Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
18.09.2024 03.10.2024
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների գործածման վնասի վերաբերյալ բնակչության իրազեկմանը, թմրամիջոցների գործածման և չարաշահման ծավալների հետագա աճի նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների առավել արդյունավետ նախականխմանն ու հայտնաբերմանը, ապօրինի շրջանառության հետ կապված հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների գիտելիքների և կարողությունների բարձրացմանը, այդ թվում՝ կապված համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի քննության և բացահայտման հետ, ինչպես նաև թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց բուժման լավարկմանն ու սոցիալ-հոգեբանական վերականգնման համակարգային գործիքակազմի ներդրմանը:
0 206
18.09.2024 03.10.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է սահմանել Գնումների մասին օրենքով սահմանված պատվիրատուներին, կարգավորել ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորության սահմանափակումների պատճառով առաջացած խնդիրները և «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-153-Ն օրենքի պահանջների սահմանման անհրաժեշտությամբ:ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերը պետական գնումներին մասնակցության հնարավորության սահմանափակման խնդիրները, համապատասխան տեղեկանքի ներկայացման փուլը:
0 503
18.09.2024 03.10.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պատշաճ արտադրական գործունեության համապատասխանության գնահատման և հավաստագրի տրամադրման գործընթացները կիրականացվեն Oրենքի դրույթներին և ԵԱՏՄ կանոններին համապատասխան՝ ապահովելով գործողությունների հստակությունը:
0 481
18.09.2024 03.10.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պատշաճ բաշխման գործունեության համապատասխանության գնահատման և հավաստագրի տրամադրման գործընթացները կիրականացվեն Oրենքի դրույթներին և ԵԱՏՄ կանոններին համապատասխան՝ ապահովելով գործողությունների հստակությունը:
0 460
17.09.2024 02.10.2024
«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի N97-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագիծ Նախագծային կարգավորումներով կապահովվեն  2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-295-Ն և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-296-Ն օրենքներով նախատեսված կարգավորումների իրացումը։
0 302
17.09.2024 02.10.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1258-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1258-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագծի) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1258-Ն որոշումը  վերջինիս լիազորող նորմ հանդիսացող ՀՀ հարկային օրենսգրքի 353-րդ հոդվածի կարգավորումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
0 569
17.09.2024 02.10.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծային կարգավորումներով կապահովվեն  2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-295-Ն և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-296-Ն օրենքներով նախատեսված կարգավորումների իրացումը։
0 279
17.09.2024 03.10.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված հավելվածի մի շարք կարգավորումների արդիականացում, ինչպես նաև մոտարկում ԵՄ ստանդարտներին։
0 292