ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականների կազմում հանդես գալու նպատակով Հայաստանի հանրապետություն են հրավիրվել և Հայաստանի Հանրապետության նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N ՆՀ-389-Ա, 2024 թվականի փետրվարի 14-ի N ՆՀ-39-Ա, 2024 թվականի սեպտեմբերի 25-ի N ՆՀ-284-Ա, 2015 թվականի հոկտեմբերի 3-ի ՆՀ-278-Ա և 2011 թվականի հոկտեմբերի 19-ի ՆՀ-278-Ա հրամանագրերով քաղաքացիություն է շնորհվել համապատասխանաբար հետևյալ քաղաքացիներին.
- Նիկոլաս Ջոն Ջոնի Կալուկյանին (ծնված` 2003 թվականի մարտի 19-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 զինկոմիսարիատ),
- Արտյոմ Սլավիկի Բանդիկյանին (ծնված` 2005 թվականի սեպտեմբերի 20-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 զինկոմիսարիատ),
- Էրիկ Մարտիրոսի Սևիկյանին (ծնված` 2003 թվականի նոյեմբերի 23-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 զինկոմիսարիատ),
- Գոռ Արթուրի Աղբալյանին (ծնված` 1997 թվականի հոկտեմբերի 6-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 զինկոմիսարիատ),
- Էդուարդ Նասիբի Թաթոյանին (ծնված` 1993 թվականի օգոստոսի 9-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 զինկոմիսարիատ:
Ռուդիկ Սեյրանի Մկրտչյանը (ծնված` 1998 թվականի հոկտեմբերի 26-ին, զինհաշվառումը՝ ՀՀ, Շիրակի մարզի զինկոմիսարիատ, միայն ՀՀ քաղաքացի է, այլ երկրի քաղաքացի չի եղել) հանդես է եկել ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային տարբեր հավաքականների կազմում, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից վերջին տարկետումը ստացել է ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի № 1207-Ա որոշումով՝ մինչև 26 տարին լրանալը՝ 26.10.2024 թ.:
Արթուր Գեղամի Դանիելյանը (ծնված` 1998 թվականի փետրվարի 9-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 զինկոմիսարիատ, ՀՀ քաղաքացի է) հանդես է եկել ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային տարբեր հավաքականների կազմում:
Վերը նշված մարզիկները հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականների կազմերում, մասնակցելու են ֆուտբոլի հավաքականների ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին:
Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 2.1-ին ենթակետերը:
«Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականների անդամ հանդիսացող մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում ՀՀ ռազմավարական փաստաթղթերից /«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թ.թ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»/: Որոշման ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործընթացի իրականացումով:
«Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականների անդամ հանդիսացող մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
26.12.2024 - 11.01.2025
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 972
Принт