Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Министерство экономики

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 09.01.2023 - 24.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտում գործող որոշման մեջ կհամապատասխանեցվի լիազորող նորմը՝ համաձայն Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում խնդրահարույց չի լինի:
Մնաց {days} օր
0 4537

Обсуждалось 09.01.2023 - 24.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտում գործող որոշման մեջ կհամապատասխանեցվի լիազորող նորմը՝ համաձայն Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում խնդրահարույց չի լինի:
Մնաց {days} օր
0 4647

Обсуждалось 05.01.2023 - 20.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հյուրանոցային ծառայությունների գնի փոխհատուցման միջոցով ակտիվացնել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի զբոսաշրջային հոսքերը
Մնաց {days} օր
1 5403

Обсуждалось 28.12.2022 - 15.01.2023

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ «Լիցենզավորման մասին» օրենքում կատարվում է համապատասխան լրացում, որպես բացառություն սահմանելով ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեությունը և միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի/ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի և ռադիոակտիվ թափոնների ներմուծումը/ արտահանումը, «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով սահմանված Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիցենզավորող մարմնի թույլտվությամբ օրենքով նախատեսված՝ գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից։
Մնաց {days} օր
0 4766

Обсуждалось 19.12.2022 - 03.01.2023

«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտա սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Սահմանվում է ոչ սակագնային քվոտա՝ Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման  նպատակով թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների և արծաթ՝ չմշակված տեսքով ապրանքների նկատմամբ։
Մնաց {days} օր
0 4145

Обсуждалось 19.12.2022 - 03.01.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայուննացման ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կրկին վեց ամիս ժամկետով արգելել նշված պարենամթերքների (ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ,) արտահանումը Հայաստանի Հանրապետությունից։ 
Մնաց {days} օր
0 4135

Обсуждалось 15.12.2022 - 03.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշմամբ սահմանված թույլատվական փաստաթղթի ստացման և ներկայացման գործընթացի իրականացումը՝ համացանցային կայք էջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով, որը կստեղծի առավել հարմարավետ պայմաններ տնտեսվարողների համար:  Միաժամանակ ապահովելով «Միասնական հայտ» համակարգի միջոցով անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի կամ անվտանգության սերտիֆիկատների կամ համապատասխանության տեղեկանքի տրամադրումը, իրավական կարգավորում է տրվել նաև էլեկտրոնային համակարգի խափանման, ինչպես նաև արտահանվող երկրի պահանջի բավարարաման դեպքերին՝ չխոչնդոտելով տնտեսվարողների գործունեությանը։ 
Մնաց {days} օր
0 4944

Обсуждалось 12.12.2022 - 27.12.2022

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում Չոր նավահանգստի և Հատուկ տնտեսական գոտու (ՀՏԳ)՝ որպես Լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) կարգավիճակով Առևտրի գոյացման վայրի (TGL) տեխնիկատնտեսական հիմնավորման և հայեցակարգի նախագիծ Չոր նավահանգստի զեկույցը դիտարկում է Հայաստանի Շիրակի մարզում չոր նավահանգստի ստեղծման հեռանկարը, որը ներառում է Գյումրի քաղաքի մերձակայքում  գտնվող Շիրակի միջազգային օդանավակայան՝ արդյունաբերական տարածքը որպես հատուկ տնտեսական գոտի (ՀՏԳ) ներառելու հավելյալ առավելություններով, որոնք ներառում են բաշխիչ հանգույցներ, ՓՄՁ-ներ, թեթև արդյունաբերության ստորաբաժանումներ, արտադրական բազաներ, հավաքման գծեր և սննդի միջազգային շուկա: Զեկույցը նաև ներկայացնում է նման օբյեկտի արդիականությունը և դրա բերած մեծաքանակ առևտրային առավելությունները:
Մնաց {days} օր
1 8281

Обсуждалось 05.12.2022 - 22.12.2022

«ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի № 113-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մարմինը՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը վերազինվել է արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքում առկա չափման միջոցների ստուգաչափման գործընթացի ապահովման համապատասխան տեխնիկական կարողություններով։ Արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքերը ՀՀ կառավարության 2016թ փետրվարի 11-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշմամբ սահմանված ցանկում ներառելու վերաբերյալ համապատասխան դիրքորոշում ստանալու նպատակով Առողջապահության նախարարությանը՝ որպես առողջապահության ոլորտի լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվել է համապատասխան գրություն։ Առողջապահության նախարարության կողմից դրական դիրքորոշում ստանալուց հետո միայն մշակվել է սույն նախագիծը։
Մնաց {days} օր
0 4242
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: