Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

38%62%

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Լիաննա Պետրոսյան 26.01.2025 20:23:06 Բնակապահովման ծրագրի շրջանակում շահառու ընտանիքում 2025թ ծնված երեխաներին նույնպես համարել Ծրագրի շահառու։ Առաջարկը լրացուցիչ կքննարկվի։
2 Իլոնա Սարգսյան 27.01.2025 12:04:21 Առաջարկում եմ վերանայել մինչև 3-4 հոգանոց ընտանիքներին աջակցության տրամադրման չափը, քանի որ հավելյալ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար վարկատեսակները հիմնականում կանխավճարի պարտադիր պայման ունեն, որը տեղահանված ընտանիքի համար անլուծելի ֆինանսական խնդիր է , ուստի առաջարկում եմ՝ կամ տեղահանված ընտանիքների համար լրացուցիչ վարկ վերցնելու պարագայում կանխավճարի պարտադիր պայմանը վերացնել, կամ թույլ տան այդ աջակցության գումարը օգտագործել որպես կանխավճար։ Աջակցության չափի վերանայում նախատեսված չէ։
3 Դավիթ Ծատրյան 27.01.2025 12:26:56 Թույլատրել ընտանիքին հասանելիք գումարն ուղղել բնակարանի ձեռք բերման իրավունքի փուլային տարբերակով մուծումներին (ոչ հիփոթեկային վարկով ձեռք բերելու տարբերակով), կամ վերջնահաշվարկին, նշված իրավունքով ձեռք բերվող բնակարանի վերանորոգման և կահավորման համար։ Խոսքս այն ընտանիքների մասին է, որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամսվա վերջը կառուցվող բնակելի շենքերից բնակարանի ձեռք բերման իրավունք են ձեռք բերել փուլային վճարումներով ( ոչ հիպոթեքով ) և ներկայումս դեռ ունեն վճարվելիք գումարներ։ Առաջարկը չի ընդունվել։ Աջակցությունը նախատեսված է բացառապես հիփոթեքային վարկի ամսական մարումների համար։
4 Էլինա GHAZARYAN 27.01.2025 13:41:37 Վերանայել գումարի չափը ։3մլն շնչին հասանելիք գումարով հնարավոր չէ ձեռք բերել տուն։ Ոչ քաղաքում ոչ էլ գյուղերում նման գնի սահմանում տուն չկա։ Կամ էլ վերահսկել շուկայական գները։Ինչպե՞ս նաև վերանայել քաղաքացիության պարտադիր պահանջը ։Մենք ունենք արդեն իսկ ՀՀ անձնագիր։Եթե 2020թ տեղահանվածը կարող է գործարք կատարել առանց քաղաքացիություն վերցնելու ապա թող 2023թ տեղահանվածը նույն կերպ օգտվի ծրագրից։ Աջակցության չափերի և քաղաքացիության պարտադիր պահանջի վերանայում չի նախատեսվում։
5 Արմեն Հովհաննիսյան 27.01.2025 17:38:43 Հիփոթեքային գործող վարկերի պարագայում առաջարկում եմ կիրառել նույն գումարային մոտեցումը, ինչը որ կիրառվում է ընդհանուր կարգով՝ գնման դեպքում։ Աջակցության չափերի վերանայում չի նախատեսվում։
6 Արմեն Հովհաննիսյան 27.01.2025 17:40:03 Գործող հիփոթեքային վարկերի պարագայում առաջարկում եմ կիրառել նույն գումարային մոտեցումը, ինչը որ կիրառվում է ընդհանուր կարգով՝ գնման դեպքում։ Աջակցության չափերի վերանայում չի նախատեսվում։
7 «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ 27.01.2025 23:51:49 1. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 710-Լ որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում և 10-րդ կետի 2-րդ ենթակետում «12» թիվը փոխարինել «9» թվով։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցնել 3 քմ-ով՝ սահմանելով 9 քմ.։ Համարժեք սահմանաչափ սահմանվում է նաև առկա գույքի նկատմամբ։ Գտնում ենք, որ առկա գույքի նկատմամբ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսի նվազեցումն էական կարող է վատթարացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքների վիճակը, որոնք ունեն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով մինչև 12 քմ բնակմակերեսի տարածք, քանի որ վերջիներս այլևս Ծրագրի շահառու չեն համարվելու։ Նշենք, որ եթե կացարանի ընդհանուր մակերեսը (քառակուսի մետր) ընտանիքի մեկ անդամի հաշվով փոքր է 10-ից, ապա այն համապատասխանում է ամենաանապահով վիճակին (https://www.arlis.am/documentview.aspx?docid=202013)։ Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9 N 27-Ն որոշումը, որով սահմանվում է ընտանիքի անապահովության գնահատման կարգը, ընտանիքի անդամների ապահովվածության աստիճանը՝ հիմք ընդունելով, ի թիվս այլնի, բնակելի մակերեսը, առաջարկում ենք առկա անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանափակումը յուրաքանչյուր անդամի հաշվով սահմանել 20 քմ, հետևաբար ՀՀ կառավարության N 710-Լ որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «12» թիվը փոխարինել «20» թվով։ Առաջարկը լրացուցիչ կքննարկվի։
8 «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ 27.01.2025 23:51:49 2. Նախագծով հստակեցվում է, որ դիմում-հայտարարության մեջ գրանցված ամուսինների և նրանց անչափահաս երեխաների տվյալների առկայությունը պարտադիր է, իսկ մյուս անդամներինն ըստ իրենց ցանկության, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինը կամ երեխան Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից չեն հաշվառվել որպես բռնի տեղահանված կամ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու։ Առաջարակում ենք որպես բացառություն նախատեսել այն դեպքերը, երբ անձը ոչ միայն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու, այլ երբ ստացել և իրացրել է հավաստագիրը։ Սույն առաջարկության հիմքում ընկած է այն մոտեցումը, որ անձը (ընտանիքը) փաստացի արդեն իսկ ձեռք է բերել անշարժ գույք 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում, այլ ոչ թե իրավաբանորեն համարվում է շահառու առանց ունենալու բնակելի տարածք։ Այս մոտեցումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում անձինք շահառու են դարձել հիմնականում ինքնաշխատ եղանակով՝ իրավասու պետական մարմինների միջոցով անձանց վերաբերյալ տվյալների փոխանցմամբ: Կազմակերպությունը բազմաթիվ բողոքներ և ահազանգեր է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից, որ վերջիներս տեղյակ չեն եղել, որ հանդիսացել են 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու։ Նախագծով սահմանված բացառությունը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուներին՝ անկախ հավաստագրի իրացման փաստից։
9 «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ 27.01.2025 23:51:49 3. Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանվում է, ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի բոլոր չափահաս անդամների անվամբ, հաշվի առնելով անչափահաս անդամների անվամբ այդ իրավունքի գրանցման գործընթացի ժամանակատարությունն ու բարդությունը։ Առաջարկում ենք N 1 հավելվածի 10-րդ կետի 4-րդ ենթակետը թողնել անփոփոխ, հաշվի առնելով անչափահաս անձանց շահերը և վերջիներիս սեփականության իրավունքը: Բացի այդ, հիմնավորման մեջ ներկայացված չեն անչափահաս անդամների անվամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացի բարդությունները։ Նախագծի հիմնավորումը կլրամշակվի և կներկայացվի գործընթացը։
10 «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ 27.01.2025 23:51:49 4. Նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանվում է, որ եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի մայիսի 16-ից հետո, ապա աջակացությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ։ Առաջարկում ենք «2024 թվականի մայիսի 16-ից հետո» ժամկետը փոխել «2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ»՝ հաշվի առնելով, որ Նախագծով առաջարկվում է Ծրագրի առաջին փուլում ընդգրկել 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքներին։ Առաջարկը չի ընդունվել, քանի որ առաջարկվող կարգավորումը վերաբերվում է միայն 2024 թվականի մայիսի 16-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ձևակերպված հիփոթեքային վարկերին։
11 «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ 27.01.2025 23:51:49 5. Նախագծի 1-ին կետի 6-րդ ենթակետով հստակեցվում է, որ դրական մնացորդը ենթակա է իրացման, եթե այն գերազանցում է 100 հազար դրամը։ Առաջարկում ենք հանել սահմանված շեմը, քանի որ մինչև 100 հազար դրամ կազմող դրական մնացորդը կարող է իրացվել, օրինակ՝ կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման համար։ Ինչպես մնացած փոփոխությունների դեպքում Նախագծի հեղինակները չեն ներկայացրել փոփոխությունը հիմնավորող տվյալներ։ Առաջարկը լրացուցիչ կքննարկվի։
12 «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ 27.01.2025 23:51:49 6. Առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 710-Լ որոշման N 1 հավելվածի 14-րդ կետում կատարել փոփոխություն՝ նախատեսելով որպես բացառություն անձի Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելը՝ բուժման նպատակով ։ Առաջարկը լրացուցիչ կքննարկվի։
13 «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ 27.01.2025 23:51:49 7. «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 898-Լ որոշման մեջ հղում է կատարվում օպերատիվ շտաբին։ ԱՀ Կառավարության օպերատիվ շտաբը լուծարվել է, հետևաբար նորմատիվ իրավական ակտը չի կարող պարունակել լուծարված մարմնին վերաբերող որևէ կարգավորում կամ դրույթ, հետևաբար պետք է կատարվեն համապատասխան փոփոխություններ նշված մարնի վերաբերյալ, այլ ոչ թե Նախագծով հավելյալ լրացումներ կատարվեն՝ կրկին հղում կատարելով ԱՀ Կառավարության օպերատիվ շտաբին։ Նախագծում հղում է կատարվում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներին, որոնք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը տրամադրվել են այդ ժամանակահատվածում գործող Օպերատիվ շտաբի կողմից։