Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 19.11.2018 - 04.12.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 1042-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սահմանամերձ 37 բնակավայրերում հողօգտագործողների համար հավասար պայմանների ստեղծում, վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացում, չմշակվող հողատարածքների օգտագործում, ցանքատարածությունների, համախառն արտադրանքի ավելացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացում: Ներմուծված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ծավալների կրճատում, ինքնաբավության մակարդակի բարձրացում:
1 7573

Обсуждалось 15.10.2018 - 30.10.2018

«Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների՝ պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման, վերագրանցման, հետգրանցումային փոփոխությունների նպատակով իրականացվող փորձաքննության, ինչպես նաև մերժման, ուժը կորցրած ճանաչելու, կասեցման, հետգրանցումային փոփոխությունների իրականացման և մասնագիտական դիտարկման, այլ երկրների իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել կայուն իրավական հիմքեր՝ պետական գրանցման պարզեցված և ընդհանուր ընթացակարգերը կանոնակարգելու, գրանցվող անասնաբուժական դեղամիջոցի որակը, արդյունավետությունը և անվտանգությունը երաշխավորելու, ռիսկ/օգուտ հարաբերակցության, տեղեկատվության հավաստիության փորձագիտական հետազոտությունների արդյունքների, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում անասնաբուժական դեղամիջոցի գրանցման գործընթացը մեկնարկելու նպատակով:  
0 7766

Обсуждалось 26.09.2018 - 12.10.2018

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը կնպաստի նախարարության հաշվապահական հաշվառման աշխատանքների ավտոմատացման առավել արդյունավետ կազմակերպմանը 
1 8344

Обсуждалось 04.09.2018 - 19.09.2018

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի նախագիծ և դրանից բխող` Հայաստանի Հանրապետության «Բույսերի սորտերի պահպանության մասին», «Սերմերի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կերի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների  մասին» ՀՀ օրենքի նախագծի  նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը և ապահովել կենսաանվտանգությունը՝ բացառելով դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի, բուսական ու կենդանական ծագման մթերքի անվտանգության վրա
12 15178

Обсуждалось 28.08.2018 - 12.09.2018

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կդրվեն գործողության մեջ, որի արդյունքում վերջիններիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում:  
0 8888

Обсуждалось 28.08.2018 - 12.09.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1640-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծը ընդունմամբ հնարավորությունը կտրվի շահառուներին իրականացնել սպանդանոցների կառուցման գործընթացը՝ ապահովելով կենդանական ծագման մթերքի սպանդանոցային մորթը, ինչպես նաև ստեղծելով նոր աշխատատեղեր:
0 7426

Обсуждалось 27.08.2018 - 11.09.2018

«Հայաստանի Հանրապետությունում բրուցելոզ հիվանդության կանխարգելման և վերացման 2018-2022 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը թույլ կտա ունենալ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի բրուցելոզի դեմ պայքարի միջացառումների իրականացման հստակ ծրագիր, ինչը հնարավորություն կընձեռի հնարավորինս կանխելու կենդանիների և մարդկանց  շրջանում բրուցելոզ հիվանդության արձանագրումը, ինչպես նաև անվտանգ և որակյալ կենդանական ծագման մթերքի և հումքի ստացմանն և օգտագործմանը:
24 9695

Обсуждалось 27.08.2018 - 11.09.2018

«ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»որոշման նախագիծ  Վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացում, չմշակվող հողատարածքների օգտագործում, ցանքատարածությունների, համախառն արտադրանքի ավելացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացում: Ներմուծված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ծավալների կրճատում, ինքնաբավության մակարդակի բարձրացում:
3 8887

Обсуждалось 20.08.2018 - 05.09.2018

««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունման դեպքում կամրագրվի ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակման կասեցման կամ դադարեցման կարգի սահմանման իրավական հիմքը:
0 8810