Министерство окружающей среды

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
28.04.2025 13.05.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 615-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է էկոպարեկային ծառայության կարգախմբի կողմից ծառայության իրականացման ընթացքում զենքը պահել տրանսպորտային միջոցում՝ զենքի պահման պահարանում կամ արկղում։
0 112
28.04.2025 13.05.2025
«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է էկոպարեկային ծառայության լիազորություններում ներառել բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը։
0 96
28.04.2025 19.05.2025
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1545-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » Սույն նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի N 1545-Ն որոշման համապատասխանությունն է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-480-Ն օրենքով սահմանված կարգավորումներին:
0 160
22.04.2025 16.05.2025
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը հետամուտ է  ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային  պաշարի պահպանմանը, օգտագործելի ջրային ռեսուրսների  արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի և որակի  ջրով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարմանը, ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի վատթարացման կանխմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը, ինչպես նաև Ջրային օրենսգրքի խնդիրների լուծման ապահովմանը։ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ևս ակնկալվում է ապահովել ստորերկրյա ջրային պաշարների արդյունավետ կառավարումը, նպաստել ստորերկրյա արտեզյան ավազանի վերականգնմանը։
0 254

Обсуждалось 03.04.2025 - 20.04.2025

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 643-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգերը (այսուհետ՝ Կարգեր), ինչի արդյունքում նախաձեռնողները ՌԷԳ-ի կամ ՇՄԱԳ-ի արդյունքներն ամփոփող փաստաթուղթը՝ հաշվետվությունը, այդուհետ կարող են մշակել միայն համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ կարող են ներգրավել այդպիսի լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի՝ գործընթացն իրականացնելով առավել մասնագիտական և արդյունավետ հենքի վրա: Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություն և լրացում կատարել Կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 643-Ն որոշման մեջ՝ օրենսդրական պահանջներին, այդ թվում՝ Կարգերին լիցենզավորված գործունեության իրականացման արդյունքում մշակված հաշվետվության համապատասխանությունն ապահովելու նպատակով:
1 574

Обсуждалось 02.04.2025 - 17.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1438-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հիմք ընդունելով իրավական կարգավորումների տեսանկյունից խնդրահարույց լինելու և օրենսդրական փոփոխությունների արդյունքում լիազորող նորմ չունենալու հանգամանքները՝ առաջարկվում է ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել: Որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում «Սևան» ԱՊ-ի և համայնքների ղեկավարների միջև կնքված՝ վարձակալության վճարների 30 տոկոսը համայնքներին փոխանցելու վերաբերյալ պայմանագրերը կդադարեն գործել, իսկ վարձակալության հետ կապված հարաբերությունները կշարունակեն կարգավորվել համաձայն «Սևան» ԱՊ-ի և վարձակալների միջև կնքված պայմանագրերի և համաձայնագրերի:
0 503

Обсуждалось 13.03.2025 - 02.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-480-Ն օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու հանգամանքով: Մինչ օրենքի փոփոխությունները գործող կարգավորումներով չափաքանակը սահմանվում էր Տարեկան ծրագրի շրջանակներում, սակայն դեկտեմբերի 4-ից  լիազորությունը Տարեկան ծրագրով սահմանելու հանվել է  և վերապահվել է Կառավարության առանձին լիազորվող նորմով, որից հետո անհարժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Կառավարության 21.11.2019թ. N1667-Ն որոշման մեջ:  
0 889

Обсуждалось 04.03.2025 - 19.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 387-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  Նախատեսվում է ՀՀ բնապահպանության նախարարի 2006 թվականի  նոյեմբերի 24-ի «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի և ռեեստրի վարման գրքի ձևերը հաստատելու մասին» N 387-Ն հրամանի N 1 հավելվածում հստակեցնել թափոնների հեռացման վայրերի (օբյեկտների) կոորդինատները և այդ օբյեկտները շահագործողների ու տնօրինողների  կոնտակտները ներկայացնելու պահանջները։
0 815

Обсуждалось 04.03.2025 - 19.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 359-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախատեսվում է ՀՀ բնապահպանության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվությունների և ռեեստրի վարման գրքի ձևերը հաստատելու մասին» N 359-Ն հրամանի N 1, N 2 և N 3 հավելվածներում հստակեցնել թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների գտնվելու վայրի կոորդինատները և այդ օբյեկտները շահագործողների կոնտակտները ներկայացնելու պահանջները։
0 765