Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект принят

Обсуждалось 02.02.2023 - 23.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ Նախագծի ընդունման նպատակն է ՀՀ ֆինանսների և էկոնոմի­կայի նախա­րարի 2006թ. նոյեմ­բերի 30-ի 50 տոկո­սից ավելի պետու­թյան սեփականություն հանդիսացող բաժ­նեմաս ունե­ցող ընկերու­թյունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը հաստա­տելու մասին N1110-Ն հրա­մանով (այսուհետ՝ Հրաման) հաստատված գործող ձևաչափը բովան­դա­կային առումով համապատասխանեցնել 2022թ. օգոստոսի 4-ի Հայաս­տանի Հան­րա­պե­տու­թյան կառա­վարության 2006 թվականի հունիսի 22-ի N1238-Ն որոշման մեջ փոփո­խու­թյուններ և լրա­ցումներ կատարելու մասին N1222-Ն որոշման դրույթ­նե­րին, ըստ այդմ՝ ՀՀ պետական բյուջե վճար­ման ենթակա շահութաբաժին­ների հաշ­վարկ­ման գործընթա­ցում շահու­թա­բաժնի հաշ­վարկ­ման բազայի ճշգրտման համար կիրառելի դարձնե­լով 50 տոկո­սից ավելի պետության սեփակա­նու­թյուն հան­դիսա­ցող բաժնեմաս ունեցող ընկե­րությունների (այսուհետ՝ Ընկե­րություն­ներ) կող­մից իրա­կանացվող որոշ ծախսերի՝ փոփոխված առավելա­գույն թույ­լա­տրելի սահմանա­չափերը: Այդ կապակցությամբ, հարկ է նշել, որ Հարկային օրենս­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) կիրարկ­ման հետ կապված՝ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառա­վարու­թյան 1998թ. նոյեմբերի 27-ի «Հարկման նպա­տակով համախառն եկամտից իրա­կա­նացվող նվազե­ցումների որոշ տեսակների առավելա­գույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N753 որոշումը։ Հետևա­բար, անհրաժեշ­տություն էր առաջացել ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի 50 տոկոսից ավելի պետության սեփակա­նու­թյուն հանդիսացող բաժնե­մաս ունեցող ընկե­րությունների կող­մից իրականացվող որոշ ծախ­սերի առավե­լագույն թույլա­տրելի սահմա­նաչափերը սահմանելու մասին N1238-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կիրառ­վող հասկացությունները համա­պատասխանեցնել Օրենսգրքով սահմանված հիմնական հաս­կացություններին, ինչպես նաև Ընկե­րությունների կող­մից իրականացվող որոշ ծախսերի առա­վելա­գույն թույլատրելի սահմա­նաչափերը համապատաս­խանեցնել Օրենսգրքով սահմանված սահ­մանաչափերին: Հետևաբար, վերոհիշյալով պայմանավորված, անհրաժեշ­տություն է առա­ջացել փոփո­խու­թյուն կատարել նաև Հրա­մանում՝ դրանով հաս­տատված հավել­վածը շարադրե­լով նոր խմբա­գրու­թյամբ, որպեսզի հավելվածի ձևաչափն էլ բովանդակային առումով համապատասխանեցվի Որոշման դրույթներին:
0 2283

В стадии разработки

Обсуждалось 27.01.2023 - 16.02.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-Ի թիվ 496-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակը 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ընդունված «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանեցումն է, ինչպես նաև ֆիզի­կական անձանց կողմից, անձնական օգտագործման ապրանքների համար միագումար մաք­սա­յին վճարի ձևով մաքսատուրքի և հարկերի վճարումները՝ էլեկտրո­նա­յին եղանակով իրականացնելու հնարավորության ապահովումն է։  
0 1942

В стадии разработки

Обсуждалось 20.01.2023 - 09.02.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-Ի թիվ 1481-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակը 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ընդունված «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանեցումն է։  
0 2077

В стадии разработки

Обсуждалось 01.11.2022 - 17.11.2022

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի նպատակը պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների՝ (այդ թվում՝ ինքնակամ) անշարժ գույքի հարկով հարկման ընթացակարգերի կատարելագործումն է, ինչպես նաև անավարտ (կիսակառույց) շինությունները ավարտին հասցնելու համար խթաններ ստեղծելու նպատակով այդ շինությունների մասով հարկային բեռի վերանայումն է:
1 3191

Обсуждалось 27.10.2022 - 12.11.2022

<<Ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվազեցման կարգը, դեպքերը և չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակը ռոյալթիի Բ3 բազայի հաշ­վարկ­ման նպատակով ֆինան­սա­կան ծախսերի (ՖԾ) նվա­զեց­­ման կարգի սահմանումն է
0 2860

Обсуждалось 27.10.2022 - 12.11.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1261-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1261-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթավորման կարգի համապատասխանեցում Հար­կային օրենսգրքով սահմանված կարգավորումներին:
0 2501

Обсуждалось 26.10.2022 - 10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 658-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման հավելվածի 9-րդ կետի <<դ.>> ենթակետի համաձայն՝  Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում իրականացնում է հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննություն, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրում, տրամադրում և հաշվառում: Հարկ է նկատի ունենալ, որ նշված գործառույթները ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում են ոչ պրոֆիլային: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 744-Լ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 742-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 658-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 31), 32) և 34)-ի համաձայն ՀՀ էկոնոմիկային նախարարությունը թանկարժեք մետաղների բնագավառում մշակում և իրականացնում է քաղաքականությունը, կազմակերպում է թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունները, ինչպես նաև իրականացնում է նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բնագավառում քաղաքականության մշակումը, լիցենզիաների, արտոնագրերի, վկայականների, վկայագրերի, եզրակացությունների, թույլտվությունների, ակտերի, հավաստագրերի տրամադրման ու ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովումը, հետևաբար առավել նպատակահարմար է ՀՀ ֆինանսների նախարարության /Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի/ կողմից իրականացվող հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրման, տրամադրման և հաշվառման գործառույթների կատարումը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
0 2577

Обсуждалось 26.10.2022 - 10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 9-րդ ենթակետի <<գ.>> պարբերության համաձայն՝ իրականացնում է Գանձարան մուտքագրվող իրերի փորձաքննությունը, որակական գնահատման ապահովումը և թանկարժեք մետաղների ստուգիչ տարրալուծումները, իսկ նույն ենթակետի <<դ.>> պարբերության համաձայն՝ իրականացնում է հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունը, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրումը, տրամադրումը և հաշվառումը: Հարկ է նկատի ունենալ, որ նշված գործառույթները ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում են ոչ պրոֆիլային, հետևաբար առաջարկվում է թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում ՀՀ ֆինանսների նախարարության /Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի/ փորձաքննությունների կատարման մասով գործառույթների կատարումը վերապահել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրման, տրամադրման և հաշվառման գործառույթների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
0 2488