Проект не принят Обсуждалось 19.12.2022 - 03.01.2023 «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտա սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Սահմանվում է ոչ սակագնային քվոտա՝ Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների և արծաթ՝ չմշակված տեսքով ապրանքների նկատմամբ։ 3 1 0 2666
Проект не принят Обсуждалось 19.12.2022 - 03.01.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայուննացման ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կրկին վեց ամիս ժամկետով արգելել նշված պարենամթերքների (ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ,) արտահանումը Հայաստանի Հանրապետությունից։ 4 1 0 2682
Обсуждалось 15.12.2022 - 03.01.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշմամբ սահմանված թույլատվական փաստաթղթի ստացման և ներկայացման գործընթացի իրականացումը՝ համացանցային կայք էջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով, որը կստեղծի առավել հարմարավետ պայմաններ տնտեսվարողների համար: Միաժամանակ ապահովելով «Միասնական հայտ» համակարգի միջոցով անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի կամ անվտանգության սերտիֆիկատների կամ համապատասխանության տեղեկանքի տրամադրումը, իրավական կարգավորում է տրվել նաև էլեկտրոնային համակարգի խափանման, ինչպես նաև արտահանվող երկրի պահանջի բավարարաման դեպքերին՝ չխոչնդոտելով տնտեսվարողների գործունեությանը։ 4 2 0 3538
Обсуждалось 12.12.2022 - 27.12.2022 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում Չոր նավահանգստի և Հատուկ տնտեսական գոտու (ՀՏԳ)՝ որպես Լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) կարգավիճակով Առևտրի գոյացման վայրի (TGL) տեխնիկատնտեսական հիմնավորման և հայեցակարգի նախագիծ Չոր նավահանգստի զեկույցը դիտարկում է Հայաստանի Շիրակի մարզում չոր նավահանգստի ստեղծման հեռանկարը, որը ներառում է Գյումրի քաղաքի մերձակայքում գտնվող Շիրակի միջազգային օդանավակայան՝ արդյունաբերական տարածքը որպես հատուկ տնտեսական գոտի (ՀՏԳ) ներառելու հավելյալ առավելություններով, որոնք ներառում են բաշխիչ հանգույցներ, ՓՄՁ-ներ, թեթև արդյունաբերության ստորաբաժանումներ, արտադրական բազաներ, հավաքման գծեր և սննդի միջազգային շուկա: Զեկույցը նաև ներկայացնում է նման օբյեկտի արդիականությունը և դրա բերած մեծաքանակ առևտրային առավելությունները: 10 3 1 6020
Обсуждалось 05.12.2022 - 22.12.2022 «ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի № 113-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մարմինը՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը վերազինվել է արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքում առկա չափման միջոցների ստուգաչափման գործընթացի ապահովման համապատասխան տեխնիկական կարողություններով։ Արհեստական երիկամի հեմոդիալիզի սարքերը ՀՀ կառավարության 2016թ փետրվարի 11-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշմամբ սահմանված ցանկում ներառելու վերաբերյալ համապատասխան դիրքորոշում ստանալու նպատակով Առողջապահության նախարարությանը՝ որպես առողջապահության ոլորտի լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվել է համապատասխան գրություն։ Առողջապահության նախարարության կողմից դրական դիրքորոշում ստանալուց հետո միայն մշակվել է սույն նախագիծը։ 3 1 0 2583
Обсуждалось 05.12.2022 - 02.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1350-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական աջակցության բացակայության արդյունքում վերոնշյալ միջոցառումների իրականացումն անհնար էր։ Նախարարության և Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին ստորագրվել է համագործակցության ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր), համաձայն որի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և UNIDO-ի կողմից իրականացվող ֆինանսական աջակցության շրջանակներում կապահովվի Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության համակարգի արդիականացումը, արդյունաբերական չափագիտական կարողությունների ձևավորումը և զարգացումը, տրամաչափարկման կարողությունների, մասնավորապես՝ գծային (անկյունագծային) մեծությունների, էլեկտրական մեծությունների, ուժի և հարակից մեծությունների, քիմիական մեծությունների ուղղություններով տրամաչափարկման լաբորատորիաների ձևավորումը և այլն։ 0 0 0 2812
Обсуждалось 05.12.2022 - 22.12.2022 ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 թվականին ստանդարտացման ազգային մարմնի կողմից կատարվող ստանդարտացման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Մասնավորապես, նախատեսված է մշակել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ 30 ազգային ստանդարտ, որոնք ընդունվելու են Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից: 2022 թվականին մշակված ստանդարտների կիրառումը կաջակցի ռազմական արդյունաբերության արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, արտադրանքի անվտանգության ապահովմանը սպառողական շուկայում, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմանը։ Ազգային ստանդարտները մշակվել են տնտեսության հետևյալ գերակայող ոլորտներում՝ ռազմարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, բարձր տեխնոլոգիաների, հողի որակի, բնապահպանության, առողջապահության, սննդամթերքի, կառավարման համակարգերի, թվային ստորագրությունների անվտանգության ապահովման։ Ստանդարտացման ազգային մարմինը 2022 թվականին իրականացրել է աշխատանքներ միջազգային, միջպետական ստանդարտացման և համագործակցության ոլորտում: Մասնավորապես, կազմակերպվել են միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկության աշխատանքներ, որի ընթացքում ներկայացված մշակվող ստանդարտների նախագծերն անցել են փորձաքննություն և համաձայնեցվել Հայաստանի Հանրապետությունում բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ։ 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության գործատուների և մասնագետների համար սպառիչ տեղեկատվություն ապահովելու նպատակով նախատեսված է հրատարակել «Ստանդարտներ և տեխնիկական պայմաններ» 4 տեղեկատուները, և Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների համար նախապատրաստվելու է 12 տեղեկատվական թերթիկ ազգային ֆոնդում համալրված բոլոր ստանդարտների վերաբերյալ, որոնք կտրամադրվեն ստանդարտացման ազգային մարմնի բոլոր բաժանորդներին։ 2023 թվականին ստանդարտացման ազգային մարմնի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը նախատեսված է 14123.4 հազ. դրամ: Ծրագրի նախագիծը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա: Ստանդարտացման ազգային մարմնին նախատեսվում է պետական աջակցություն ներքոհիշյալ աշխատանքների իրականացման համար` ա) ազգային ստանդարտների մշակման աշխատանքներ. բ) միջպետական, եվրոպական և միջազգային ստանդարտացման աշխատանքներ. գ) ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ: Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի` պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության պետական ստանդարտացման ամենամյա ծրագրով նախատեսված ազգային ստանդարտների մշակումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու համար ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի արդիականացումը և վարումը` ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների ապահովման նպատակով։ 2 1 0 2832
Обсуждалось 05.12.2022 - 22.12.2022 «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2015 թ. մարտի 6-ի N 311-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Մի շարք երկրներ խնդիրը լուծելու նպատակով հավատարմագրման պարտադիր պահանջի սահմանման միջոցով խստացրել են որոշ ոլորտներում գործող կարգավորումները՝ միաժամանակ հնարավորություն տալով ՀԱՄ-ին ավելացնել իր եկամուտները (Վրաստանի Հանրապետությունում՝ մեքենաների տեխնիկական զննում իրականացնող կազմակերպությունները, ԵՄ որոշ երկրներում՝ բժշկական լաբորատորիաները)։ Նշենք, որ խնդրի լուծումը կախված է պետական կառավարման մարմնի կողմից կայացված որոշումից, այն է՝ պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորմամբ մասնակիորեն ապահովել հավատարմագրման ազգային մարմնի պահպանման ծախսերը կամ գործունեության որոշ տեսակների համար սահմանել հավատարմագրման պարտադիր պահանջ։ Հաշվի առնելով վերոշարադրյալը, ՀԱՄ ֆինանսավորման խնդրի հրատապությունը ու արդիականությունը՝ մշակվել է սույն Նախագիծը։ 3 1 0 2730
Обсуждалось 05.12.2022 - 25.12.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի թիվ 977-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև հարթակի ներդրմամբ պայմանավորված՝ հայտատուների կողմից ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան կից փաստաթղթերի ներկայացման և ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան համապատասխանության գնահատման փաստաթղթերի տրամադրման գործընթացը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով»։ Այս համատեքստում, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասության շրջանակներում, ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի թիվ 977-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ ներառված՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը սահմանելու մասին» N 552-Ն որոշման մասով։ Նախագծով նախատեսվում է «ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը սահմանելու մասին» N 552-Ն որոշման»» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը, չափանիշները և դեպքերը հաստատելու մասին»» N 623-Ն որոշման բառերով։ Նշյալի համատեքստում տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը սահմանելու մասին» N 552-Ն որոշմամբ կարգավորվում են միայն ՀՀ ազգային տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերի մասով էլեկտրոնային եղանակով գործընթացը, ինչի արդյունքում էլեկտրոնային եղանակով գործընթացի կարգավորման հարթակից դուրս է մնում ՀՀ ազգային տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատների, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերի և համապատասխանության սերտիֆիկատների, պետական գրանցման վկայկաննների մասով էլեկտրոնային եղանակով գործընթացի ապահովումը։ Հաշվի առնելով նշյալը՝ մշակվել է սույն Նախագիծը, որով նախատեսվող պահանջներին համապատասխան հարթակում ներառվելու է հայտատուների կողմից ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան կից փաստաթղթերի ներկայացման և ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան բոլոր համապատասխանության գնահատման փաստաթղթերի (միաժամանակյա համապատասխանության գնահատման փաստաթղթի թղթային տարբերակի պահպանմամբ) տրամադրման էլեկտրոնային եղանակով գործընթացը։ Այս համատեքստում տեղեկացնում ենք, որ համաձայն ԵԱՏՄ շրջանակներում համապատասխան ոլորտը կանոնակարգող օրենսդրական միասնական իրավակարգավորումների՝ համապատասխանության գնահատման փաստաթղթերի թղթային տարբերակի առկայությունը պարտադիր է։ Բացի այդ, հաշվի առնելով այն, որ ներկա փուլում համապատասխանության գնահատման փաստաթղթեր գրանցող և տրամադրող հավատարմագրված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմիններն ապահովված չեն էլեկտրոնային ստորագրությամբ և բացակայում է համապատասխան իրավական կարգավորումը, ուստի Նախագծով առաջարկվում է «ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի N 552-Ն որոշման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի N 623-Ն որոշման» բառերով։ 1 1 0 2751