Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 16.11.2017 - 01.12.2017

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Հայեցակարգը հիմք է սպորտային զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների մշակման համար, որոնք ենթադրում են պետական և օրենսդիր մարմինների, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային, հասարակական, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կառույցների ջանքերի համատեղում։ Հայեցակարգի նպատակներից են նպաստել արդյունավետ սպորտային զբոսաշրջային համալիրի կայացմանը Հայաստանի Հանրապետությունում, ստեղծել օպտիմալ և անվտանգ պայմաններ արդյունավետ մարզա-առողջարարական զբոսաշրջային միջոցառումների իրականացման համար, ինչը հնարավոր կդարձնի մեծ քանակությամբ քաղաքացիների ներգրավումը սպորտային զբոսաշրջության շարժման մեջ, ձևավորել նոր մոտեցում ակտիվ հանգստի կազմակերպման նկատմամբ, ինչը կնպաստի հոգևոր և ֆիզիկական ինքնահաստատմանը։    
0 8530

В стадии разработки

Обсуждалось 16.11.2017 - 01.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ Հայաստանի  Հանրապետությունում բակային սպորտի համակարգի կատարելագործում և զարգացման հիմնական ուղությունների նախանշում:Նախագծի նպատակներից են՝ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգում բակային սպորտով զբաղվելու մշակույթի վերականգնումը, ժամանակակից պահանջներին համապատասխան,հանրապետության տարածաշրջաններում խաղահրապարակների, մարզական բակերի, ակտիվ հանգստի այլ օբյեկտների ստեղծում:
0 7638

В стадии разработки

Обсуждалось 19.10.2017 - 03.11.2017

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ռազմավարությունը մշակվել է՝ հիմնվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի նիստի №54 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի հիմնական դրույթների վրա:  Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ երիտասարդությանն առնչվող խնդիրների լուծմանը միտված գործունեության գերակա ուղղությունները` առաջարկելով առավել փաստարկված և իրատեսական լուծումներ:  Երիտասարդական պետական քաղաքականության նպատակը երիտասարդ մարդու ազգային դիմագծի, ժողովրդավարական, քաղաքացիական գիտակցության ձևավորման, երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործելու սոցիալական, տնտեսական, իրավական, քաղաքական, կրթական, հոգևոր, մշակութային, կազմակերպական, մասնակցային պայմաններ և երաշխիքներ ստեղծելն է։ Այն ուղղված է երիտասարդների անհատական, սոցիալական և կրթական աճին նպաստելուն, նրանց ներուժը զարգացնելուն և երիտասարդներին հասարակության մեջ լիարժեք հաստատվելուն օգնելուն:  
4 10969

Обсуждалось 02.06.2017 - 22.06.2017

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ «ԵՂԻՐ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՐԻ» ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Ֆիզիկական կուլտուրայի համալիրի հիմնական նպատակն է՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածումը, նրա մեջ ընդգրկելով ազգաբնակչության տարբեր տարիքային խմբերի՝ ակնկալելով մասնակիցների թվաքանակի աճ: Ֆիզիկական կուլտուրայի համալիրի նպատակն Է նաև նպաստել Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության աշխատանքի արտադրողականությանը,  բարոյակամային և ֆիզիկական որակների բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, առողջության ամրապնդմանը, երկարակեցության ապահովմանը և ռազմահայրենասիրության դաստիարակմանը:
0 7245

В стадии разработки

Обсуждалось 22.05.2017 - 09.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հայեցակարգում շարադրվում են հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական կուլտուրայի և ֆիզիկական դաuտիարակության համակարգի կատարելագործման ու զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթություններն ու հիմնախնդիրները
0 8464

В стадии разработки

Обсуждалось 22.05.2017 - 09.06.2017

ԲԱԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հայեցակարգում շարադրվում են Հայաստանի Հանրապետությունում բակային և մասսայական սպորտի համակարգի կատարելագործման ու զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթություններն ու հիմնախնդիրները։
0 7784

Обсуждалось 05.04.2017 - 20.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի № 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակը Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի հատկացումն ապահովելն է:
0 8435