Добавить в избранное

«Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

93%7%

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Վաղինակ Հովհաննիսյան 12.03.2025 15:00:15 նախագծի ամբողջ տեքստում առաջարկում ենք ուղղել համարակալումը, քանի որ մի քանի տեղ այն խատված է: Ընդունվել է ի գիտություն
2 Արսեն Գալստյան 12.03.2025 20:01:04 Նախագծում հստակ նշված է << յուրաքանչյուր ներկա ստացած օրվա >> արտահայտությունը: Իսկ իրականում աշակերտների աշնանային, գարնանային և ձմեռային արձակուրդների օրերին երբ ուսուցիչները աշխատանքի են գնում, հետևաբար նաև տրանսպորտի համար գումար են ծախսում, այդ օրերի համար գումար չեն ստանում: Առաջարկում եմ ուսուցիչներին փոխհատուցել բոլոր ներկա ստացած աշխատանքային օրերի համար, ներառյալ այն օրերը երբ դասաժամ չեն պարապում: Նախագիծը վերաբերում է Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծախսի փոխհատուցմանը: Նշված հաստատություններում աշնանային և գարնանային արձակուրդեր նախատեսված չեն:
3 Կարինե Մադաթյան 12.03.2025 20:53:31 Գովելի նախագիծ է իհարկե նախադպրոցական հաստատության մանկավարժներն էլ պետք է օգտվել տրանսպորտի ծախսերի փոխհատուցումից։ Ընդունվել է ի գիտություն:
4 Բելլա Պետրոսյան 12.03.2025 23:03:08 Ուսումնասիրելով կարգը՝ առաջարկում եմ հստակ չափորոշիչներ սահմանել, որպեսզի համայնքները չհայտնվեն անհավասար պայմաններում։ Օրինակ՝ կարող են լինել տարբերակված փոխհատուցման դրույքաչափեր՝ կախված հեռավորությունից և դրույքաչափից։ Տրանսպորտային ծախսի փոխհատուցումը դրուքաչափի հետ պայմանավորված չէ: Հեռավորությամբ պայմանավորմած փոխհատուցման վերաբերյալ դրույթը սահմանված է նախագծի 4-րդ կետի 3-րդ ենթակետում:
5 Բելլա Պետրոսյան 12.03.2025 23:07:33 Համայնքների ֆինանսական բեռի հավասարակշռում – Քանի որ ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով համայնքներին վերապահված է կրթական հաստատությունների ֆինանսավորման որոշակի պատասխանատվություն, առաջարկում եմ․ • Մշակել համատեղ ֆինանսավորման մեխանիզմ, որտեղ պետությունը լրացուցիչ աջակցություն կտրամադրի սահմանամերձ կամ ֆինանսապես թույլ համայնքներին։ • Սահմանել պետական սուբսիդավորման ծրագրեր, որոնք կօգնեն համայնքներին պատշաճ կերպով ապահովել մանկավարժների ճանապարհածախսի հատուցումը։ ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն իսկ զգալի ներդրումներ են կատարվում նախադպրոցական կրթության ոլորտում: Սույն նախագծով սահմանվող փոխհահուցումը տրամադրվելու է Պետական բյուջեի միջոցների հաշվին:
6 Բելլա Պետրոսյան 12.03.2025 23:08:08 Իրավունքի կիրառելիության վերահսկման մեխանիզմներ – Առաջարկում էեմ ԿԳՄՍ նախարարության կողմից ստեղծել մոնիթորինգի համակարգ, որը կվերահսկի՝ • Համայնքներն արդյոք պատշաճ կերպով ապահովո՞ւմ են ճանապարհածախսի փոխհատուցումը։ • Չկա՞ն արդյոք խտրական մոտեցումներ կամ անհավասար ֆինանսավորում տարբեր բնակավայրերի ուսուցիչների համար։ Խտրական մոտեցումների բացառմանն է ուղղված նախագծով առաջարկվող էլեկտրոնային ծրագրային ապահովումը:
7 Սիրանուշ Ֆախուրյան 12.03.2025 23:05:47 Տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը կթեթևացնի նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների ֆինանսական ծախսերը: Նախագիծը ողջունելի է: Սակայն կարծում եմ, հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների դեպքու ևս 5կմ հեռավորությունը պետք է վերանայվի, քանի որ մի դեպքում 5,5 կմ երթևեկող ուսուցչին փոխհատուցում են, իսկ 4,7 կմ երթևեկողին ՝ ոչ: Երկու դեպքում էլ ուսուցիչները օգտվում են նույն տրանսպորտից: Առաջարկում ենք վերանայել օրենքի համապատասխան կետը: Շնորհակալություն կրթության ոլորտում կատարվող բոլոր բարփոխումների համար: Ընդունվել է ի գիտություն: Տվյալ նախագծին չի առնչվում:
8 Ռուզան Բեգոյան 13.03.2025 15:13:21 Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցման այս նախագիծ ողջունելի է,քանի որ առանց այն էլ շատ ցածր աշխատավարձերից մարդիկ ստիպված են տրանսպորտային ծախսերը հոգալ։ Ընդունվել է ի գիտություն
9 Նաիրա Թադևոսյան 13.03.2025 23:27:50 Ողջունելի նախագիծ է․ Առաջարկություն-Հիմնվելով պետական դպրոցների և նախադպրոցական մանկավարժական աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերով,կարելի է հստակեցնել փոխհատուցման չափը՝ ֆիքսված գումար կամ տրանսպորտային տոմսերի փոխհատուցում՝մեկ ամսվա համար,ապահովելով թափանցիկություն և վերահսկողության մեխանիզմներ, եթե ոչ ամբողջությամբ,ապա գոնե մասնակիորեն / 50 տոկոս/ ,նախատեսելով պետական կամ համայնքային բյուջեի միջոցներից ։Շնորհակալություն կրթության ոլորտում բարեփոխումների համար։ Ընդունվել է ի գիտություն: փոխհատուցման կարգը սահմանված է նախագծով:
10 Արփինե Հովհաննիսյան 22.03.2025 21:31:02 Առաջարկում եմ ՝ տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստանա նաև դպրոցի վարչական աշխատողը։ 0,5 դրույքով այդ պատասխանատու գործը կատարողը ստանում է ուսուցչի ստացած աշխատավարձի կեսը։ Խոսքը գյուղական միավորվող դպրոցներին է վերաբերում։ Նման դպրոցներում անգամ ֆինանսավորման նոր ձևից չկարողացան օգտվել։ Շնորհակալություն։ Նախագծին վերաբերելի չէ:
11 Անուշ Շահումյան 23.03.2025 19:19:26 Որպես Հայաստանի մարզային դպրոցի ուսուցիչ՝ սույն նախագիծը գնահատում եմ որպես կարևոր քայլ մանկավարժական աշխատողների սոցիալական պաշտպանության ուղղությամբ, հատկապես գյուղական և հեռավոր համայնքներում, որտեղ տրանսպորտային հասանելիությունը սահմանափակ է։ Սակայն առկա են մի շարք խնդիրներ, որոնք կարող են նվազեցնել նախագծի արդյունավետությունը։ Առաջարկում եմ հետևյալ փոփոխությունները ու լրացումները. 1. Հեռավորության չափանիշի վերանայում Խնդիր. 5 կմ շեմը անբավարար է գյուղական տարածքների համար, որտեղ ուսուցիչները հաճախ ստիպված են ճանապարհորդել ավելի երկար հեռավորություններ՝ անգամ հարակից բնակավայրերից հասնելու համար։ Առաջարկ. Հեռավորության շեմը հասցնել 10 կմ-ի կամ հաշվի առնել տեղանքի բարդությունը (օրինակ՝ լեռնային ճանապարհներ)։ 2. Փոխհատուցման չափերի ճշգրտում Խնդիր. - 25 դրամ/կմ դրույքաչափը (հատկապես երկկողմանի երթևեկության դեպքում) չի համապատասխանում տրանսպորտային իրական ծախսերին։ - 1000 դրամի բաշխումը 4 կամ ավելի մանկավարժների և սովորողների միջև անարդար է, քանի որ սովորողները նախագծի շրջանակներում չեն հիշատակվում որպես շահառու։ Առաջարկ. - Բարձրացնել կիլոմետրային դրույքաչափը՝ հիմնվելով վառելիքի և տրանսպորտի միջին գնի վրա (օրինակ՝ 50 դրամ/կմ)։ - Չեղարկել սովորողների հետ փոխհատուցման բաշխումը՝ 1000 դրամն ամբողջությամբ հատկացնելով մանկավարժական աշխատողներին։ 3. Ամսական և տարեկան սահմանաչափերի ճկունություն Խնդիր. 20,200 դրամ ամսական և 250 օր տարեկան սահմանաչափերը կարող են բավարար չլինել, հատկապես երբ ուսումնական տարին տևում է 270-280 աշխատանքային օր։ Առաջարկ. - Տարեկան օրերի սահմանաչափը հավասարեցնել ուսումնական տարվա իրական օրացույցին (օրինակ՝ 280 օր)։ - Ամսական սահմանաչափը կապել ՀՀ միջին աշխատավարձի դինամիկայի հետ՝ ապահովելով գնաճի հաշվարկ։ 4. Տրանսպորտի առկայության պայմանների պարզաբանում Խնդիր. Հաստատությունները, որոնք ունեն պետական ֆինանսավորվող տրանսպորտ, ավտոմատ կերպով բացառվում են նախագծից։ Սակայն հաճախ այդ տրանսպորտը չի ծածկում բոլոր աշխատողների երթուղիները։ Առաջարկ. Թույլ տալ փոխհատուցում ստանալ նաև այն դեպքերում, երբ հաստատության տրանսպորտը չի բավարարում բոլոր աշխատողների պահանջները (օրինակ՝ երթուղիների սահմանափակություն)։ 5. Հաշվետվական բեռի նվազեցում Խնդիր. Տարեկան երկու անգամ ձևակերպումներ ներկայացնելը լրացուցիչ բյուրոկրատական բեռ է ստեղծում ուսումնական հաստատությունների համար։ Առաջարկ. Ավտոմատացնել գործընթացը՝ տվյալները ինտեգրելով Երևանի քաղաքապետարանի կամ մարզպետարանների էլեկտրոնային հարթակներում։ 6. Հասարակության հետ հաղորդակցություն -Առաջարկ. Կազմակերպել տեղեկատվական արշավներ՝ բացատրելու փոխհատուցման հաշվարկման մեխանիզմները, որպեսզի մանկավարժները կարողանան ճիշտ գնահատել իրենց իրավունքները։ Եզրակացություն Նախագիծը կարող է դառնալ մարզային ուսուցիչների կենսամակարդակի բարձրացման գործիք, սակայն դրա իրականացումը պահանջում է առավել ռեալիստական մոտեցում՝ հաշվի առնելով գյուղական համայնքների առանձնահատկությունները։ Անհրաժեշտ է հստակեցնել սահմանումները, բարձրացնել փոխհատուցման չափերը և ապահովել գործընթացի թափանցիկություն։ Շնորհակալություն: Դիտարկումը կքննարկվի: