առաջիկա 5 տարում ակնկալվում են հետևյալ արդյունքները` քանակական ա. ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և էական խնայողություն (առնվազն 75 մլն մ3` 2018 թ.` 5 մլն մ3, 2019 թ.` 10 մլն մ3, 2020 թ.` 15 մլն մ3, 2021 թ.` 20 մլն մ3, 2022 թ.` 25 մլն մ3), բ. բերքատվության աճ` շուրջ 9 մլրդ դրամ հավելյալ եկամուտ (2018 թ.` 0.6 մլրդ դրամ, 2019 թ.` 1.2 մլրդ դրամ, 2020 թ.` 1.8 մլրդ դրամ, 2021 թ.` 2.4 մլրդ դրամ, 2022 թ.` 3 մլրդ դրամ), գ. ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում` տարեկան ներդրվող գումարի առնվազն 17%-ի չափով` ավելացված արժեքի (նախատեսվող գումարի շուրջ 60%-ը ներդրվող սարքավորումներն են) և շրջանառության (առնվազն` 5%) հարկերի տեսքով, ինչպես նաև, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման շնորհիվ` եկամտահարկի տեսքով (տարեկան` ավելի քան 350.0 մլն դրամ), դ. կաթիլային ոռոգման համակարգի շահագործման դեպքում տնտեսվում են ինչպես նյութական միջոցներ, այնպես էլ մարդկային ռեսուրս: Տնտեսված ժամանակից և ֆինանսական միջոցներից հնարավորություն է առաջանում մշակել հավելյալ տարածք: Մշակության կազմակերպման հավելյալ հնարավորությունը (խաղողի վազի, լոլիկի և խնձորենու օրինակներով) ներկայացվում է աղյուսակ 4-ում. որակական ա. բերքի որակի բարելավում, բ. հանրապետության ջրային, էներգետիկ և հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում, գ. շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մեղմացում, դ. մշակովի հողատարածքների ընդլայնում` պոտենցիալ ոռոգելի, սակայն փաստացի չմշակվող տարածքների մշակման խթանում, ե. միկրոոռոգման տեխնոլոգիաների տարածում գյուղացիական տնտեսու-թյուններում, զ. ոռոգման համակարգի արդիականացման խթանում, ոռոգման շրջանում լարվածության նվազում, հաշվառման և կառավարման արդյունավետության բարձրացում, է. ջրօգտագործողի (ֆերմերի) ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի բարելավում, վճարունակության բարձրացում, ը. գյուղական աղքատության մակարդակի կրճատում: 10 2 0 9300
Проект принят Обсуждалось 23.11.2017 - 09.12.2017 Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի լրամշակված տարբերակ Հայաստանի Հանրապետությունում սերմնաբուծական ֆերմերային տնտեսությունների կազմակերպությունների արտադրական կարողությունների հզորացում, Հանրապետության տարածքում արտադրվող բարձր վերարտադրության աշնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, ոսպի ու սիսեռի սերմնանյութի արտադրական ծավալների ավելացում և տեղական արտադրության սերմնանյութով ինքնաբավության մակարդակի բարձրացում, աշնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, ոսպի ու սիսեռի սորտային կազմի հարստացում, մշակության արդյունավետության բարձրացում և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացում, բարձր վերարտադրության սերմերի արտադրության բոլոր օղակներում պետական վերահսկողություն բարելավում: 0 1 0 8750